ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Ադրբեջանի մեդիան խեղաթյուրել է ԵԽ բանաձևի բովանդակությունը. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի արձագանքը

17 Հունվար 2020 Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, այս անգամ խեղաթյուրել են Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցի» բովանդակությունը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է թեմային:

-Պարոն Շիրինյան, Եվրախորհրդարանի զեկույցում ի՞նչ շեշտադրումներ են եղել և արդյոք Ղարաբաղին անդրադարձ կա, ինչպես նշում են ադրբեջանական որոշ կայքեր իրենց հոդվածներում:

-Այն, թե իբր զեկույցում տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը, իրականությանը չի համապատասխանում: Այս պնդումը կեղծ է: Այդ մասին նշող ադրբեջանական կայքի հոդվածը ապատեղեկատվություն է տարածում, սա Ադրբեջանի պետական քարոզչությունն է: Իրականությունը հետևյալն է. Եվրոպական խորհրդարանը քվեարկել և ընդունել է երեք տարբեր զեկույցներ՝ «Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցը», «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույցը» և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանուր զեկույց: Այս բանաձևերից ոչ մեկը, ներառյալ առաջին բանաձևը, որին հղում են կատարում ադրբեջանական լրատվամիջոցները, ոչինչ չի նշում Արցախի մասին և այն չի ներկայացնում որպես «գրավյալ տարածք»: Իրականում բանաձևերում Արցախի մասին ընդհարապես որևէ խոսք չկա: Առաջին զեկույցը, այլ հարցերի հետ մեկտեղ, ընդհանրական անդրադառնում է Արևելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին: Թեև առաջին զեկույցը նշում է, որ Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնարար սկզբունք է Եվրոպական Միության համար, պետք է շեշտել, որ զեկույցի նախաբանում հղում է արված մեկ այլ բանաձևի, այն է 2017թ. նոյեմբերի 15-ի Արևելյան գործընկերության վերաբերյալ Եվրոպական խորհդարանի կողմից առաջարկություններ պարունակող զեկույցին: Վերջինս ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հիշատակում է ինքնորոշման իրավունքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնարար սկզբունքներից մեկը և ԵՄ-ի լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբին: Նույն հղումն առկա է նաև երկրորդ զեկույցում՝ («Ընդհանուր անվտանգության և պաշտպանության իրականացման զեկույց»): Ադրբեջանական լրատվամիջոցները ակնհայտորեն թաքցնում են սա:

-Ըստ ձեզ՝ բանաձևում տեղ գտած ուղերձներն ում էին հասցեագրված:

-Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի թիրախը Ռուսաստանն է, և այս նույն զեկույցները պարունակում են կոչ Ռուսաստանին՝ կատարել իր միջազգային պարտավորությունները: Սակայն այս բանաձևերում նրանք չեն հիշատակում Արցախը կամ Ադրբեջանը: Ավելին, այս բանաձևերից մեկը վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի տեսլականը, որ «Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր ընթացիկ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն»: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դեպքում վավեր են ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները և ԵԱՀԿ 1975թ. Հելսինկի եզրափակիչ ակտը, որն ընդգրկում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

-Հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ըստ ձեզ, ԵՄ-ի անելիքը ո՞րը կարող է լինել:

-Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն հակամարտության կողմերի միջև միջնորդ չէ: Բացի այդ, ԵՄ-ն պարբերաբար իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտ իերեք հիմնարար ակզբունքներին: Ղարաբաղյան հակամարտությունն անվտանգության և մարդու իրավունքների խնդիր է: Եվ ուրեմն Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նպատակներից է Եվրոպայում իրազեկման աշխատանք տանել Ադբեջանում առկա ատելության խոսքի և հայատյացության պետական քաղաքականության մասին: Այդ նպատակով 2019 մարտին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Եվրոպական խորհրդարանում հայատյացության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպեց: Սա առաջին անգամն էր, երբ այս թեման քննարկման գլխավոր առակա էր Եվրոպական խորհրդարանում:

Խորհրդաժողովի հիմնական եզրակացություններից մեկն այն էր, որ հայերի ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Մարաղայում Ադրբեջանում առկա հայատյացության ողբերգական հետևանք էին: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հակահայկական տրամադրություն տարածել հասարակության մեջ, որը այլատյացության դրսևորում է և որը պետք է դատապարտվի ԵՄ-ի կողմից: Նաև այսպես ԵՄ-ն կարող է ներդրում ունենալ հակամարտության խաղաղ լուծման գործընթացում:

Մենք համոզված ենք, որ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել, քանի որ դա Արցախի ժողովրդի համար գոյության վտանգ է ներկայացնում: Պատմությունը սա մեզ արդեն ապացուցել է: Եվ այժմ ժամանակն է, որ միջազգային հարնությունը հարգի Արցախի անկախ լինելու որոշումը:

Քանի որ հիշատակեցի Բաքվում հայերի ջարդերի մասին, ասեմ նաև, որ մենք շատ շուտով Եվրոպական խորհրդարանում պատրաստվում ենք այս թեմայով խորհրդաժողով կազմակերպել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company