ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Դավիթ Իշխանյանի նախագահությամբ «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամների հանդիպում

24 Հունվար 2020 Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամների հանդիպումը՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ:

Բացելով նիստը, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը ներկաներին նախ շնորհավորել է անցած տոների առիթով:

Այնուհետև ներկայացրել է հանդիպման նպատակը, որը պայմանավորված էր երկու հանգամանքով: «Հունվարի 26-ին Ավստրալիայի ազգային տոնն է՝ պետականության օրը: Երկրորդ հանգամանքը վերջին շրջանում Ավստալիայում տեղի ունեցող բնական աղետներն: Մեր երկրի ամեն քաղաքացի ցավով հետևում էր այդ իրադարձություններին: Խորհրդակցելով բարեկամական շրջանակի անդամների հետ, ծրագրել ենք մեր զորակցությունը և ցավակցությունը մեր բարեկամների միջոցով փոխանցել Ավստրալիայի ժողովրդին»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Ներկաների կողմից կազմվել է «Ավստալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված նամակը, որում մասնավորապես նշվում է.

«Արցախ կատարած վերջին այցի ընթացքում մեր լավ ընկեր Ջոն Ալեքսանդրը մեզ ներկայացրեց ավստրալական «գործընկերության» հայեցակարգը: Մենք հավանեցինք և ընդունեցինք այն, և հիմա Արցախի բոլոր ավստրալացի բարեկամներին մեր գործընկերն ենք համարում:

Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:

Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասսայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:

Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:

2020 թվականը Արցախի համար կարևոր տարի կլինի, քանի որ մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ մենք էլ ավելի կամրապնդենք մեր երկրում ժողովրդավարությունը՝ ապահովելով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը աղետներից տուժածներին»:

Հիշեցնենք, որ «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակը ձևավորվել է սեպտեմբերի 24-ին՝ 2019թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company