ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հարցազրոյցներ

Ադրբեջանը պետք է գիտակցի՝ առանց ԼՂ մասնակցության անհնար է վերջնական որոշում կայացնել

26 Հունվար 2020 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով 2019 թվականին արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին, արձանագրել էր, որ անցնող տարին բավականին հագեցած ու արդյունավետ էր:

Լավրովի հայտարարության ու բանակցային գործընթացում արձանագրված արդյունքների մասին 365News-ը խոսել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ:

–Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունն ու ի՞նչ տեսանելի արդյունքներ կարող եք առանձնացնել:

-Քանի որ բանակցային գործընթացին արցախյան կողմը չի մասնակցում, տեղեկացված չեմ լիովին ու հիմնականում տեղեկությունները ստանում ենք լրատվամիջոցներից, հետևաբար կոնկրետ ասել, թե Լավրովն ինչ ի նկատի ունի, մենք չենք կարող: Համենայնդեպս, ընդհանրության մեջ տեսանելի չէ` խոսքն ինչի մասին է կամ ինչ հաջողությունների մասին է: Աչքով տեսանելի է այն է, որ ճակատում լարվածությունը համեմատաբար թուլացած է՝ կրակոցների , դիվերսիոն ներթափանցման փորձերի հետ կապված: Դիվերսիոն ներթափանցումները, իմ կարծիքով, ավելի շատ տեսախցիկների ու համապատասխան միջոցների տեղադրման արդյունք են, բայց ընդհանուր առմամբ կրակոցների, լարվածության որոշակի թուլացում կա՝ սա է շոշափելի արդյունքը:

Բայց թե բանակցությունների ժամանակ ինչ են քննարկել, ես տեղյակ չեմ, որևէ տեսանելի բան չեմ տեսնում:

Օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ ամբողջ ճակատով դրվեցին այդ տեսանկարահանող ու գիշերային տեսանելիության սարքերը՝ դիվերսիոն ներթափանցումները կտրուկ պակասեցին և վերջին ժամանակահատվածում կրակոցները պակասեցին: Բայց դժվարանում եմ ասել՝ դա տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ բանակցություններին նման հարց է քննարկվել. նման տեղեկատվության չեմ տիրապետում:

-Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման հարցն են քննարկել, և հունվարին հանդիպում է պլանավորվում: Ի՞նչ եք կարծում, հաճախակի հանդիպումները կարո՞ղ են արդյունավետ լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները Բրատիսլավայում դեկտեմբերին կայացած հանդիպման արդյունքներից գոհ չէին:

-Ես կողմնակից եմ, որ բանակցություններ լինեն: Որովհետև եթե չես խոսում, հաջորդ քայլը պատերազմն է: Ես չեմ ասում սա, որովհետև մեր ժողովուրդը վախենում է պատերազմից կամ ես եմ վախենում, բայց խնդիրն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս խաղաղությունը պահպանելը շահեկան է բոլոր կողմերի և տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Խոսելու անհրաժեշտությունը կա՝ պետք է նստեն, քննարկեն:

Այլ բան է, որ վերջնական որոշում չի կայացվում, որովհետև կարծիքները բավականին տարբեր են, ու ամենամեծ բացթողումն այն է, որ արցախյան կողմը չի մասնակցում: Առանց արցախյան կողմի մասնակցության անհնար է վերջնական որոշում կայացնել: Կարծում եմ, որ Ադրբեջանն էլ դա պետք է հստակ գիտակցի, որովհետև առանց այս ժողովուրդը ներկայացնող իշխանությունների մասնակցության անհնար է որևէ թղթի տակ ստորագրություն դնել և որոշում կայացնել: Իսկ եթե իրենք ուզում են հարցին լուծում տալ, ապա Արցախի կողմը պետք է մասնակցություն ունենա որպես լիարժեք որոշում կայացնող բանակցող կողմ:

-Բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության մասին խոսելիս շրջանառվում է նաև տեսակետը, որ Ադրբեջանն էլ իր հերթին կարող է «Արցախի ադրբեջանցի փախստականների» ներգրավվման հարցը բարձրացնել:

-Խնդիրն այն է, որ ամեն ինչը փաստերով հիմնավորված պետք է լինի: Դրանք տարբեր իրավասուբյեկտային իրավիճակում գտնվող գործոններ են: Խնդիրն այն է, որ Արցախի հանրապետությունը չես կարող համեմատել ինչ-որ համայնքի կամ մարդկանց խմբերի հետ: Հարց է առաջանում՝ չէ՞ որ այդ նույն փախստականներն ու նրանց ղեկավարությունը գնացել, ընտրել են Ադրբեջանի ղեկավարին, Արցախի հանրապետության քաղաքացին էլ ընտրել է իր ղեկավարին: Նրանք Ալիևին ընտրել են իրենց ղեկավար՝ Ալիևն էլ գնում է բանակցելու, այսինքն` ունեն իրենց անմիջական ներկայացնող, իսկ արցախյան կողմն ընտրել է իր նախագահին, ով չի կարողանում Արցախի ժողովրդի շահերը ներկայացնել այդ բանակցային պրոցեսում:

Խնդիրն այն է, որ մեր տարրական իրավունքներն են ոտնահարված, այսինքն` Արցախում ապրող քաղաքացիների իրավունքները ոտնահարված են: Նա ունի իշխանություն, բայց հնարավորություն չունի իր ժողովրդի շահերը ներկայացնելու:

-Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ո՞ր դրույթի վրա կուզեիք, որ ՀՀ Արտգործնախարարությունն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորեր:

-Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երևաշխավորն է՝ հայ ժողովուրդը դա միանշանակ ընկալում է, հասկանում է: Պարզապես մեր խնդիրը հետևյալն է, որ ՀՀ իշխանությունները անընդհատ պնդեն, որ Արցախյան կողմը պետք է մասնակցի այդ բանակցություններին որպեսզի բանակցությունների լիարժեք ձևաչափը կայանա:

Հայկանուշ Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company