ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Բանակի 28-ամյակի կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

28 Հունվար 2020 «Դարերով ձևավորված մեր ռազմական ուժի և դրա նկատմամբ հավատամքի արտահայությունն է հունվարի 28-ը, երբ եղավ պաշտպանության նախարարության ստեղծման մասին հրամանագիրը»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր պանթեոնում:

ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնի՝ Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում Եռաբլուր պանթեոն էին այցելել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Աշոտ Սիմոնյանը, Տարոն Տոնոյանը, ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, մարտական ուղի անցած բազմաթիվ դաշնակցականներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամներ և այլք:

ՀՅԴ ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Եռաբլուր պանթեոնի հուշարձանի առջև, ծաղիկներ՝ զոհված ընկերների շիրիմներին:

ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը դեռևս ուսանող էր, որ ընդգրկվեց ՀՅԴ ջոկատներում, իսկ բժշկությամբ զբաղվելու իրավունք ստանալուց հետո՝ որոշեց՝ պետք է լինի ընկերների կողքին:

«Սկզբից չէի համակերպվում. մտածում էի և հիմա էլ եմ մտածում, որ զինվոր լինելը ավելի վեհ, բարձր գաղափար է, նա ավելին է տալիս հայրենիքին, երկրին, բայց զինվոր-բժիշկը նույնպես ծառայում է, և այսօր էլ՝ խաղաղ օրերում, կան զինվոր-բժիշկներ, ովքեր ազնվորեն նվիրված են հայրենիքին», – նշեց նա:

Օրվա խորհուրդը մեծ է՝ կարծում է Արծվիկ Մինասյանը. «Քանի որ հայտնի փաստ է՝ յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր ազգ իր պետականությունը կերտում և կայացնում է իր բանակի միջոցով, ևս մեկ առհավատչյան է այն բանի, որ մենք ազատագրված հայրենիք ունենք այսօր, և մեր անկախության, մեր պետականության երաշխավորը մեր բանակն է: Փառք ու պատիվ մեր բանակի կազմավորմանը մասնակցած բոլոր հայորդիներին: Մեր նահատակ ընկերների շիրիմներին թող լույս իջնի, և նրանք երկնքում իմանան որ Հայոց բանակը մշտապես իր ամուր դիրքերի վրա է», – նշեց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայումս ևս կարիք կա հստակ արձանագրելու. ցանկացած պահի ցանկացած հարց չի կարող ավելի վեր դասվել, քան մեր բանակի մարտունակությունն է և ոգին՝ որպես հայ ժողովրդի հավիտենականության երաշխավոր:

«Իհարկե, անելիքներ շատ կան, բայց մեր բանակն օր-օրի հզորանում է, նաև պիտի ասել՝ բանակի հզորությունը ոչ միայն զենքով, զինամթերքով կամ թվաքանակով է չափվում, այլև բանակը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի հաղթանակների», – փաստում է Տարոն Տոնոյանը:

Բժիշկ – ազատամարտիկը համաձայն չէ, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության. «Միշտ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Մենք միշտ ենք պատրաստ խաղաղության, բայց ժողովրդին միշտ պետք է պատրաստել՝ հայրենիքը պաշտպանելու, ինչպես նաև բանակը: Սա՛ պիտի լինի բանակի առաջին կանոնը», – եզրափակեց Տարոն Տոնոյանը՝ վստահեցնելով, որ բանակը կկատարի իր առջև դրված առաջադրանքները. դա ապացուցվեց 2016 թ. Ապրիլյան քառօրյայում, և թշնամին այլևս չի համարձակվի լինել բախտախնդիր:

?????????????????????????????????????????????????????????

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company