ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Պատրաստ լինել ցանկացած սցենարի. Փորձագետները՝ լիբանանյան իրադարձությունների մասին

04 Փետրվար 2020 Լիբանանում նոր կառավարության ձևավորումից հետո ցույցերը հետզհետե սկսեցին մարել և կյանքն ինչ-որ առումով վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեսակապով Լիբանանից միացած «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ ճանապարհները հիմնականում բաց են, արդեն ազատ տեղաշարժի խնդիր չկա:

«Այլ հարց էր, որ կան ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ: Պետությունը ֆինանսատնտեսական առումով բավական դժվարին իրավիճակում է: Դրամատները շատ սահմանափակ գործունեություն են իրականացնում, հատկապես դոլարի հետ կապված: Այս ամենը բերում է տնտեսական անկման, թեպետ մեծ ճիգերով լիբանանյան արժույթն է պահվում: Լիբանանի տնտեսությունը շատ է դոլարիզացված, ինչը ճիշտ չէ, ու նման իրավիճակներում բացասական ազդեցությունն ակնհայտ երևում է»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Լիբանանում ակտիվ ցույցերը մարել են, սակայն խնդրի հանգուցալուծումը չի երևում: Նոր ձևավորված կառավարության աշխատանքային ծրագիրը պատրաստ է, որը շուտով կդրվի վավերացման: Առաջնահերթ խնդիրներն են ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու անելիքները հստակեցնելն է: Շահան Գանտահարյանը նշեց, որ Լիբանանը տնտեսական պաշարման մեջ է և այստեղ արտաքին դերակատարների ազդեցությունը կա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս ընդգծեց արտաքին գործոնի լուրջ ազդեցությունը: Ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առանց արտաքին լուրջ աջակցության Լիբանանը չի կարող հաղթահարել տագնապը, սակայն ԱՄՆ-ն օգտագործում է իրավիճակը Հեզբոլլահի դիրքերը թուլացնելու համար: Սաուդիան Արաբիայի հարաբերությունները Լիբանանի հետ վերջին երկու տարվա ընթացքում բավականաչափ սրվել են:

«Ֆրանսիայի գործոնն էլ կա: Տարիներ առաջ Ֆրանսիայում նախաձեռնվեց մեծ հավաք Լիբանանի տնտեսությանն աջակցելու համար, սակայն փաստացի այս ձևաչափը ևս չի աշխատում: Լիբանանի նոր կառավարությունն էական կախվածություն ունի Հեզբոլլահից, սա ևս պատրվակ է, որ արևմտյան դերակատարները, Սաուդիա Արաբիան ֆինանսատնտեսական առումով քայլեր չիրականացնեն Լիբանանին աջակցելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները ճգնաժամի սրացման դեպքում, հաշվի առնելով Սիրիայի օրինակը, բանախոսները նշեց, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Առաջարկվեց նման իրավիճակներում ստեղծել համայնք-պետություն մեխանիզմներ, անցկացնել խոհրդակցություններ, քննարկումեր տարբեր իրավիճակներ հաղթահարելու համար: Հարցին, թե արդյոք տեղաշարժեր կան հայ համայնքում, Շահան Գանտահարյանը նշեց, որ ցանկացած ճգնաժամ հանգեցնում է արտահոսքի, այս դեպքում ևս դա նկատվում է, սակայն զանգվածային բնույթ չի կրում:

Լիբանանում հասարակությունը սպասում է կտրուկ փոփոխությունների, սակայն Շահան Գանտահարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում մի անգամից համակարգային փոփոխություններ անել հնարավոր չեն:

«Մենք պետք է նկատի ունենանք, որ միանգամից ամբողջական անկախ կառավարություն կազմելը լիբանանյան միջհամայնքային համակարգով ղեկավարվող և այդ համայնքներում գործող հիմնական կուսակցությունների թելադրանքն ունեցող որևէ պետական հաստատություն միանգամից չի կարող ձևափոխվել: Հասարակության կողմից հիմնական նպատակ է դրվել, որ Լիբանանի այս միջհամայնքային համակարգն անցում կատարի դեպի քաղաքացիական պետություն, ինչն ընդունվել է նաև իշխանության կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարներն անմիջական գործողություններ են պահանջում, սակայն այս ընդհանուր համակարգը չի կարելի մի անգամից փոխել: Փուլային տարբերակներ են պետք»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

2019 թվականի աշնանից Լիբանանում սկսվեցին բողոքի ցույցերը՝ ընդդեմ գործող իշխանությունների: Հասարակությունը դժգոհում էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից և պահանջում էր բարեփոխումներ: Լիբանանյան իրադարձությունները, սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը, տարեվերջին անցում կատարեցին քաղաքական հարթություն և վերածվեցին վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին: Նոր վարչապետ է նշանակվել Հեսան Դիաբը: Ձևավորվել է կառավարության նոր կազմը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company