ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Համազգայինի» նոր նախաձեռնությունը. Մ. Զարիֆյանի արխիվը հանգրվանեց ԳԱԹ-ում

13 Փետրվար 2020 Ուրախությամբ պետք է ասեմ՝ ի վերջո եկել է ժամանակը, որ այն մարդիկ, ովքեր մեր մեծերի արխիվներն արտերկրում, ժամանակն է, որ այդ հսկայածավալ ժառանգությունը տեղափոխեն Հայրենիք: Սա հոգևոր ներգաղթի մի ձև է, և այս օրինակը թող վարակիչ լինի բոլորին. Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, հայտարարեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ հայ մեծանուն բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի անձնական արխիվը ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանին հանձնելու ժամանակ:

Ընդամենը 30 տարիների կյանք ապրած պոլսահայ բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչ Մատթեոս Զարիֆյանի արխիվը մինչ օրս պահպանվում էր Բեյրութում՝ գրողի զարմուհու՝ Սիլվիա  Աճեմյանի մոտ:

Սիլվիա Աճեմյանը միայն վերջերս է ցանկություն հայտնել, որ արխիվը տեղափոխվի հայրենիք և հատկապես Գրականության և արվեստի թանգարան:

«Կարծում եմ ճիշտ հասցե է ընտրել, որովհետև այստեղ առիթ կլինի, որ երիտասարդ գիտնականները, գրականագետները կարողանան Մատթեոս Զարիֆյանի գրական ժառանգությունը ուսումնասիրել: Գրական շրջանակներում բնականաբար գիտեն Մաթևոս Զարիֆյանի մասին: Նրա գործերի հատընտիրը Հայաստանում տպագրվել է, բայց ավելի լայն մասսաներին գրեթե անծանոթ հեղինակ է», – նշեց Ռուզան Առաքելյանը՝ հավելելով, որ այժմ լայն ուսումնասիրությունների շնորհիվ Զարիֆյանի դրամատիզմով լի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը կդառնա առավել լայն հանրության սեփականությունը:

«Ձեր տրամադրության տակ կգտնեք 11 թղթապանակներ՝ դասակարգված հետևյալ ձևով՝ 1-5՝ փաստաթղթեր, նամակներ, նկարներ, ֆրանսերեն անգլերեն քերթվածներ և արձակ գործեր, 6՝ թերթեր, 7-8՝ քերթվածներ, 9-11՝ օրագրություն: Ժամանակը հասած կնատենք, որ վաղամեռիկ բանաստեղծի արխիվը դուրս գա ընտանեկան մտերմիկ շրջանակեն, և հուսով ենք, որ հայրենիքի մեջ, մասնագիտական նոր շնչով կյանքի կոչվի նրա հիշատակը»՝ ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանը ընթերցեց Սիլվիա Աճեմյանի ստորագրությամբ գրություն-պատգամը, որն ավարտվում էր այդպիսի վերջաբանով:

«Մենք գիտենք, թե ինչպես մեր արևմտահայ գրական ոսկե սերունդը ճղակոտոր եղավ, գլխատվեց: Մենք Զարիֆյանի առիթով պետք է մխիթարվենք. այն սակավ բացառություններից է, որ կարծես թե դուրս մնաց ցեղասպանության այդ հողմապտույտից, ինչպես օրինակ Արշակ Չոպանյանը, Երվանդ Օտյանը  և այլն, որոնք հետագայում ապրեցին և ստեղծագործեցին իրենց դժբախտ սերընդակիցների փոխարեն: Այսինքն ամեն մեկն արեց ավելին, քան ի վիճակի էր սովորական մահկանացուն»,- նշեց ԳԱԹ-ի տնօրեն Կարո Վարդանյանը՝ հավելելով, որ, Զարիֆյանը, ցավոք, դիպվածով ևս դուրս մնալով այդ ցեղասպանության հողմապտույտից, ընդամենը մի քանի տարի անց՝ 1924 թ. զոհ գնաց թոքախտին՝ դարի հիվանդությանը, որն արդեն տասնամյակից ավել կեղեքում, տանջում էր նրան:

Մինչ այս հեղինակին առնչվող որոշակի նյութեր արդեն առկա էին ԳԱԹ-ում:  Օրինակ, Թորոս Ազատյանի ֆոնդում պահպանվել են Մատթեոս Զարիֆյանի տասնյակից ավելի բանաստեղծություններ:

Արևմտահայ պոեզիայի վառ ներկայացուցիչն ապրեց ընդամենը 30 տարի: Շատ երիտասարդ մահացավ՝ թողնելով հրաշալի գրական ժառանգություն՝ հիմնականում բանաստեղծություններ և, ինչպես նշված էր Սիլվիա Աճեմյանի տեղեկանքում, նաև փորագրություններ:

«Համարենք, որ այս նվիրատվությամբ, այս համալրումով որոշակի ամբողջացավ արևմտահայ գրողների արխիվների այն հրաշալի հավաքածուն, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում: Որոշ մասը ցուցադրվում է, որպեսզի այցելուն, ընթերցողը ամփոփ պատկերացում կազմի: Մենք հեղինակներ ունենք, որոնց ժառանգությունը կազմում է մի քանի տասնյակ մեծադիր, մարդաբոյ արխիվներ», – փաստեց Կարո Վարդանյանը:

Որքա՞ն ժամանակ հետո ուսումնասիրողը հնարավորություն կունենա ԳԱԹ-ում հետազոտել Զարիֆյանին՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ԳԱԹ-ի տնօրենը նշեց, որ այս ծավալի արխիվը մշակելու համար մի քանի ամիս է հարկավոր: Այդուհանդերձ, քանի որ թանգարանն ունի 4 գիտական բաժին՝ գրականության, թատրոնի, կինոյի և երաժշտաարվեստի, իսկ ամեն բաժնում կա ընդամենը 3-4 գիտաշխատող, պետք է որոշակի ժամանակահատված, որպեսզի գիտաշխատողը ավարտի իր ձեռքի տակ եղած պլանային աշխատանքը, նոր ստանձնի հերթական հեղինակի ժառանգության մշակման պարտավորությունները:

«Հեղինակներ կան, որ մշակման գործընթացը գիտաշխատողից պահանջում է 1 տարի, հեղինակներ կան՝ 3 և ավելի տարիներ: Ուսումնասիրվում են, դասդասվում են բանաստեղծություններն առանձին, նամակները և լուսանկարները առանձին: Ամեն նյութի նկարագրությունը մանրամասն տրվում է: Վերջում դա դառնում է մեկ մատյան՝ իր բաժիններով, որպեսզի ուսումնասիրողի համար աշխատանքը հեշտ լինի: Մենք ունենք 1200-ից ավել հեղինակների արխիվներ, որոնցից միայն կեսն է մշակված և շարունակ համալրվում է: Հետո պահպանվում է ֆոնդերում և սպասարկվում է հնարավոր բոլոր միջոցներով», – բացատրեց Կարո Վարդանյանը:

ԳԱԹ-ի տնօրենը ևս ամեն առիթով կոչ է անում՝ ում տանը իրենց ավագներից կամ դիպվածով փաստաթղթեր կան, բերեն և ի պահ տան ԳԱԹ-ին:

Հավելենք, որ ԳԱԹ-ին այսօր ի պահ տրված արխիվը դառնալու է Մատթեոս Զարիֆյանի առանձին ֆոնդը:

Վ. Սարգսյան

yerkir.am
12-ը փետրվարի 2020թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company