ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

էական է ազգային արժանիքների և արժեքների պահպանումը

25 Փետրվար 2020 Անշուշտ միշտ մտահոգիչ է, երբ արդադատությունը և կառավարությունը խառնվում են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մտահոգությունը, թե Հայաստանում ՍԴ-ի և կառավարության միջեւ լարվածության բարձր մակարդակ կա։

«Երկու անջատ համակարգեր են, իսկ ժողովրդավարության հիմնական սկզբունքներից է արդարադատության անկախությունը որևէ պետական միջամտությունից։ Հիմա պետությունն ասում է՝ փորձում եմ այդ անկախությունն ավելի ամրապնդել, մյուս կողմն ասում է՝ այդպես չէ։ Իմ պարտականությունը այս հարցերի մեջ մտնելը չէ, իմ պարտականությունն այլ է, բայց ուզում եմ նշել, որ, անշուշտ, լավ տպավորություն չի թողնում՝ երբ այս ձևի խոսակցություններ են լինում»,-բացատրեց Գասպար Կարապետյանը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նա հանդիպում ու աշխատում է ամենօրյա ռեժիմով, նրանց ընկալումներին ծանոթ է «առաջին ձեռքից»։ Վերլուծելով ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչների որոշ հայտարարություններ, իբր, ասենք, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդապատ շքանշան է ստացել Հայաստանի նախկին իշխանություններից, այս պատճառով էլ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Սահմանդրության փոփոխության նախագծի մասին կարող է անաչառ չլինել, Գասպար Կարապետյանը նկատեց․ «Անշուշտ, միշտ կարևոր է նկատի ունենալ, որ ատ որ կըսես, կրնա ատ պահուն հետևանք չունենալ, բայց մեկ, երկու, երեք, հինգ, տասը ձախորդ հայտարարություններ եթե անես, ատոնք կկուտակվեն և ինչ-որ մի պահի կարող են օգտագործվել։ Այդ պատճառով էլ ես միշտ ասում եմ ավելի երիտասարդ գործակիցներիս էլ, որ մեկը խոսելուց առաջ երկու-երեք անգամ պետք է մտածի, ոչ թե ա՛յդ պահին իր ասածը ինչ ազդեցություն կունենա, այլ ապագայի՛ համար ինչ ազդեցություն կունենա՝ իր երկրի կամ իր որևէ գործունեության համար։ Այդ պատճառով էլ պետք է շատ զգույշ լինեն մեր թե՛ պետական գործիչները և թե՛ կուսակցությունների պատասխանատուները, երբ հայտարարություններ է անում, պետք է նկատի ունենան, թե հետագան ինչ պետք է լինի»։

Գասպար Կարապետյանը, այսուհանդերձ, նշեց, որ այս կարգի հայտարարությունները ավելի շատ որպես բամբասանք են ընկալվում, քան թե որոշիչ դերակատարություն ունենում որևէ որոշում կայացնելու համար։

«Որոշումի կայացման համար պետական հիմնավորված տեսակետները կամ պետության պաշտոնական հայտարարություններն են նկատի առնվում։ Որևէ պետական պաշտոնյա խոսակցության ընթացքում հայտարարություն է արել, դա անշուշտ կարող է ազդեցություն ունենալ՝ լավ կամ վատ, բայց բնորոշիչը, վերջնականը դա չէ»,-ասաց նա։

Ապրիլի 5-ի հանրաքվեն, որտեղ մտադիր են ժողովրդի դատին հանձնել Սահմանադրության փոփոխության՝ ՍԴ չուղարկված և Վենետիկի հանձնաժողովի հավանությանը չարժանացած նախագիծը, Գասպար Կարապետյանի տեսանկյունից՝ կարող է դժվարություններ հարուցել․ «Որևէ զարգացում երկրի մեջ, որը կարող է համահունչ չլինել եվրոպական սկզբունքների և արժեքների հետ, անշուշտ կարող է դժվարություններ հարուցել մեր և մեր պետության համար։ Թեպետ տակավին քննարկման հարց է, որ Վենետիկ ուղարկվի։ Համենայն դեպս, Եվրոպայում կա մտահոգություն դատաիրավական ոլորտում տեղի ունեցածի առնչությամբ՝ թե՛ ցույցերը դատարանների առջև, թե՛ հիմա այս ձևով հանրաքվեի գնալը»։

Այս ամենը, նրա խոսքով, ստվերում է այն ակնկալիքը, որ կար, թե՝ երկիրը կփոխվի և նոր ուղղություն կբռնի դեպի Եվրոպա․ «Ատիկա որոշ չափով մտահոգություն կպատճառե, բայց ընդհանուրին մեջ տակավին Եվրոպայում Հայաստանին մոտեցումը դրական է, եթե համեմատենք անշուշտ տարածաշրջանի մյուս երկրների հետ, որոնք բոլորովին ուրիշ ճանապարհով են գնում»։

Ազգային գաղափարախոսությամբ կուսակցության համար ևս մեկ մտահոգիչ գործընթաց է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելը, որով մտադիր են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանել հայագիտական առարկաները․ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի տևական ցույցերով անգամ պահանջեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Գասպար Կարապետյանն այս հարցին Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տեսանկյունից է մոտենում․ «Հայ Դատի հանձնախմբերը, անշուշտ, կուսակցական քարոզ չէ, որ անում են․ բառն արդեն ասում է՝ Հայ Դատի հանձնախումբ, բայց հասկանալի է, որ մենք էլ Դաշնակցության մեկ մասնիկն ենք և ազգային կրթության հարցը մեզ համար շատ կարևոր է։ Որովհետև իբրև Հայ Դատի հանձնախումբ՝ մեզ համար շատ էական է մեր ազգային արժանիքների և արժեքների պահպանումը, որոնց հիման վրա է, որ հետապնդում ենք մեր դատը։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ մեր երիտասարդների պահանջը իրական է, պետք է դրան մեծ ուշադրություն տրվի»։

ՀՅԴ Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների ջանքերը վերջին շրջանում զգալի հաջողություններ արձանագրեցին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, այնուհետև Սենատը ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր, հաջորդեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

«Թե՛ ԱՄՆ Կոնգրեսի որոշումը և թե՛ Սիրիայի խորհրդարանի որոշումը հանկարծ երկնքեն ընկած որոշումներ չեն, անշուշտ երբեմն եղած աշխատանքները նսեմացնելու համար կասեն՝ քաղաքական պայմաններն են այդպես թելադրել։ Այդ գործոնն էլ կա, բայց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերը տասնյակ տարիների աշխատանք են տարել, էլի հանձնաժողովներով անցել է, 1950-ականներին կրկին Կոնգրեսով անցել է, դա տասնյակ տարիների և տասնյակ գործիչների աշխատանք է և շնորհավորանքի արժանի են մեր գործընկերները։ Սիրիայի մեջ էլ թեև պայմաններն այլ են, բայց մեր հանձնախմբերը կարևոր աշխատանք են տարել, որ, ի վերջո, այս երկու երկրներում տեղի ունեցավ հաստատումը»,-ասաց Գասպար Կարապետյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/4i5jCgNdPL8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company