ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Մեր գործունեությունը լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության

27 Փետրվար 2020 Lragir.am-ի զրուցակիցն է Բելգիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն Հարութ Շիրինյանը

-Վերջին շրջանում երիտդաշնակցականների՝ կուսակցությունից հեռացնելը ինչպե՞ս եք գնահատում։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությո՞ւն կա։

-Ես ներկայացնում եմ Բելգիայի Հայ դատի գրասենյակը և չեմ ներկայացնում որևէ կուսակցական կառույց։ Այսինքն՝ մեր գրասենյակը կարող ենք համարել նաև անկուսակցական գրասենյակ, մենք աշխատում ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, ընդհանրապես, ներքին կուսակցական հարցերով չենք զբաղվում։ Բայց որպես երիտասարդ ես կարծում եմ, որ ՀՅԴ-ի մեջ, ընդհանրապես հայ հասարակության մեջ երիտասարդությունն արդեն իր տեղը գտել է։

-Կա՞ գաղափարական բախում ՀՅԴ-ի ներսում, որովհետև նշվում է, որ դրսի ու ներսի դաշնակցության մեջ կան տարբերություններ ու տարաձայնություններ։

-Բնական է, որ սերունդների մեջ մտածելակերպի տարբերություն կա, բայց կարծում եմ, որ բոլոր դաշնակցական ուժերը, լինեն երիտասարդ, թե ավելի ավագ տարիքի, բոլորի ուղղությունը մեկն է։ Իսկ դրսի ու ներսի տարբերության մասին անկարելի է խոսել, որովհետև մենք, լինելով Բելգիայի Հայ դատի գրասենյակի աշխատակազմ, ամենօրյա կապի մեջ ենք մեր Հայաստանի ընկերների հետ, միասին կատարում ենք մեր գործունեությունն ի նպաստ Հայ դատի, ի նպաստ Հայաստանի և Արցախի։

-Իբրև ընդդիմությո՞ւն է ՀՅԴ-ն կարողանում լավ աշխատել, թե՞ երբ կոալիցիայի մաս էր։ Այսօր Դաշնակցությունը գործող իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս, քննադատում է, հանրահավաք է անում, հիմա էլ կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն։ Նախկինում, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր ՀՀԿ-ի հետ, այդ ժամանակ երկրում լրջագույն խնդիրներ կային, բայց ՀՅԴ-ն այսպիսի կեցվածք չէր դրսևորում։

-Նորից ասեմ, որ ես Դաշնակցության անունից չեմ կարող պատասխանել, ուղղակի կարող եմ ասել, որ մենք որպես Հայ դատի գրասենյակ, բոլոր իշխանությունների աշխատել ենք նույն ձևով։ Մենք չենք կարող զիջել մեր գագաթնային արժեքները, ով էլ լինի իշխանության, մենք պետք է աշխատենք։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, կապի մեջ ենք ԵՄ-ում Արցախի ներկայացուցիչների հետ։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի ներքին իրավիճակը, մենք աշխատելու ենք։ Շատ նորմալ է, որ Հայաստանում ընդդիմություն կա, այդպես էլ պետք է լինի, սակայն դա մեզ ընդհանրապես չի վերաբերում։ Մեր գործունեությունը դիվանագիտության հողի վրա, լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության։

-Իսկ վերջին 1-2 տարվա ընթացքում լոբբինգի առումով ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

-Մեր օրակարգում Արցախի հարցը առաջին հորիզոնականում է։ Այսինքն՝ մենք գործում ենք գրեթե այնպես, ինչպես կգործեր Արցախի դեսպանատունը Եվրոպայում, եթե այդպիսին լիներ։ Բոլոր մարդկային և այլ ռեսուրսները դրել ենք դրա համար։ Օրինակ՝ Եվրախորհրդարանում ամեն ամիս, ամիսը երկու անգամ բանաձևներ են լինում, որոնք կարող են վերաբերել Թուրքիային, Ադրբեջանին, տարածաշրջանին։ Մենք այդ բանաձևներին պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի հակահայ նախադասություններ, արտահայտություններ չլինեն։ Մենք գիտենք, թե այս հարցում որքան կարևոր է թուրքական, ազերիական լոբբինգը, մենք գիտենք, թե որքան մեծ ռեսուրսներ են նրանք ծախսում, նրանց լոբբինգն իսկապես պետական մակարդակի վրա է։ Իրենց լոբբինգը պետական մակարդակի վրա է, մերը ավելի մարդկային հողի վրա է։ Մեզ հաջողվել է բավական մեծ թվով բանաձևերի վրա ազդեցություն ունենալ՝ աշխատելով Եվրախորհրդարանի մեզ ընկեր անդամների հետ։ Նրանք արդեն շատ են։ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններից հետո բավական թվով հայամետ պատգամավորներ չընտրվեցին։ Մենք հիմա նոր ընթացքի մեջ ենք, որ նոր ընկերներ ձեռք բերենք, նրանց համոզենք Հայաստան և Արցախ այցելել։ Անցյալ տարի Արցախում տեղի ունեցած ֆորումին մեզ հաջողվեց բերել բավական մեծ թվով եվրոպացի գործիչների։ Կային բելգիացիներ, ֆրանսիացիներ, հույներ, գերմանացիներ, կիպրոսցիներ և այլն։ Նրանք առաջին անգամ լինելով Արցախում, հանդիպեցին Արցախի իշխանությունների հետ, ծանոթացան Արցախի հակամարտության գաղտնիքներին, առաջին ձեռքից տեղեկություններ ստացան։ Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև դրանից հետո մենք իրենց որևէ բան փաստելու կարիք չունենք, որքան տեսնեն, որ Արցախի ժողովուրդը մեկուսացած վիճակում է ապրում Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով, դա արդեն բավական է, որ նրանք վերադառնալով Եվրոպա ամեն ինչ անեն Արցախի ժողովրդին օգնելու համար։

-Արցախի խնդրի կարգավորման հարցում իշխանության քայլերի վերաբերյալ ի՞նչ անհամաձայնություն կամ համաձայնություն ունեք։ Օրինակ, նշվում է, որ մադրիդյան սկզբունքները փոխվեցին մյունխենյան սկզբունքներով՝ վերջին հանդիպումից հետո։ Այս մասով իշխանությունների հետ կա՞ն անհամաձայնություններ։

-Մենք բանակցություններից ընդհանրապես լուր չունենք և այդպես էլ պետք է լիներ։ Մենք այդ ամենին հետևում ենք այնպես, ինչպես ամբողջ հասարակությունը։ Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա կարծում ենք, որ դրանք պետք է փոփոխության ենթարկվեն։ Թե ինչով պետք է դրանք փոխարինվեն, մյունխենյան, թե մեկ այլ սկզբունքներով, այդ մեկը հարցականի տակ է։ Մյունխենում տեղի ունեցածն, իմ կարծիքով, որևէ ձևով չպետք է ազդի բանակցային գործընթացի վրա, որովհետև դա քայլ էր ժողովրդին ցույց տալու, որ տեսեք, երկու երկրների ղեկավարները կարող են կողք-կողքի նստել։ Բայց այնտեղ ամեն մի ղեկավար իր դիրքորոշումն առաջ տարավ և փորձեց դիմացինի փաստարկներին հաղթել։ Ինչպիսին էլ լինի բանակցությունների իրավիճակը, մենք պարտավոր ենք աշխատել նախևառաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պահպանելու համար, և դա հստակ նշվի միջազգային բանաձևերում։ Հետո նաև պետք է փորձենք մասնակցել Արցախի մեկուսացումից դուրս բերելու աշխատանքին։ Դա կարող է լինել ոչ միայն Եվրոպայի քաղաքական գործիչներ Արցախ բերելով, այլ նաև Արցախի մասին դրական ձևով խոսելով և ցույց տալով, որ այստեղ կա ժողովուրդ, որն ապրում է իր հողում, սակայն չի կարողանում ունենալ իր տարրական իրավունքները, ինչպես ցանկացած երկրի բնակիչ։

-1,5 տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նշվում է Հայաստանի՝ միջազգային հարթակներում հեղինակության փոփոխության մասին։ Ի՞նչ եք Դուք արձանագրում։

-Այո, կա այդպիսի բան։ Հակառակն ասելը սխալ կլինի։ Եվրոպայում այսօր Հայաստանը դիտարկվում է որպես ավելի ժողովրդավար։ Սա ասում եմ ոչ թե որովհետև իշխանության փոփոխություն եղավ, այլ որովհետև ժողովրդի խոսքը լսվեց։ Փաստը, որ ժողովուրդը դուրս եկավ և դիմեց իշխանափոխության, և դա տեղի ունեցավ առանց մեկ զոհի, դա ցույց տվեց, որ եթե հայ ժողովուրդը մի բան որոշեց, դա կարող է անել։ Դա Եվրոպայում շատ լավ է ընկալվել, բայց այդ ամենը պետք է արդարացնել։ Հեղափոխության հաջորդ տարիները բոլոր երկրներում էլ դժվար է լինում։ Հույս ունեմ, որ Հայաստանում ավելի արդյունքի կկարողանանք հասնել, քան լինում են այլ երկրներում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company