ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն

27 Փետրվար 2020 Արցախում տիրող նախընտրական թեժ մթնոլորտի, հնարավոր զարգացումների շուրջ iravunk.com-ը զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանի հետ:

- Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր Արցախի ներքաղաքական կյանքում:

- Դեռեւս հանդարտ, առանց վայրիվերումների: Բայց, ինչ խոսք, առաջիկա ընտրությունները տարբերվելու են Արցախում կայացած նախորդ բոլոր ընտրություններից, եւ այն ունի մի քանի պատճառներ: Նախ, գործող Սահմանադրության համաձայն, նույն օրը տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Կանխատեսելի էր, որ թե՛ կուսակցությունների առումով, թե՛ նախագահի առումով թեկանածուների պակաս չէր լինելու: Կանխատեսելի էր նաեւ որոշակի լարվածություն, քաղաքական պայքարի գործընթաց եւ մրցակցություն տարբեր կուսակցությունների միջեւ: Համաժամանակյա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը քաղաքական ուժերին տվել է հնարավորություն՝ ավելի շատ թեկնածուներ առաջադրելու:

- Բայց քարոզարշավը դեռ չսկսած, արդեն իսկ որոշակի խմորումներ են սկսել քաղաքական ուժերի միջեւ: Այդպես չէ՞:

– Ինչ վերաբերում է խժդժություններին, ապա դա եւս բնական է նախընտրական եւ հետընտրական շրջանին: Նման խժդժությունների գնում են հիմնականում նոր ձեւավորված կուսակցությունները: Այն քաղաքական ուժերը, որոնք ձեւավորված են եւ ունեն կայուն գործելաոճ, նման խժդժությունների չեն գնում, ուղղակի չեն գնում:

– Հնարավո՞ր է, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան այդ խժդժությունները նոր թափ ստանան:

– Ես չգիտեմ, թե ՀՀ-ում ինչպես են գնահատում այստեղ առկա լարվածությունը, բայց ամեն ինչ այդքան տխուր չէ, ինչպես որ ներկայացվում է: Ընտրությունների նախաշեմին լինում են բեւեռացումներ, տարբեր բեւեռների ձեւավորում, դա բնական է:

– Որքան էլ Դուք փորձում եք մեղմ ներկայացնել իրավիճակը, լարվածությունը ակնհայտ է: Հետո, արդյոք այդքան փոքր Արցախում կարիքը կա՞ր 14 նախագահի թեկնածու առաջադրելու:

«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»
– Գիտեք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, մեր կուսակցությունը չի հաստատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի ՀՅԴ կառույցը նախաձեռնել է համաձայնեցված թեկնածու ունենալու գաղափարը: Բայց ինչպես տեսաք` չստացվեց:

– Դրա համա՞ր մի փոքր Արցախը կիսեցիք մի քանի մասի:

– Գիտեք, լարվածություն կա, բայց պառակտումը դեռ այնքան խորը չէ, որ անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ կկարգավորվի մարտի 31-ից հետո, անհանգստանալու կարիք չկա:

– Այո, գուցե Դուք` քաղաքական ուժերդ կրկին համախմբվեք, իսկ շարքային քաղաքացիների մասին մտածե՞լ եք:

– Ես նորից եմ ասում՝ պառակտում` որպես այդպիսին, չկա, կա լարվածություն: Ավելին ասեմ, երբեմն լրագրողների կողմից հնչեցված տեսակետները դառնում են ուղղորդող:

– Այսինքն` էլի լրագրողնե՞րն են մեղավոր: Զարմանալի է, նախորդ անգամ էլ Արցախի մեկ այլ պատգամավոր լրագրողներին մեղադրեց:

– Ոչ, իհարկե, ուղղակի շատ զգույշ պետք է լինեն, որպեսզի առանց այն էլ բեւեռացված մթնոլորտում տեսակետներ չփորձենք ներկայացնել: Որը, որ կարող է ինչ-որ տեղ վտանգավոր լինել:

– Հայաստանյան իշխանությունները որքանո՞վ են խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին: Հաշվի առնելով, որ խոսակցություններ կան, որ ՀՀ-ի իշխանությունների նախընտրելի թեկնածուն Մայիլյան է:

– Ես զերծ կմնամ գնահատական տալ, թե ով է ՀՀ-ի նախըտրելի թեկնածուն: Որովհետեւ ես ունեմ իմ համոզումը, իմ տեսակետը: Այն է` Արցախում առաջադրված յուրաքանչյուր նախագահի թեկնածու պետք է համարվի ՀՀ իշխանությունների թեկնածու: Եվ ով էլ որ ընտրվի ու զբաղեցնի նախագահի պաշտոնը, բնականաբար, պետք է բնականոն գործունեություն ծավալի Հայաստանի իշխանությունների հետ: Ես կարծում եմ, որ սա գիտակցում են թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի իշխանությունները:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company