ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Կոչ

ԿՈՉ` ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

21 Մարտ 2020 Համայն մարդկութիւնը այս օրերուն կը տառապի «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) յառաջացուցած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ կը շարունակէ անսանձ տարածուիլ եւ կը վարակէ ու կը խլէ նկատառելի քանակով զոհեր:

Այս աղէտէն բնականաբար անմասն չի մնար նաեւ մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքը, իր բոլոր միաւորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենեակներ ու յանձնախումբեր, երիտասարդական, ուսանողական կառոյցներ եւ ուղեկից միութիւններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպէս նաեւ համակիր կառոյցներով ու շրջանակով, իր ամբողջ կարողականութիւնը կը դնէ մեր ժողովուրդի տրամադրութեան տակ, յատկապէս` Հայաստանի ու Արցախի պետութեանց, առաւելագոյն աջակցութիւն ապահովելու պատրաստակամութեամբ:

Առ այդ, կոչ կ‘ուղղենք տարբեր գաղութներու ու համայնքներու մեր կառոյցներուն` առանց գաղափարական ու յարանուանական խտրութեան, յատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովուրդի, եւ իմասնաւորի՝ անոր անապահով ու վտանգուած խաւի կարիքներուն։ Այս առումով արդէն իսկ որոշ աշխատանքներ իրականացուած են շատ մը համայնքներու մէջ եւ յաւելեալ թափով ալ պիտի ընդլայնուին:

Առաւել՝ հարիւր հազարաւոր տոլարի հասնող օժանդակութիւններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդէն հասցուցած ենք Հայաստան եւ Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղութեամբ կապի մէջ ենք մեր զոյգ հանրապետութեանց համապատասխան պատկան մարմիններուն հետ: Արդ, կոչ կ’ուղղենք որ համահայկական օժանդակութեամբ մասնակցինք ՀՀ պետութեան կողմէ «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգիլման և յաղթահարման նախաձեռնութեանը (մանրամասնութիւնները՝ http://www.moh.am/#1/1439)։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներկայ հանգրուանը կ‘ենթադրէ համազգային ճիգերու լարում եւ միասնականութիւն, կարգապահութիւն ու զգօնութիւն՝ յաղթահարելու համար մեր հայրենիքին ու ժողովուրդին դիմաց ծառացող վտանգը: Համոզուած ենք, որ համախմբուածութեամբ պիտի շրջանցենք այս հանգրուանը եւս: Կը վստահեցնենք բոլորին, որ մօտէն կը հետեւինք կացութեան ու անոր հոլովոյթին, անգամ մը եւս ընդգծելով, որ մեր ամբողջ կարողականութիւնը կը դնենք ի սպաս մեր ժողովուրդին:

ՀՅԴ ԲԻՒՐՕ
21 Մարտ, 2020 թ.

(արեւելահայերեն տարբերակը)

ԿՈՉ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Համայն մարդկությունը այս օրերին տառապում է «թագավարակ» ժահրի (կորոնավիրուս) ստեղծած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ շարունակում է անսանձ տարածվել ու վարակել և խլում է զգալի թվով զոհեր:

Բնականաբար այս աղետից զերծ չէ մնացել նաև մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցության մեծ ընտանիքը, իր բոլոր միավորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենյակներ ու հանձնախմբեր, երիտասարդական, ուսանողական կառույցներ եւ ուղեկից միություններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպես նաև համակիր կառույցներն ու շրջանակները, իր ողջ կարողականությունը դնում է մեր ժողովրդի տրամադրության տակ, հատկապես` Հայաստանի ու Արցախի պետություններին, առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ:

Առ այդ, կոչ ենք ուղղում տարբեր գաղութների ու համայնքների մեր կառույցներին` առանց գաղափարական ու հարանվանական խտրության, հատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովրդի, և ի մասնավորի՝ նրա անապահով ու վտանգված խավի կարիքները։ Այս առումով արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են շատ համայնքներում և հավելյալ թափով դրանք պիտի ընդլայնվեն:

Ավելին՝ հարյուր հազարավոր դոլարի հասնող օժանդակություններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդեն հասցրել ենք Հայաստան և Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղությամբ կապի մեջ ենք մեր զույգ Հանրապետությունների համապատասխան պատկան մարմինների հետ: Արդ կոչ ենք ուղղում, որպեսզի համահայկական օժանդակությամբ մասնակցենք ՀՀ պետության կողմից «կորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգելման և հաղթահարման նախաձեռնությանը (մանրամասնությունները՝ http://www.moh.am/#1/1439 )։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներկա հանգրվանը ենթադրում է համազգային ճիգերի լարում և միասնականություն, կարգապահություն ու զգոնություն՝ հաղթահարելու համար մեր հայրենիքի ու ժողովրդի դիմաց ծառացող վտանգը: Համոզված ենք, որ համախմբվածությամբ պիտի շրջանցենք այս հանգրվանը ևս: Վստահեցնում ենք բոլորին, որ մոտիկից հետևում ենք կացությանն ու նրա զարգացմանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ մեր ողջ կարողականությունը ծառայեցնում ենք մեր ժողովրդին:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
21 Մարտ, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company