ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Արցախին տրվող օգնության վերացումը խախտելու է ուժերի հավասարակշռությունը

21 Մարտ 2020 168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

– Պարո՛ն Մանոյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին այս տարի օգնություն չի տրամադրվի. Ինչո՞վ եք պայմանավորում Թրամփի վարչակարգի այս որոշումը:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը, արդեն երկու տարի է՝ աշխատում է, որ այդ պետության բյուջեում Արցախին հատկացվելիք օգնության մասին որևէ տող չլինի, բայց մինչև 2020 թվականի բյուջեն հնարավոր է եղել մեծ աշխատանքի և ջանքերի շնորհիվ այդ տողն ամերիկյան բյուջեում ունենալ: Հիմա՝ 2020-ի համար, որոշել են Արցախին հատկացվող մարդասիրական օգնությունը՝ ականազերծման նպատակով տրվող, չհատկացնել: Ստացվում է՝ ԱՄՆ գործադիր մարմինը չի ուզում, բայց օրենսդիր մարմինն ուզում է, ուստի տեսականորեն կա հնարավորություն շարունակել աշխատանքը, որ օրենսդիրները հասնեն նրան, որ այդ կարևոր տողը ԱՄՆ 2020 թվականի բյուջեում պահպանվի: Հիմա մենք աշխատանքի հենց այդ փուլում ենք:

ԱՄՆ-ում մի կողմից՝ ցանկանում են Ադրբեջանին հատկացվելիք միջոցները պահպանել, մյուս կողմից՝ ուզում են Հայաստանին և հայությանն ինչ-որ բան հասկացնել: Սրան ավելանում է նաև այն, որ 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանը դեմ է, որ Արցախին տրվի մարդասիրական օգնություն, և եթե մինչ այժմ իր այդ նպատակին չէր կարողանում հասնել, ապա այսօր, կարծես թե, հասնում է:

– Դեռ անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ այդ աջակցության ծրագիրը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է և յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ: Կարող ենք արձանագրել, որ այդ օրակարգային հարցը հօգուտ Արցախի լուծել չհաջողվեց, հետևապես՝ բանակցություններն անօգուտ էին:

– Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:

– Ադրբեջանին տրվող 100 միլիոն դոլարի աջակցությունը դադարեցնելու մասով դեռևս չկա որևէ տեղեկատվություն, հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ նույնությամբ կշարունակվի: Եթե Արցախին տրվող աջակցությունը վերացվում է, իսկ Ադրբեջանինը՝պահպանվում, սա ինչի՞ մասին է վկայելու. Հայաստանի և Արցախի նկատմամբ ԱՄՆ-ում վերաբերմունքի փոփոխություն է եղել:

– Այն, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Արցախին տրվող ֆինանսական հատկացումը դադարեցնել, այլ պատճառ ունի. խնդիրն այստեղ գումարը կամ դրա չափը չէ: Սա ֆինանսի հետ կապ չունեցող քաղաքական որոշում է: ԱՄՆ-ում Հայաստանի և Արցախի նկատմամբ կա վերաբերմունքի փոփոխություն: Սակայն, եթե վերջնականապես որոշվի, որ ԱՄՆ-ը Արցախին չի օգնում, ապա այդ որոշումը կխախտի նաև Արցախի հարցում ԱՄՆ-ի չեզոք կեցվածքը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Հավասարակշռությունը կխախտի Ադրբեջանին տրվելիք այդքան մեծ ֆինանսական օգնությունն ու Արցախին այդ փոքրիկ մարդասիրական օգնությունից զրկելը:

– ԱՄՆ–ի՝ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» և չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Արցախին տրվող ֆինանսավորման դադարեցումը կարո՞ղ է արդյոք հակադրվել 907 բանաձևի արգելքին:

– ԱՄՆ նախագահին օրենսդիրի կողմից տրվել է լիազորություն՝ հիմնավորելու, թե ինչու պետք է այդ բանաձևը շրջանցել, և հիմա դա է արվում:

– Իսկ առհասարակ, ԱՄՆ–ի ֆինանսավորման դադարեցումը կարո՞ղ է սխալ ազդանշան լինել Ալիևի ռեժիմի համար:

– Ադրբեջանը կդիտարկվի սա՝ որպես հաջողություն, Ալիևը սա կորակի՝ որպես մարտի դաշտում և հակահայ քաղաքականության հարցում իրեն տրված խրախուսանք: Շեշտում եմ՝ Արցախին տրվող օգնության վերացումը խախտելու է ուժերի հավասարակշռությունը, իսկ ԱՄՆ-ը արդեն խնդիր կունենա իր չեզոքությունն ապացուցելու հարցում:

– Իսկ այս հարցում ի՞նչ դերակատում ունի ՀՀ իշխանությունը. միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեռևս մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ «ԱՄՆ-ին որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ես» և «Նահանգները զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին» հայտարարությունների պատասխանն է նաև:

– Այն, որ դրանք չէին կարող ինչ-որ հետևանքներ չունենալ, հաստատ է: Իրանի հետ հարաբերություններ, Սիրիայում մեր ներկայություն, Հայաստանից նեղացածություն… այս բոլորը գուցե դրված են ԱՄՆ-ի քաղաքական կեցվածքի հենց հիմքում: Ես կարող եմ ենթադրել, որ այս բոլոր հանգամանքները կապված են ԱՄՆ-ի այդ որոշման հետ: Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը նոր չսկսեց դեմ լինել, իսկ թե ինչու նրա ցանկությունն այս անգամ փորձում են իրականություն դարձնել, կարող է և կապված լինել իմ ասած հանգամանքների հետ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company