ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Արցախին տրվող օգնության կասեցման մասին որոշումը դեռ օրենսդիրը պետք է հաստատի

23 Մարտ 2020 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը սխալ է համարում եզրակացությունները, թե ԱՄՆ-ն կասեցրել է Արցախին տրվող օգնությունը:

Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։

Aravot.am-ի հետ զրույցում Կիրո Մանոյանն այս առիթով պարզաբանեց. «Սա ոչ թե վերջնական Միացյալ Նահանգների կեցվածքն է, այլ ԱՄՆ գործադիրի կեցվածքը, բայց դեռ օրենսդիրը պետք է հաստատի: Գոնե մինչև այսօր դա այդպես չէ, քանի որ բյուջեի հաստատման գործընթացը դեռևս շարունակվում է : Օրենսդիրը պետք է հաստատի բյուջեն: Սպիտակ տունն անցյալ տարի էլ՝ 2020-ի բյուջեի համար էլ չէր նախատեսել Արցախի համար մարդասիրական օժանդակությունը, 2021-ի բյուջեի մեջ էլ իրենք իրենց նախագծի մեջ հանել են, բայց տակավին, ինչպես անցյալ տարի էլ եղավ, չի բացառվում, որ այս տարի էլ լինի: Այսինքն՝ օրենսդիրն անցյալ տարի հաստատեց Սպիտակ տան նախագծի հակառակը, ինքն ավելացրեց: Հիմա Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, որ օրենսդիրն ինքն ավելացնի: Դրա համար էլ արդեն 75 կոնգրեսականներ իրենց համաձայնությունը հայտնել են: Անցյալ տարի մոտ 90-ն էին կոնգրեսականները, հիմա 75-ը: Հայ դատի հանձնախումբը փորձում է ամերիկահայ համայնքին մղել, որ մյուսներն էլ համաձայնվեն»:

Կիրո Մանոյանը նշեց՝ երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մեծամասնության համաձայնությունն է պետք:

Հարցին ի՞նչ ժամկետներ կան, որպեսզի պարզ լինի, թե այս հարցով օրենսդիրն ինչ որոշում է կայացնում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այդ գործընթացն առնվազն մի քանի ամիս կտևի: Բյուջեն հոկտեմբերից հոկտեմբեր է հաշվվում: Այսինքն՝ տեսականորեն դեռ մինչև հոկտեմբեր ժամանակ կա, բայց օրենսդիրը կարող է նաև ավելի շուտ որոշում կայացնել»:

Մեր դիտարկմանը՝ այն, որ անցյալ տարի էլ գործադիրն առաջարկել էր բյուջեից հանել Արցախին հատկացվող օգնությունը, դա արդեն խնդիր է, և արդյոք այդտեղ չկա՞ մեր թերացումը, Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Մեր թերացումը չկա արդյոք ասելն անպայման ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանը 20 տարի շարունակ փորձել է այդ ֆինանսական օգնության դեմն առնել, բայց չէր հաջողվում: Անցյալ տարվանից սկսած Սպիտակ տունն էլ նույն կարծիքին է: Դրա համար էլ եզրակացնում ենք, որ Սպիտակ տունը նաև այլ պատճառներ ունի դրան՝ դեմ լինելու: Կարծեք թե ուզում է Հայաստանին ու հայությանն ինչ-որ պատգամ փոխանցել»:

Հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ է ակնարկում ԱՄՆ-ն, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հատուկ բան ասել չենք կարող: Իրենք ասում են, որ վերջանում է ականազերծման ծրագիրը, դրա համար է, բայց պարզ է, որ այդպես չէ: Դեռ անելիք կա, կարելի է այլ ծրագրերի էլ ուղղել, բայց հարցն այն է, որ իրենք այլ հարցերում կարծեք թե դժգոհ են և ուզում են իրենց տեսակետը հայտնած լինել»:

Նշեցինք, թե կարծիքներ կան, որ խաղաղության ծրագրերին են ցանկանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել,Կիրո Մանոյանն ասաց. «Ինչու Արցա՞խն էր արգելողը, որ խաղաղություն լինի: Անիմաստ առարկություն-հիմնավորում է դա: Ընդհակառակը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը հարյուր միլիոնի են հարցրել, Արցախին տրամադրվելիք մի քանի միլիոն մարդասիրական օգնությունը հանում են: Պարզ է, որ դա ֆինանսի խնդիր չէ: Եթե այդպես լիներ, պետք է որ Ադրբեջանինն էլ պակասեցնեին, բայց, ընդհակառակը, ավելացրել են»:

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի Արցախում ընտրություններից հետո, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Կարող է ինչ-որ դրական տպավորություն ստեղծվի օրենսդիրի մոտ, բայց չեմ կարծում, որ գործադիրի մոտեցման մեջ փոփոխություն լինի, քանի որ հատկապես գործադիրն արդեն ընտրություններն այսպես ասած՝ չի ճանաչում: Դրա համար էլ չեմ կարծում, որ իրենց համար տարբերություն կլինի, թե ընտրությունը լավ ընթացավ, թե ոչ: Բայց սա, եթե այսպես մնա, եթե օրենսդիրն էլ համաձայն լինի, սա կնշանակի՝ ԱՄՆ-ի՝ որպես արդար, չեզոք միջնորդի դերակատարությունը կխախտվի: Կասկածի տակ կդրվի այդ հանգամանքը, քանի որ մի կողմից տրամադրում են ռազմական օժանդակություն Ադրբեջանին, մյուս կողմից կրճատում մարդասիրական օժանդակությունը Արցախին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company