ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Ասուլիս՝ ՀՅԴ կառավարություն ներկայացված առաջարկությունների փաթեթի մասին

24 Մարտ 2020 Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանի և Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը։ ՀՅԴ ներկայացուցիչները խոսեցին ՀՅ Դաշնակցության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված՝ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի շուրջ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմել է մի ծավալուն քաղաքական եւ մասնագիտական փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ իրադրության վիճակից բխող քայլերի մասին. նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ ԳՄ-ն դեռեւս մարտի 14-ին իր մասնագիտական հանձնախմբերի կողմից ներկայացրել է մասնագիտական գնահատական, գործողությունների ծրագիր. Դրանից հետո ՀՅԴ-ն հայտարարությամբ իր պատրաստակամությունն է հայտնել իր ողջ ուժը եւ կարողականությունը ներդնել ստեղծված իրավիճակում երկրի առջեւ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՅԴ Բյուրոն:

Անդրադառնալով տարածվող լուրերին, որտեղ կասկածի տակ է դրվում ՀՅԴ ընդդիմադիր կեցվածքը, Սաղաթելյանն ասաց. «Նախ ուզում եմ այդ քաղաքական տհաս գործիչներին ու անհատների ասել, որ պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են: Ցանկացած իշխանություն անցողիկ է, մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են: Ցանկացած կուսակցության նպատակը իր պետության եւ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն է: Հետեւաբար այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորությունները մեկտեղելը՝ առկա մարտահրավերները լուծելու համար»:

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ սա բնավ չի նշանակում, որ իրենք բավարարված են իշխանությունների այն քայլերի ու գործողություններից, որոնք ձեռնարկվել են այս օրերին. «Դրան կանդրադառնանք ավելի ուշ: Այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ: Սա վերաբերում է նաեւ իշխանությանը, իշխանության այն ներկայացուցիչներին, պատգամավորներին, որոնք առիթից օգտվելով կրկին «այո»-ի, ՍԴ-ի կամ այլ հարցերի են անդրադառնում»:

Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համավարակի դեմ կարող ենք պայքարել միայն կառավարչական հմտությունների գործադրմամբ, իրական ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվգում նաեւ ցավոտ որոշումների կայացմամբ. նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, ապրում ենք ծանր պայմաններում եւ որոշումները չպետք է լինեն ամբոխահաճո:

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները, որոնք ներկայացվել են հաշվի չեն առնում իրավիճակի խորքային խնդիրները եւ պատճառահետեւանքային շղթայի թյուր վերլուծության արդյունք են: Մենք պետք է կարողանանք պայքարել գալիք տնտեսական ճգնաժամ ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ, իսկ պատճառը կորոնավիրուսն է»,-ասաց Խաչատրյանը

Նա նկատեց, որ դեռեւս չեն կարող ասել, թե որքան կտեւի համավարակը, ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության վրա, հետեւաբար, պատրաստ լուծումներ առաջարկելը ժամանակավրեպ է:

«Չենք կարող մի կողմից ասել՝ մնացեք տանը, ինքնամեկուսացվեք, դրանով կանխելով վարակի տաածումը, մյուս կողմից ասենք՝ իսկ ինչպե՞ս ենք բիզնեսը խթանում: Բիզնեսի խթանումը ենթադրում է կյանքի ակտիվացում, բիզնեսի ակտիվացում: Այս երկուսը միասին չեն կարող լինել, հետեւաբար մեր խնդիրն է երկիրը բերել, պայմանականորեն ասած, նվազագույն էներգախնայողության ռեժիմի, ապահովել քաղաքացիների ու պետության անվտանգությունը եւ լուծել բնակչության առջեւ ծառացող կենսական սոցիալական խնդիրները:

Կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիների եւ փոքր տնտեսվարողների ուսերին ընկած ծանրությունը եւ հնարավոր կորուստները: Միաժամանակ ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահեն շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ձեռնարկությունները, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունները»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ համաճարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձեւավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր, ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք երաշխավորում են բնակչության անվտանգությունը եւ պետության կենսունակությունը, իսկ այդ քայլերը պետք է նախատեսվեն մինչեւ առնվազն հաճարակի համընդհանուր չեզոքացումը:

Նա ընդգծեց, որ իրավիճակը կայունացնելուց հետո միայն կարելի է շուկայի աշխուժացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել:

Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է շուրջ 50 միջոցառում։ Այս իրավիճակում մեզ համար կարևոր է ազգաբնակչության առողջության պահպանումը։ Այս շրջանակներում գոյատևումը դառնում է առաջին կարևորության գործողություն, որի ուղղությամբ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մտածել այն ստանդարտ իրավիճակի նման, թե անհրաժեշտ է տարբեր ուղություններով ինչ-որ զարգացումներ ապահովել։ Դա թվացյալ է և կեղծ. նշեց Արծվիկ Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ եթե բնակչությանը վտանգ է սպառնում, նշանակում է առաջին հերթին իշխանությունը պարտավոր է այդ վտանգը կանխարգելելու և երաշխավորելու քաղաքացիների գոյությունը։

ԳՄ անդամը չցանկացավ որոշ հարցեր շատ մանրամասնել՝ մարդկանց մոտ խուճապ տարածելուց խուսափելու համար։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս փաստաթուղթը ներկայացվել է՝ նաև ելնելով կառավարության ու վարչապետի՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումներից. «Այս առաջարկությունը ներկայացվել է այն նպատակով, որ կանխվի այն ոչ համաչափ գործողությունը, որը կառավարությունը մտածում է ձեռնարկել։ Մասնավորապես խոսքը գնում է այն մասին, որ բանկերին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրվում, և անունը դնում են, թե իբր օգնում են մարդկանց, մինչդեռ ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Օժանդակությունը պետք է տրամադրվի մարդկանց, այլ ոչ թե բանկերին կամ ֆինանսական միջնորդներին», – ասաց Մինասյանը։

Որպես երկրորդ կարևոր խնդիր, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ սնունդը, դեղորայքը և վառելիքի պաշարները առաջին անհրաժեշտություն են, և ռազմավարական նշանակության մեր պաշարների համալրման ուղղությամբ պետք է ամեն ջանք գործադրվի։

«Այս փաստաթղթով ակնկալում ենք, որ այդ պաշարների համալրման առնվազն 6-ամսյա ռեժիմ պետք է ապահովենք, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների նվազագույն կենսապայմանները երաշխավորելու ուղղությամբ։ Մյուս խնդիրը այն է, որ այս պահի դրությամբ բանկերն ու վարկային կազմակերպությունները տարբեր մեթոդներով փորձում են մասնակցել գործընթացին, սակայն չկա միասնական մոտեցում ի շահ շատ ձեռնարկությունների, որոնք վարկառուներ են, կամ քաղաքացիների։ Խոսքն ամենևին կազմակերպությունների անհամաչափ վնաս պատճառելը չէ, այլ այն, որ այս արտակագ վիճակը պարտադրում է նաև արտակարգ միջոցառումներ։ Վնասը կրելու են բոլոր կողմերը։ Պետությունը պետք է իր ռեսուրսները ուղղի խոցելի խմբերին՝ պաշտպանելու իրենց նվազագույն կենսագոյությունը», – հայտնեց դաշնակցական գործիչը։

Սա է պատճառը, ըստ Մինասյանի, որ առաջարկությունների էական մասը վերաբերում է քաղաքացիների և տնտեսվարող այն սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը, որոնք անհրաժեշտություն ունեն այս փուլում առնվազն չկրելու անհամաչափ վնասներ, երաշխավորելու քաղաքացիներին կենսաապահովման նվազագույն բյուջեի չափով գումարի տրամադրում։ «Դա հատկապես վերաբերում է աշխատող այն քաղաքացիներին, որոնք այս արտակարգ դրության պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայրեր և հետևաբար այստեղ արդեն պետության պարտավորությունն է երաշխավորել այս նվազագույն կենսաապահովման բյուջեի հասանելիք գումարի տրամադրումը։ Սա չպետք է միայն մնա գործատուների և աշխատողների վրա։ Պետությունը, իբրև սոցիալական պետության պատասխանատու, պետք է շատ հստակ ցուցաբերի իր մոտեցումը», – նշեց Ա. Մինասյանը։

Մինասյանը հայտնեց, որ սկզբունքային նշանակություն ունի պետական պարտքի հարցը։ Հայաստանն ունի զգալի արտաքին պարտք և արտակարգ դրության պայմաններում մեր հորդորն ու պահանջը, նկատի ունենալով համավարակի համաշխարհային բնույթը, սկսել նաև վարկատու կազմակերպությունների հետ բանակցությունների գործընթաց՝ սառեցնելու արտաքին պարտքի մարումը. «Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլև միջազգային ընդունված մոտեցում է։ Սա կօգնի երկրում պահել մեր արտարժույթային պաշարները և կարևորագույն խնդիրներ լուծել», – ընգծեց ՀՅԴ անդամը։

ՀՅԴ գործիչը նաև անդրադարձավ կրթական համակարգին վերաբերող հարցերին։ Ըստ Մինասյանի՝ այս օրերին տարբեր մոտեցումներ են կիրառվում հանրակրթությունից սկսած մինչև բուհական համակարգ՝ ընգծելով համատեղ ուսումնական հեռավար համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

«Շատ կարևոր ենք համարում, որպեսզի բյուջետային խնայողությունները կամ «գոտիներ ձգելու» քաաղաքականությունը իշխանությունն ինքը դրսևորի։ Սա է պատճառը, որ ոչ միայն պետք է պարգևատրումները դադարեցվեն, այլև պետք է գա այն ժամանակահատվածը, երբ հանրային ծառայության մեջ ներգրավված բարձր վարձատրվող աշխատավարձերը ժամանակավորապես սառեցվեն, փոքրացվեն կամ կասեցվեն, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն ազգաբնակչությանը, այլ ոչ թե մեկ կամ մի խումբ անձանց։ Օր առաջ այս խնդիրը պետք է լուծել ի օգուտ ՀՀ քաղաքացիների», – ասաց Արծվիկ Մինասյանը։

Տրանսպորտային խնդիրների մասին խոսելիս՝ Մինասյանը կարևորեց ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը. «Շատ կարևոր է, ոչ միայն չարթերային թռիչքների միջոցով առաջնահերթ համարել երկրի ռազմավարական պաշարների համալրմանն ուղղված գործողությունները, այլև ժամանակն է մտածել ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին։ Այն ինչ ասել ենք, հաստատվում է արտակարգ դրության պայմաններում և պետությունն այստեղ անելիք ունի»։

Մինասյանը նաև կարևորեց, որ մեր քաղաքացիները քաջ գիտակցեն, որ այս օրերին պետք հեռու մնալ տարբեր զինված ստորաբաժանումներ այցելությունից, իսկ ԶՈւ հրամանատարական կազմը պետք է առավելագույնս ջանքեր գործադրի, որպեսզի զորքերը պահվեն զորանոցային վիճակում և չլինի ելումուտ։

Մինասյանը հույս հայտնեց, որ կառավարությունն ու իշխանության առանձին ներկայացուցիչներն բարձր պատասխանատվություն կցուցաբերեն, այլ ոչ թե, ինչպես մենք հաճախ տեսնում ենք, անպատասխանատու վարքագծով փորձել նսեմացնել զգուշավորության և այլ միջոցառումների կարևորությունը։ «Առանձին անձինք իրենց թույլ են տալիս մեծաբերան խոսքեր ասելու քաղաքական հայտարարություններ անելու ուղղությամբ։ Դրա ժամանակը չէ, կգա դրա ժամանակը։ Այսօր անհրաժեշտ է, որպեսզի մենք հաղթահարենք այս ծանր վիճակը, իսկ քաղաքական դաշտը դեռ կսպասի, քաղաքական դաշտում մենք դեռ կպայքարենք հանուն արդար, ազատ և երաշխավորված ապագայով քաղաքացու Հայաստանի կերտման համար»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company