ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Առաջարկել ենք, որ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ գումարվի

27 Մարտ 2020 «Իրավական հարթությունը եւ օրենքներն ու Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս են՝ ընտրությունները հետաձգելու, եթե հայտարարվի արտակարգ դրություն կամ ռազմական դրություն: Արտակարգ իրավիճակ հայտարարելու պարագայում ընտրությունները կայանում են: Պետք է բավարար պայմաններ լինեն, այս պարագայում Արցախում չկա որեւէ դեպք եւ կարծես չկան այդ պայմանները»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վտանգով պայմանավորված Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետաձգման հնարավորությանը:

Միեւնույն ժամանակ, Դավիթ Իշխանյանը ասաց, որ եթե համապատասխան նախադրյալների առկայության պարագայում Արցախի իշխանությունները նման որոշում կայացնեն, բնականաբար, իրենք կառաջնորդվենք այդ որոշմամբ:

«Կարծում եմ, որ որեւէ մեկը չպետք է վերապահումով մոտենա այդ ամենին: Մենք երեկ , երեկ չէ առաջին օրը քննարկումներ ենք ունեցել, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այստեղ էր եւ իր ներկայությամբ էլ մենք որոշ տեսակետներ փոխանցել ենք, ընտրությունների հետաձգման համար երկու կարեւոր հանգամանք կա՝ իրավական եւ քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն»,-ասաց Դավիթ Իշխանյանը:

Նշենք, որ ամբողջ աշխարհը պատուհասած կորոնավիրուսի հաստատված դեպք Արցախում այս պահին չկա, բայց կան մեկուսացվածներ, որոնց թիվը փոփոխվում: Վարակի տարածումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումներ են իրականացվում: Սրանով հանդերձ Արցախի նախագահի թեկնածուների մի մասը, եւ մասնավորապես, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը շարունակում է իշխանությանը կոչ անել երկրում արտակարգ դրություն հաստատել եւ հետաձգել ընտրությունները:

«Մենք մեր նախնական դիրքորոշումը ներկայացրել ենք, որ ընտրությունները չհետաձգվեն, բայց եթե վերջնական քննարկումներ լինեն եւ լինեն համապատասխան նախադրյալներ, մեր դիրքորոշումը վերջնական կներկայացնենք»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը:

Դիտարկմանը, թե ճիշտ է, կորոնավիրուսի հաստատված դեպքեր Արցախում չեն հայտնաբերվել, բայց արդյո՞ք վտանգը նվազել է, մանավանդ աչքի առաջ ունենալով Հայաստանի նախադեպը, Դավիթ Իշխանյանն արձագանքեց. «Ռիսկեր միշտ կան, ցանկացած ընտրությունների ժամանակ: Մենք 91-ին մեծ ռիսկերի տակ ընտրություններ ենք կայացրել, այս պարագան, իհարկե, այլ է , բայց յուրաքանչյուր որոշման համար մենք պետք է բավարար հիմք ունենանք, այդ առումով, կարծում եմ, իշխանություններն էլ իրենց համապատասխան վերջնական վերաբերմունքը եւ տեսակետը կներկայացնեն»:

Դավիթ Իշխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Արցախի գործող իշխանություններին առաջարկել են ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ հրավիրել հարցը քննարկելու համար: «Մենք իհարկե, առաջարկել ենք, որ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ գումարվի, ենթադրում ենք՝ կլինի եւ համապատասխան քննարկումների արդյունքում վերջնական որոշումն ի հայտ կգա»,-եզրափակեց թեկնածուն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company