ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ազդակ»ի Խմբագրական. 105ը 100ով պայմանաւորուած․ Սեւրի տրամաբանութեան տեսանելիութիւնը

21 Ապրիլ 2020 Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի նշումը անպայման քաղաքական թելերով կը կապուի Սեւրի պայմանագրի եւ Ուիլսընի իրաւարար վճիռի 100-ամեակին։ Այս փոխկապակցուածութիւնը կը նպաստէ նաեւ ճանաչումէն հատուցում անվերադարձ անցում կատարելու իրաւաքաղաքական որոշումին։

Համազգային մակարդակով աշխատանքային նոր գերակայ ուղղութիւններ ճշդելու հրատապ օրակարգի առջեւ ենք։ Մանաւանդ, որ հռչակագրային-հայեցակարգային փաստաթուղթը իբրեւ աշխատանքային ուղեցոց մշակած եւ ստորագրած ենք ազգովին՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով։ Խօսքը բնականաբար Համահայկական հռչակագիրին մասին է, որ թէ՛ պետական եւ թէ հասարակական հարթութիւններու վրայ գործնապէս իմաստաւորելու խնդիր ունինք։

Օրախնդիրը միայն ներազգային տարողութիւն չունի։ Քաղաքական իրադարձութիւնները, նոյնիսկ աշխարհաքաղաքական գործընթացները առանց Սեւրի անուն նշելու խորքին մէջ Սեւրի տրամաբանութեան մասին կը խօսին, տարածաշրջանին եւ աւելի մասնակիօրէն Թուրքիոյ ուղղութեամբ ճնշումները սաստկացնելու առումով։ Էրտողանի քաղաքականութիւնը յայնտնապէս կը նպաստէ սեւրեան քաղաքական տրամաբանութեան վերարծարծման։

Պահ մը շրջանցելով հայկական գործօնը նկատենք, որ Թուրքիոյ տարածաշրջանային քաղաքականութիւնը կը բախի եւրոպական, ամերիկեան, արաբական, քրտական դիմայակէտերու, նշելու համար միայն ամէնէն բացայայտ եւ գործնական դրսեւորում ունեցող պարագաները։ Անգարան չէ յաջողած ձեւաւորել իր առաջադրած անվտանգութեան գօտին Սուրիոյ մէջ, իր յայտարարած նպատակները Լիպիոյ մէջ հեռու են իրականացուելէ, կը կրէ հանգրուանային պատժամիջոցներ համաեւրոպական կառոյցներէն, կը ստանայ յստակ քաղաքական ուղերձներ Ուաշինկթընէն եւ արաբական երկիրներու հետ խնդրոյ առարկայ կը դարձնէ երկկողմ յարաբերութիւններու զարգացման միտումները։Անոնք տեսք կը ստանան սուրիական խորհրդարանին թէ արաբական ծոցի, սկսելու համար, տեղեկատուական եւ վերլուծական կեդրոններու մէջ։

Կեդրոնանանք Ցեղասպանութեան ճանաչման սպառնալիքին գործնականացման երեւոյթին՝ Ուաշինկթընի մէջ։ Ներկայացուցչական տան եւ ծերակոյտի քուէարկութիւնները ամերիկեան պաշտօնական ճանաչումի արձանագրութիւն կը կատարեն ըստ էութեան։ Որքան ալ վարչակառավարումը կը յապաղի նման քայլ առնելէ կամ կը փորձէ շրջանցել եզրի օգտագործումը, կատարուածը պարզօրէն Միացեալ նահանգներու պաշտօնական ճանաչումն է։

Ահա այստեղ է, որ ամերիկեան, սկսելու համար, օրէնսդիր շրջանակները կրնան յիշել իրենց նախորդ նախագահներէն՝ Ուիլսընի կատարած իրաւարարաութիւնը տարածքային սահմանագծումներու առումով։ Սեւրին միջազգային հնչեղութիւն տալը եւ այդ շրջածիրին մէջ իրւարարաութեան որոշումին հրատապութիւն հաղորդելը հայ քաղաքական մտքին անյետաձգելի օրակարգն է։

Աշխարհաքաղաքական եւ համազգային բոլոր հանգամանքները նկատի ունենալով հատուցման իրաւական փաստաթուղթերու մշակման նախապէս կայացած որոշումները գործադրելու ազդանշանի պահն է։

Ամբողջ համակարգ մը տասնամեակներ պատրաստեց ճանաչման ենթահողը․ քաղաքական պահը երբ հասաւ գործնական տեսք ստացան այդ թղթարծարները։ Այժմ հատուցման թղթծարարի պատրաստութեան եւ միջազգային հնչեղութեան պահն է։ Բոլոր նախադրեաները նկատի ունենալով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company