ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
22 Ապրիլ 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում ՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօրվա արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ ՀՅԴ Բյուրոն նաև իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։
Ցանկացած կարգավորման բանձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։
Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։
Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։
ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։
Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ արտաքին ճնշումներին դիմակայելու միակ միջոցը համազգային համերաշխությունն է, որն ստեղծելու գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. Արցախի հիմնահարցում, բոլո՛րս, ազգովի պատասխանատվություն եւ անելիք ունենք։
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
21 Ապրիլ 2020
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Բիւրոյի
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրoն իր մտահոգութիւնն է յայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգաւորման բանակցութիւնների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարարի այսօրուան արտայայտած մօտեցումների կապակցաբար։ Հ.Յ.Դ. Բիւրoն նաև իր մտահոգութիւնն է յայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ յայտարարութիւնը կատարուել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութիւնների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամէնը ժամեր առաջ։
Ցանկացած կարգաւորման բանաձեւի մէջ առաջնայինը պէտք է լինի Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնութիւն պէտք է լինի համարժէք եւ միաժամանակեայ։
Ուղղակի անհրաժեշտութիւն է յստակ հայեցակարգի վրայ հիմնուած աշխատանքների իրականացումը, այդ թւում Արցախի Հանրապետութեան հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։
Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանութիւններից բանակցային գործընթացում առաջնորդուել Արցախի ժողովրդի 1991թ. անկախութեան եւ հետագայ սահմանադրական հանրաքուէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ։
ՀՀ իշխանութիւնները պարտաւոր են պաշտոնապէս յայտարարել, որ սեղանին չկայ հակամարտութեան փուլային կարգաւորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։
Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ արտաքին ճնշումներին դիմակայելու միակ միջոցը համազգային համերաշխութիւնն է, որն ստեղծելու գլխաւոր պատասխանատուն ՀՀ իշխանութիւններն են. Արցախի հիմնահարցում, բոլո՛րս, ազգովի պատասխանատուութիւն եւ անելիք ունենք։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐO
21 Ապրիլ 2020
