ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Կոչ

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի կոչը

23 Ապրիլ 2020 ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի կոչը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ

Մոտենում է Թուրքիայի կողմից Հայ Ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ը։ Այդ օրը համայն հայության և քաղաքակիրթ աշխարհի համար հիշատակվում է որպես մարդկության դեմ իրագործված ամենազազրելի հանցագործության դատապարտման օր։ Այդ օրը մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր դատը՝ Հայ Դատը, և քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի ճանաչել, չի դատապարտվել և չի ստացել արժանի հատուցում՝ մենք մնալու ենք պահանջատեր։

Արտակարգ իրավիճակի պատճառով Ցեղասպանության 105 ամյակի բողոքի և ոգեկոչման միջոցառումներն այս տարի տարբերվում են նախորդներից. զանգվածային միջոցառումները, երթերն ու ակցիաներն արգելված են, բայց մենք կարող ենք սոցիալական ցանցերի, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով տարածել մեր պահանջը մեր շրջապատում, օրվա խորհրդի վերաբերյալ տեղեկացնել մեր ոչ հայ մտերիմներին, ընկերներին, նամակներ հղել քաղաքային և ռեգիոնալ կառավարման մարմիններին՝ հորդորելով միանալ մեր պահանջին։

Սիրելի բարեկամներ, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության ռուսաստանյան կազմակերպությունն իր ուղեկից միությունների հետ կոչ է անում ապրիլի 24-ին կատարել հետևյալ քայլերը։

1.տեղադրել անձնական լուսանկար՝ ցեղասպանությունը դատապարտող պաստառով /Ա4 չափի թղթի վրա մուգ մարկերով ռուսերեն լեզվով գրված/

2.նկարին ավելացնել «помню и требую» կամ այլ համապատասխան գրվածքով շրջանակ

3.Երեկոյան ժամը 20։00֊ին միանալ համահայկական մոմավառությանը՝ պատշգամբներում մոմեր վառելով կամ հեռախոսների լուսարձակումով։

4.Տարածել պահանջագիր նամակ՝ մեր այլազգի ընկերներին հորդորելով միանալ ոգեկոչմանն ու իրենց էջերում դատապարտել ցեղասպանությունը։ նամակի տեքստի տարբերակը տեղադրված է մեկնաբանություններում։

5. Նամակի տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկել ձեր տարածաշրջանից ընտրված պատգամավորներին, մարզային և տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներին։

6. Ապրիլի 25-ից սկսած տարածել Սևրի դաշնագրի վերաբերյալ տեղեկատվություն՝ պատրաստվելով այդ կարևոր փաստաթղթի կնքման 100-ամյակին, որը տեղի կունենա այս տարի օգոստոսի 10-ին։

Սիրելի հայրենակիցներ, ընտանիքի ամդամներով, ընկերներով և մերձավորներով միանալով այս ակցիային՝ մենք ոչ միայն ավելի հնչեղ կդարձնենք ցեղասպանության դատապարտման և հատուցման պահանջը, այլև կկատարենք սերունդների առջև ստանձնած մեր պարտքը և կսովորեցնենք նրանց շարունակել այդ հանձնառությունը։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, հաջողություններ և անկոտրում կամք։

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

ՀՅԴ Ռուսաստանյան կազմակերպություն

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի մեկուսի մասնաճյուղ

Հայ Օգնության Միության Ռուսաստանի կազմակերպություն

«Համազգային» կրթական մշակութային միության Ռուսաստանի կազմակերպություն

Հայկական մշակութային ժառանգության պահպանման «Դեպի Արարատ» միություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company