ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Շեշտը պետք է դնել Արցախի անկախության հարցի վրա

23 Ապրիլ 2020 Factor.am–ի հեռախոսազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ

– Մոտենում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը: Ֆրանսիայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Փարիզում, հիշատակի արարողություններ են անցկացվում: Այս տարի, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինչպե՞ս եք նախատեսում հիշատակել այդ օրը:

– Նախ՝ բոլորի համար պետք է հստակ լինի, որ մեր կամքը շատ զորավոր է: Այս տարի էլ, անգամ երբ պայմանները շատ տարբեր են, մենք շարունակել ենք քարոզչական և իրազեկման աշխատանքը տարբեր սոցիալական ցանցերում, որպեսզի հանրային կարծիքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի Թուրքիայի այսօրվա կառավարությանը, որը շարունակում է մերժել Ցեղասպանության իրողությունը և հատուցման հարցը, որ մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Այսօր, անշուշտ, տարբեր իրավիճակ է, մենք բանակցում ենք Ֆրանսիայի կառավարության, նախագահի և մեծ քաղաքների քաղաքապետների հետ, որպեսզի նույնիսկ այս պայմաններում հիշատակվի իրենց կողմից ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Բոլորն էլ շատ դրական են ընդունում մեր մտահոգությունները: Փարիզում՝ կառավարության և Փարիզի քաղաքապետի հետ, ապրիլի 24-ին պետք է փոքր խմբով հավաքվենք Կոմիտասի արձանի առջև՝ հարգանքի տուրք մատուցենք 1.5 մլն նահատակների հիշատակին: Կառավարության կողմից ներկա կլինի արդարադատության նախարարը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Բոլոր այն քաղաքներում, որտեղ հայկական համայնք կա, նույն կերպ համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքապետները կհամախմբվեն՝ շատ փոքր թվով, որպեսզի նաև իրենց կողմից հիշատակվի Ցեղասպանության օրը: Հիշեցնեմ նաև, որ անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունեց մեր պահանջը, և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այսինքն՝ բոլոր մակարդակի իշխանությունները՝ ազգային, շրջանային, տեղական, պարտավոր են հիշել այդ օրը որպես Հայոց ցեղասպանության օր: Այսպիսով, աշխատանքները շարունակում ենք՝ դրանք հարմարեցնելով կորոնավիրուսի այսօրվա իրադրությանը:

– Կորոնավիրուսի հետ կապված՝ ի՞նչ վիճակ է ներկայում Ֆրանսիայում: Սահմանափակումները որքանո՞վ են ազդել երկրի բնականոն կյանքի վրա:

– Շատ դժվար իրավիճակ է, տնտեսությունը գրեթե զրոյի է հավասարվել: Ամբողջ Ֆրանսիայում արգելված է փողոց դուրս գալ՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, և այն մարդկանց պարագայում, ովքեր ստիպված են աշխատանքի գնալ: Հիշեցնեմ, որ 10 մլն մարդ անգործության մատնվեց այս 1.5 ամսվա ընթացքում: Իրադրությունն այսպիսին կմնա մինչև մայիսի 11-ը՝ կարանտինի ավարտը, երբ կկարողանանք դուրս գալ տանից, աշխատանքի գնալ: Հավաքները, անշուշտ, կշարունակեն արգելվել, ռեստորանները՝ փակ մնալ:

– Այս իրադրության մեջ ինչպե՞ս են գործում հայկական կազմակերպությունները, մասնավորապես՝ ստեղծված իրավիճակում հայ համայնքի կարիքավոր ներկայացուցիչներին օգնելու հարցում:

– Փորձում ենք ներկա լինել բոլոր այն վայրերում, որտեղ գաղութներ ունենք, հայկական կյանք կա, որպեսզի օժանդակենք, եթե դժվարության մեջ են, ասենք՝ տարեցները կամ հիվանդները: Ֆրանսիայում կառավարությունը բավական լավ է կազմակերպել, բայց մենք էլ մեր ջանքերն ենք գործադրում: Այս տարի այդպես է, բոլորովին պետք է փոխենք մեր մտածելակերպը: Բայց նաև, ապրիլի 24-ի ծիրում, պետք է ցույց տալ, որ մենք շարունակում ենք ոչ միայն հիշել, բայց նաև պահանջել:

– Համաճարակը որքանո՞վ է տարածվել հայ համայնքի շրջանում: Տվյալներ ունե՞ք՝ վարակվածների և մահվան դեպքերի մասին: Բոլորիս, իհարկե, հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացավ Պատրիկ Դևեջյանը:

– Պատրիկ Դևեջյանի մահը շատ մեծ կորուստ է: Նա ոչ միայն անձնապես ընկեր էր, տասնյակ տարիներ միասին աշխատել ենք, մեզ շատ օգտակար է եղել Պատրիկը: Մեզ համար իսկապես մեծ կորուստ էր նրա մահը: Վերադառնալով համայնքի վերաբերյալ հարցին՝ հստակ տվյալներ դժվար է ունենալ: Ֆրանսիայում 20.000 մահ ունեցանք, որոնց մեջ կարող են նաև հայեր լինել:

– Պարո՛ն Փափազյան, անդրադառնանք նաև ԼՂ հակամարտությանը: Մոսկվան կրկին, կարծես, ակտիվացել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի մասին, որը ենթադրում է հակամարտության լուծման փուլային տարբերակ, այդ թվում՝ տարածքների վերադարձ: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Փարիզի ջանքերը բավարար համարո՞ւմ եք:

– Մենք փորձում ենք Ֆրանսիայի նախագահին և կառավարությանն իսկապես ցույց տալ, որ Արցախի հարցը առաջնահերթությունների առաջնահերթությունն է մեզ համար՝ իբրև ֆրանսիահայ, որպես Ֆրանսիայի քաղաքացի, որ իսկապես կապված ենք Հայաստանին, Արցախին և Հայ դատին: Սա մեր առօրյա աշխատանքն է, որ տանում ենք մինչև ամենաբարձր մակարդակը: Բավական մտահոգված ենք Լավրովի երեկվա հայտարարությունների առիթով: Դա ցույց է տալիս, որ մենք պետք է ավելի ամուր լինենք մեր պահանջներում՝ պահանջելով նաև, որ Հայաստանը երբեք չզիջի, Հայաստանի կառավարությունը հստակ տեղեկացնի՝ արդյո՞ք ճնշումների է ենթարկվում, արդյո՞ք որևէ մեկ պետություն ճնշում է, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի այսօր: Շեշտը պետք է դնենք Արցախի անկախության անհրաժեշտության վրա՝ իբրև կենաց հարց, և հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, որն արտահայտվել է հանրաքվեով: Բոլորի համար նաև հստակ պետք է լինի, որ ժամանակն է՝ Հայաստանի դիվանագիտությունն ակտիվացնի աշխատանքները Սփյուռքի օժանդակությամբ, որպեսզի հասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Հայաստանն այս հարցում կստանա Սփյուռքի զորակցությունն ու օժանդակությունը:

– Մարտին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ անցկացվեցին: Արդյունքները գոհացուցի՞չ են, հայ համայնքի աջակցությունը վայելող թեկնածուները հաջողություն գրանցեցի՞ն:

– Մեծ քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, որոնք հայաշատ քաղաքներ են, դեռ ընտրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա, որովհետև քաղաքապետեր չընտրվեցին: Երկրորդ փուլը, որ նշանակված է հունիսի 21-ին, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի՝ կա՛մ մինչև աշուն, կա՛մ 2021-ի սկիզբ: Հիմա դժվար է եզրակացնել, բայց կարծում ենք, որ այն թեկնածուները, որոնց մենք զորակցում էինք, կընտրվեն: Պետք է նաև ասեմ, որ Թուրքիան շատ աշխույժ էր այս ընտրությունների ընթացքում՝ ներկայացնելով ոչ միայն ֆրանսիացիների, այլև թուրքերի, որոնք կապված են Էրդողանի կառավարության հետ: Առաջին փուլում նրանք արդեն ձախողեցին, և մենք աշխատանք կտանենք, որպեսզի երկրորդ փուլում նույնպես ձախողվեն, և Թուրքիան լծակներ չունենա ֆրանսիական ներքաղաքական կյանքում:

– Փարիզի քաղաքապետի թեկնածուներից մեկը մտահոգություններ էր առաջացնում: Ավելի վաղ մեզ հետ զրույցում խոսելով Ռաշիդա Դաթիի մասին՝ Դուք նրան որակեցիք որպես «Ադրբեջանի զինվորը Ֆրանսիայում»: Առաջին փուլում Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն առաջ է անցել Դաթիից ստացած քվեներով: Երկրորդ փուլում այս պատկերը պահպանել հնարավո՞ր է՝ Ձեր կարծիքով:

– Այո՛, մենք զորակցում ենք Անն Իդալգոյին, որը հայամետ քաղաքականություն է վարում, մեզ հետ թե՛ քաղաքական, թե՛ անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի: Նրա մրցակից Ռաշիդա Դաթին Ադրբեջանի և Ալիևների լծակն է: Երկրորդ փուլում խիստ պայքար է սպասվում Անն Իդալգոյի և Դաթիի միջև: Մենք շատ լուրջ աշխատանք տարանք, որպեսզի ներկայացնենք Ռաշիդա Դաթիի մտերմությունն Ադրբեջանի հետ: Այսօր մենք լավատես ենք, որ երկրորդ փուլում Անն Իդալգոն է հաղթելու:

Թամարա Հակոբյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company