ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Արցախում հասարակության պառակտման փորձերն անընդունելի են

26 Ապրիլ 2020 Մեր հանդիպումը, քննարկումներն ավելի շատ հետախուզական բնույթի են. եղել են հարցադրումներ, պատասխաններ, ճշտումներ երկրի ներքին և զարգացումների պատկերացումների հետ կապված, ո՛չ մենք ենք կոալիցիա մտնել առաջարկել, ո՛չ էլ մեզ են առաջարկել կոալիցիա կազմել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախում ընտրություններից հետո մեկնարկած քաղաքական կունստլացիաներին և նախագահի հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ օրերս ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հանդիպմանը:

«Ավելի շատ քննարկումները եղել են այն պատկերացումների շուրջ, թե ինչպես ենք տեսնում Արցախի զարգացումներն առաջիկա 5 տարիների ընթացքում: Երկխոսությունը եղել Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ: Ամենայն հավանականությամբ նման կոնսուլտացիները դեռ կշարունակվեն, որովհետև եղած հարցադրումների շուրջ պետք է հասականալ ընտրված նախագահի և խորհրադարան անցած ուժերի մտորումները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոալիցիայի հնարավոր հեռանակարին, եթե ընդհանուր մոտեցումներ ձևավորվեն առանցքային հարցերի շուրջ, ապա Վահրամ Բալայանն ասաց.

«Այս պահին չեմ կարող ասել, մենք էլ գրեթե ամեն օր հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում, այն առաջնահերթությունները, մարտահրավերները, որոնք ծառացել են երկրի առաջ և պետք է խորությամբ քննարկենք, նոր որոշում կայացնենք, այնպես չէ, որ ձեռքի հետ պետք է որոշենք և առաջ անցնենք պատասախանատու որոշում պիտի լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում կան հրապարկումներ, ըստ որի՝ «Ազատ Հայրենիք» կուսակացությունը կոալիցիա կարող է կազմել ոչ միայն ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի, այլ նաև Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցութան հետ, որը խորհրդարան անցած պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժն է, այդ դեպքում ՀՅԴ-ն պատրաստ կլինի համագործակցել, Վահրամ Բալայանն ասաց.

«Մենք առանձին անհատների, անձերի հարց չենք քննարկում, ՀՅԴ-ն իր ողջ գոյության ընթացքում ապացուցել է, որ չի մտասևեռվում մի կետի վրա և դրա շուրջ ինչ-որ բան որոշում, Արցախում չկան ուժեր, որոնց նկատմամբ մենք ատելությամբ ենք լցված, չենք ընդունում, բոլոր ուժերն էլ իրենց տեղն ունեն, բոլորի հետ էլ պետք է խոսել, քննարկել անկախ նրանից ինչ անձեր են ներկայացնում»,-նկատեց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՅԴ-ի դերակատարությունը քաղաքականության մեջ չպետք դիտարկել ընտրությունների արդյունքում ստացած 3 մանդատների թվով:

«ՀՀ-ում էլ ՀՅԴ-ն մանդատներ չունի, բայց դա չի նշանակում, որ նա երկրի կյանքում դերակատարություն չունի և չի ունենալու: Ուշադիր հետևեք՝ ասում են այս ինչի, այն ինչի կուսակցությունը, բայց ՀՅԴ-ն մարդ-կուսակցություն չէ, մեր կուսակցության առաքելությանը այլ է: Մենք պետք է մտածենք, որ ՀՅԴ-ի հնարավորությունները օգագործենք հայոց պետականության համար, միջազգային կառույցների հնարավորությունները և ուժը պետք է օգտագործենք մեր երկիրը հզորացնելու համար: Միայն մի փաստ ասեմ՝ 5 տարվա ընթացքում Արցախ ժամանած արտասահմանյան ազդեցիկ 53 պատվիրակություններից 32-ը կազմակերպվել է ՀՅԴ-ի կողմից»,-նկատեց նա:

Վահրամ Բալայանը շեշտեց, որ քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում առաջնային են համարում Արցախյան հարցի շուրջ ձևավորված իրավիճակի և տեսլականի ներկայացման խնդիրը:

«Պատերազմի, անվտանգության հետ կապված հարցեր կան: Այն ուժերը, որոնք պատրաստ կլինեն «Չզիջելով զարգանալու» գաղփարի շուրջ համախմբվելու մենք պատարաստ ենք նրանց հետ աշխատելու: Հիմա Արցախյան հարցի շուրջ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում, պատերազմը ցավոք սրտի ավարտված չէ, ամեն օր ընաթանում է մեկ տեղեկատավական դաշտում, մեկ էլ ռազմադաշտում: Պետք է զգոն լինենք ուժերը համախմբենք, մնացածը երկրորդական է, Աստված չանի մի բան լինի, թուրքը չի հարցնելու ով որ կուսակուցությունից է, ասելու են հայ է: Պետք է երկրի միասնականությունը պահպանենք, փորձենք հաղթահարել մարտահրավերները»,-նկատեց նա:

Վահրամ Բալայանը նաև ընդգծեց, որ իրենց համար անընդունելի են Արցախում ևս հասարակության բաժանումներ իրականացնելու փորձերը:

«Դրսից են փորձում հրահրել՝ օգտագործելով նաև տեղի այն ուժերին, որոնք չեն ընկալում վտանգները: Փորձում են հասարակությունը, պետականությունը թուլացնել: Քաղաքական ուժերի խնդիրը պիտի լինի նման գործընթացներ թույլ չտալը»,-եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company