ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բարենպաստ Մթնոլորտի Ստեղծման Հրամայականը

28 Ապրիլ 2020 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 24 ապրիլին Ծիծեռնակաբերդէն յղեց ուղերձ մը, որուն մէջ խօսեցաւ համահայկական ներուժը Հայաստանի պետականութեան շուրջ համախմբման կարեւորութեան մասին` աւելցնելով. «Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պէտք է կարողանանք ձեւակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախօսութիւնը, տեսլականը, որը համազգային համաձայնութիւն կը ձեւաւորի մեր ազգային արժէքների, ազգային նպատակների եւ ազգային ռազմավարութեան շուրջ, որը մեր ինքնութիւնը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի եւ առաւել եւս վաղուայ աշխարհի պայմաններում էլ աւելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կը ստեղծի»:

Համահայկական ներուժի համախմբման ծրագիրի յաջողութեան համար պէտք է սկսիլ ներհայաստանեան ներուժի համախմբումով: Այդ է անոր յաջողութեան առաջին պայմանը: Ծրագիրի նախաձեռնութիւնը Հայաստանի հասարակութեան մէջ տարբեր շերտեր ստեղծող, համերաշխութեան փոխարէն, ներքին բաժանարարութիւն քարոզող եւ այդպիսի ժխտական մթնոլորտ ստեղծող իշխանութեան մը կողմէ ըլլալուն իրողութիւնը, բնականաբար եւ անկախ յառաջիկային ներկայացուելիք անոր մանրամասնութիւններէն, ծրագիրի յաջողութեան նկատմամբ յոյս չի ներշնչեր:

Հայաստանի իշխանութիւններուն անցնող տարիներու վարմունքն ու յայտարարութիւնները, օրինակ` ինչ կը վերաբերի Հայ առաքելական եկեղեցւոյ, մեծ հարցականներ կը ստեղծեն «ազգային արժէքներ»-ու, «ազգային նպատակներ»-ու, «ազգային ռազմավարութիւն» եւ «մեր ինքնութիւն» հասկացողութիւններուն շուրջ համահայկական համախմբուածութեան ծրագիրին յաջողութեան կարելիութեան շուրջ: Ուստի, Հայաստանի իշխանութիւնները այդ նախագիծը ներկայացնելէ առաջ պէտք է անոր յաջողութեան համար գործնական քայլերով բարենպաստ մթնոլորտ ստեղծեն:

Միւս կողմէ, ինչ կը վերաբերի «ազգային նպատակներ»-ուն, ապա այդ առնչութեամբ արդէն գոյութիւն ունի միաձայնութեամբ որդեգրուած համահայկական փաստաթուղթ մը` 100-ամեակի Համահայկական հռչակագիրը, որ «կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասէր, գիտակից եւ ուսեալ կեցուածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգութեանը, աննահանջ պայքարով ծառայել յանուն`

– առաւել հզօր հայրենիքի` ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետութեան,

– անկախ Արցախի առաջընթացի ու զօրացման,

– աշխարհասփիւռ հայութեան գործուն համախմբման,

– համայն հայութեան դարաւոր նուիրական նպատակների իրականացման»:

Հայաստանի իշխանութիւններուն կողմէ յառաջիկային համահայկական քննարկման համար ներկայացուելիք որեւէ նախագիծ պէտք է հիմնուած ըլլայ այդ հռչակագիրին գիրին ու ոգիին վրայ, որոնցմէ որեւէ շեղում բնականաբար ի սկզբանէ կ’ականահարէ համահայկական ներուժի համախմբման ծրագիրի որդեգրումը:

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company