ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ ՀԳՄ ԿԳ ՄՈ հանձնախմբի դիտարկումները

02 Մայիս 2020 Համավարակի պայմաններում ՀՀ կառավարությունը կրթության բնագավառում մինչ օրս կայացրել է մի քանի որոշումներ, որոնք ՀՅԴ ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբը համարում է խիստ վիճարկելի:

Կառավարության՝ սոցիալական աջակցության տասնչորսերորդ ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջական չեն և չեն համապատասխանում համավարակի առաջացրած իրական մարտահրավերներին:

Մասնավորապես.

Կառավարությունը նախատեսում է էական ֆինանսական աջակցություն ցույց տալ միայն 90 և ավելի բարձր մոգ ունեցող ուսանողներին: Հազարավոր ուսանողների, ովքեր համավարակի պատճառով ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ են կանգնել, այս որոշումը զրկում է աջակցություն ստանալու հնարավորությունից: Կառավարության նախատեսումը պարզապես խրախուսանք է լավ սովորողներին, որն ինքնին գնահատելի է: Սակայն ներկա ճգնաժամային իրողությունը հավասարապես ազդել է բոլոր ուսանողների ֆինանսական դրության վրա, անկախ նրանց առաջադիմության ցուցանիշներից, հետևաբար պետությունը բոլորին հավասարապես աջակցելուպարտավորություն ունի:

Ըստ ՀՀ փոխվարչապետի, աջակցության ծրագրից օգտվողների թիվը 4100 է։ Չնայած սա արդեն իսկ փոքր տոկոս է կազմում ընդհանուր ուսանողների թվի նկատմամբ, սակայն անգամ այս դեպքում հստակ չէ՝ արդյոք դրանում ներառված են այն ուսանողները, որոնք համապատասխան բուհերի կողմից արդեն իսկ ներառված են արտոնությունների ծրագրերում։

Միաժամանակ, ինչպես մյուս ոլորտներում, այս բնագավառում ևս Կառավարությունը դրդում է քաղաքացիներին ավելացնել իրենց վարկային բեռը և այս միջոցով լուծել խնդիրները:

Վիճարկելի և խնդրահարույց են հանրակրթության ոլորտում ուսումնական տարին ամփոփելու և բուհերի ընդունելության կարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հայտարարությունները:

Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ բուհերի ավարտական-պետական քննությունների անցկացման ձևի ընտրությունը ուսումնական հաստատությանը թողնելը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում, ընդունելի է և ճիշտ:

Այնուամենայնիվ, մասնագիտական շրջանակների, շահառու կողմերի տարբեր արձագանքները հաշվի առնելով՝ կարծում ենք, որ խիստ տարակուսելի են ԿԳՄՍ նախարարության հետևյալ մտադրությունները.

Տարօրինակ է, որ նախարարությունը, հիմնականում գոհ լինելով ուսուցման գործընթացի արդյունքներից, որոշեց ուսումնական տարին ամփոփել մինչև մարտի 13-ն արձանագրված արդյունքներով: Սա, ըստ էության, նախ արժեզրկում է տրված գնահատականը: Ընդհանուր առմամբ գոհ լինելով դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցումից, միաժամանկ որդեգրվեց այդ ընթացքում (շուրջ մեկ ու կես ամիս) կատարված աշխատանքի արդյունքերը չարժևորելու մոտեցում:

Ուսումնական տարվա ավարտից մեկ ամիս առաջ հայտարարելով այս մասին, ինչպես նաև այն, որ չեն գնահատվելու նաև առաջիկա մեկ ամսվա աշխատանքները, առաջիկա ուսումնական շաբաթների նկատմամբ նվազեց ոգևորությունը, թերահավատ և անշահագրգիռ վերաբերմունք ձևավորվեց հեռավար ուսուցման հանդեպ: Արդյունքում, կառավարության՝ կրթության ոլորտի պատասխանատուի հայտարարությունից հետո դպրոցներում հեռավար դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը խստորեն նվազել է:

Առհասարակ, դպրոցական կրթության արդյունավետության տեսակետից ավարտական դասարանի համար մինչ մարտի 13-ի արդյունքներով առաջնորդվելը էական բացթողում է, որը կարող է առաջ բերել նաև որակական խնդիրներ:
Այս իրավիճակում չի գնահատվում ուսուցիչների կատարած հսկայական աշխատանքը ոչ միայն բարոյապես, այլև՝ ֆինանսապես: Մինչդեռ հանրապետության դպրոցների մանկավարժները արժանի էին և արժանի են թե՛ հավելավճարի, թե՛ պարգևավճարի:

Սխալ է այս ուսումնական տարվա կիսատ ծրագրերը հաջորդ ուսումնական պահուստային օրերի ընթացքում լրացնելու մտադրությունը: Նախ, որ խիստ աննպատակահարմար է մի ուսումնական տարվա ծրագրերի ամփոփումը թողնել հաջորդ ուսումնական տարվան: Ստացվում է, որ աշակերտը այս տարվա և նաև այս տարվա հիմքի վրա ձևավորված հաջորդ տարվա ծրագրերը սովորելու է զուգահեռաբար, ինչը կառաջացնի նյութերի ընկալման խնդիրներ: Այս կերպ չի ապահովվում ուսումնական ծրագրերի շարունակականությունը: Բացի այդ` մենք չենք կարող ասել, թե համավարակային ինչ իրավիճակ կարող է տիրել աշնանը:

Մեդալի քննության հետաձգումը հաջորդ ուսումնական տարում նախատեսելը, նույնպես խելամիտ չէ: Այս ուստարվա մեդալի հավակնորդ շրջանավարտներից շատերը եկող տարի կարող են լինել բանակում, արտասահմանյան բուհերում, և հաջորդ տարվա շրջանավարտների համեմատությամբ կլինեն ոչ հավասար մրցակցային պայմաններում: Խելամիտ կլիներ մեդալներ տրամադրել այս տարվա հստակեցված չափանիշներով լավագույն շրջանավարտներին (օրինակ՝ Հայաստանի լավագույն բուհեր ընդունված այս տարվա շրջանավարտ լավագույն դիմորդներին, արտասահմանյան լավագույն բուհեր ընդունված այս տարվա շրջանավարտներին):

Անհեռատես է բուհերի ընդունելությունը մեկ քննական առարկայով սահմանափակելու որոշումը: Այն լրջորեն վտանգում է որակը և խիստ անարդար իրավիճակ է ստեղծում դիմորդների միջև: Նախարարության ընտրած քննական առարկան կարող է որոշ դիմորդների համար նախընտրելի լինել, իսկ որոշների համար՝ ոչ: Առաջարկում ենք կա՛մ մի քանի առարկաների ներգրավմամբ մեկ քննություն անցկացնել, կամ՝ համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ կազմակերպել մեկից ավելի քննություններ:

Որակի պահպանման տեսակետից խելամիտ պայման կարող է հանդիսանալ նաև ԲՈւՀ-երին հավելյալ պայմաններ թելադրելը։ Օրինակ՝ այս տարի առաջին կուրս ընդունվածներն առաջին կիսամյակի ավարտին սովորականից առավել խիստ քննություն հանձնեն, որոնց արդյունքներով համապատասխան գիտելիք ունեցողները միայն շարունակեն կրթությունը համալսարաններ (ընդունելությունն ըստ էության տեղափոխվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտ):

Այսպիսով, ելնելով կրթության ոլորտում համավարակի պայմաններից թելադրված իրողություններից բխող կառավարության որոշումներից, գալիս ենք եզրահանգման, որ դրանք հիմնականում անարդյունավետ են, և նվազ արդարացի:

Կարծում ենք, որ չնայած համավարակի հարուցած դժվարություններին, կառավարությունը կարող էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթական գործընթացն անխափանև առավել արդյունավետ կազմակերպել: Այն կարող էր լինել պիլոտային, որը կիրառելի կլիներ հետագա հավանական նմանատիպ իրավիճակներում: Փոխարենը կառավարությունը խուսափեց հիմնախնդիրը լուծելու մարտահրավերից, և, առնվազն հանրակրթության մասով, ըստ էության կես ճանապարհին գործընթացը հայտնվել է բարձիթողի վիճակում:

ՀՅԴ ԳՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

02 մայիսի, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company