ՀՅԴ սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է
04 Մայիս 2020
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 3-ին Տավուշի մարզի Բերդի շրջանի սահմանապահ մի շարք գյուղերի ընտանիքների տրամադրվեցին մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:
Ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով և շարունակվելու է ՀՀ այլ մարզերում և շրջաններում։

ՀՅԴ միություններն ու կառույցներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթոնք» միությանը, հայրենիքում ապրող հայրենակիցներին դժվարին այս օրերին օժանդակության ձեռք մեկնելու համար:
yerkir.am


