ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի հինգերորդ համարը

06 Մայիս 2020 Այսօրվանից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 5-րդ համարը: Մայիսյան այս թիվը գլխավորաբար անդրադարձ է այս ամսին հայության ունեցած հաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտոնաթերթի լուսաբանության առանցքում են հատկապես 1918 թվականին անկախության նվաճման իրադարձություններն ու դրանց հերոսները, ինչպես եւ Շուշիի ազատագրումը, որպես Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրվան: «Դրօշակ»ում տեղ գտած հոդվածներում, դրանց հեղինակները նշանավոր իրադարձություններին ավելի շատ անդրադառնում են քաղաքական նշանակության գնահատման տեսանկյունից եւ ապա պատմական իրողությունների մեկնաբանությանն ի խնդիր: Վաչե Բրուտյանի հեղինակած առաջնորդողով, նույն տրամաբանությամբ էլ սկսվում է «Դրօշակ»ի մայիսյան համարը: Անկախ պետականության վերականգնման փաստը դիտարկելով որպես հայ ժողովրդի եւ հայոց երկրի համար ճակատագրական իրադարձություն վերջինիս զարգացման տրամաբանական շարունակությունն է դիտարկվում Առաջին հանրապետության իշխանության կողմից Ազատ Անկախ եւ Միացյալ Հայաստանի նպատակի հռչակումը, ինչպես եւ Սեւրի ու Վիլսոնյան իրավարար վճռի ի հայտ գալը:

Առաջին հանրապետության ծնունդը համարելով մայիսյան հերոսամարտերի ուղղակի արդյունքը ՀՀ Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հարցազրույցում անդրադառնում է նաեւ հայության առջեւ ներկայումս ծառացած մարտահրավերներին:

Արարատ Հակոբյանը անդրադառնալով Առաջին հանրապետությունում իրականացված պետականաշինության խնդիրներին ուշագրավ զուգահեռներ է անցկացնում առաջին ու ներկայիս հանրապետությունների միջեւ, բացահայտելով դրանց օրգանական կապը:

Արմեն Ասրյանի եւ Վարդան Պետրոսյանի հոդվածները նվիրված են Առաջին հանրապետության ծանր երկունքի շրջանի եւ առհասարակ ազատագրական պայքարի երկու առանցքային գործիչների՝ Արամ Մանուկյանի եւ Դրաստամատ Կանայանի կերպարներին եւ դերակատարությանը:

Ինչպես վերեւում նշվեց «Դրօշակ»ի մայիսյան այս հրատարակությունը հավասարապես արժեւորել է նաեւ Շուշիի ազատագրման թեման: Կարծում ենք ընթերցողը հետաքրքրությամբ կընթերցի Արցախյան ազատագրական պայքարի շրջանում Դաշնակցության մարտական գործունեության կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարյանի հետ պաշտոնաթերթի հարցազրույցը: Այս հարցազրույցից կարելի է ուշագրավ մանրամասներ իմանալ ազատագրական պայքարի կազմակերպման պատմական պահի, ինչպես եւ տվյալ գործընթացներում Դաշնակցության ունեցած դերակատարության մասին:
Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստման եւ իրականացման վավերագրությունն է ներկայացված Միքայել Հաջյանի հոդվածում:

Պաշտոնաթերթը չի սահմանափակվում միայն պատմական նվաճումների թեմայով, համարում կարելի է գտնել նաեւ Սեթո Բոյաջյանի հոդվածը, նորանկախ Հայաստանում օրվա ղեկավարների առաջնորդությամբ, ի սկզբանե ծավալված ու ներկայումս շարունակվող պետության ներկայի ու ապագայի համար մտահոգիչ գործընթացներին:

Ցանկացած պետության համար անհրաժեշտ քաղաքական ընտրախավի թեման է քննության առել երիտասարդ քաղաքագետ Տիգրան Չանդոյանը:

«Դրօշակ»ը շարունակում է ներկայացնել Մկրտիչ Մկրտիչյանի հետաքրքրական հոդվածաշարը նվիրված հայոց նորանկախ պետականության զարգացման ընթացքին, պետության եւ սփյուռքի փոխհարաբերություններին, այդ փոխհարաբերությունների շրջագծում անդրադառնալով ՀՅ Դաշնակցության քաղաքական ներկայությանը:

Սյուզան Խարդալյանն անդրադառնում է այսօրվա աշխարհը տակնուվրա արած համաճարակին, վերջինիս ունեցած ազդեցությանը մարդկային հավաքականության վրա եւ մարդկության հեռանկարին հետ համավարակային հեռանկարում:
«Դրօշակ»ը շարունակում է հրապարակել հենց «Դրօշակ»ի կենսագրությունը հանրագիտարանային մանրամասնությամբ լուսաբանող Ավո Գաթրջյանի հոդվածը:

«Դրօշակ»ի այս համարում ամփոփվում է Վրեժ Նահատակյանի «Ջավախքի հիմնահարցերը» ծավալուն ու հետաքրքրական հոդվածը, ուր, խնդիրները ներսից ճանաչողի իրազեկությամբ, համակողմանիորեն քննության են առնվում Ջավախքի ու ջավախահայության առջեւ ներկայումս ծառացած բազմաթիվ հիմնահարցերը:

Խմբագրակազմը «Դրօշակ»ի այս համարը մատուցում է իր ընթերցողին, որպես համեստ նվեր մայիսյան փառապանծ տոների առիթով:

«Դրօշակ»ի համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

Ներբեռնել համարըԴրօշակ թիվ 5, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company