Շուշիի լուսաբացը
09 Մայիս 2020 Այսօր Շուշիի հաղթանակի օրն է: Հաղթանակ, որը երիցս փաստեց մեր ժողովրդի անկոտրում կամքի դրսևորումը, ազգային արժանապատվության բարձր գիտակցումը: Հայոց պատմության պանծալի էջերից, որի պատմական նշանակության մասին շատ է խոսվել ու դեռ խոսվելու է: Մեր քաջարի մարտիկները հրաշալի գիտեին, որ Շուշին սոսկ պատմական տարածք չէր, որի գրավումով պիտի կանխորոշվեր Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հաղթական ելքը:Շուշին հայ մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Այն կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։
Հերոսական այս էջը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է նաև միջնադարյան մեր մշակույթի մի մասի վերադարձի օրը։ Շուշիի ազատագրումը համայն հայության, երազանքի իրականացման ճանապարհի սկիզբը դարձավ, մեր լինելիության անշրջելի էջը։ Ուստի պարտավոր ենք ազգային միասնությամբ անխաթար պահել մեր բոլոր հաղթանակների էությունը, եկող սերունդներին կրթել մեր հերոսների ռազմական սխրանքներով։ Եվ պատգամել, որ Հայրենիքի անկախությունը բացարձակ արժեք է, այն երբեք և ոչ մի ժամանակ չի կարող ածանցվել քաղաքական ոչ մի գործընթացի։ Շուշիի մասին ֆիլմը ևս մեկ առիթ է հաղորդակցվելու մեր պատմության փառքի էջերից մեկին։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակ
https://youtu.be/PnyAAb_Yl8w