28 տարի առաջ այս օրն ազատագրվեց Բերձորը
18 Մայիս 202028 տարի առաջ այս օրն ազատագրվեց Լաչինը: Հիմա արդեն անվանափոխված Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:
Մինչ այդ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն օդային ճանապարհով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը:
https://youtu.be/RtR75tzhDTA