ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը

22 Մայիս 2020 ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որոնք խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ակնհայտ է, որ 2020 թվականը ճգնաժամային է լինելու բոլոր երկրների համար, և մեր իշխանությունների այն տեսական պնդումները, որ Հայաստանը կարող է ճգնաժամի հնարավորությունից օգտվել, հօդս են ցնդում։

Եվ այսպես՝ 2020 թվականի առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։ Մտահոգիչն այն է, որ այս աճը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը (+5,8 տոկոս), որը մեծ վնասներ է կրում և շարունակելու է կրել այս տարվա ընթացքում, մասնավորապես՝ զբոսաշրջությունը, ավտոմեքենաների վաճառքը և այլն։ Սպառմանը մեծ վնաս կհասցնի նաև տրանսֆերների էական կրճատում։

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019 թվականի ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։

Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։ Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։

Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։ Ի դեպ, 2019 թվականի ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։

Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդամենը 2,1 տոկոսով, ինչը օրինաչափ է՝ նկատի ունելով, որ 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը գրանցել էր աննախադեպ աճ՝ սահմանափակելով հաջորդ սերունդների արդյունահանման հնարավորությունները։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին հանքահումքային արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ ավելացել է ավելի քան 4 տոկոսով։ Ներկայումս իրավիճակը լրիվ այլ է, քանի որ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները կտրուկ անկում են գրանցել։ Իսկ 2020 թվականին սպասվող վերամշակման ոլորտի աճը (ծխախոտ, սնունդ, ոսկերչություն) չի կարող փոխհատուցել հանքարդյունաբերության կողմից ապահովվող արտարժութային հոսքերը։

Այս միտումների պահպանվելու դեպքում՝ միանշանակ կարելի է կանխատեսել, որ 2020 թվականին Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը 2008 թվականից ի վեր, որի ամողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը՝ առաջին հերթին տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Իսկ ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու քայլերի մասին բազմիցս խոսել եմ հիմնավորումներով։ Եվ որ ամենակարևորն է՝ այս իրավիճակում կառավարությունը ճիշտ ազդակներ, օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն պետք է փոխանցի հանրությանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company