ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Հայաստանը պետք է Ադրբեջանի ռազմականացաված քայլերին հստակ պատասխան տա

23 Մայիս 2020 Մայիսի 18-ից 22-ն ադրբեջանական բանակը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է անցկացնում նաեւ՝ Նախիջևանում, որոնք իրականացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով:

Զորավարժություններին մասնակցում են մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, ականանետեր, բանակային ավիացիայի մինչև 30 միավոր նմուշ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները: Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։



ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարների և Ֆրանկ Փալոնի նամակների, ամերիկյան վարչակազմի հնարավոր արձագանքի, Նախիջևանում անցկացվող զորավարժությունների և հայկական կողմի արձագանքի մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

-Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ վարչակազմին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները։ Պարոն Մանոյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք ամերիկյան կողմից, արդյոք կլինի՞ համարաժեք արձագանք։

-Այսօր արդեն ավարտվում են Ադրբեջանում անցկացվող ադրբեջանական զորավարժությունները, սակայն կարևոր էր արձանագրել, որ Ադրբեջանը մեծ խախտում է իրականացրել, որի մասին էլ Ձեր հիշած վերջին նամակով իրազեկել են։ Սակայն չեմ կարծում, որ ամերիկյան իշխանությունները հայտարարությամբ հանդես կգան, ընդհակառակը՝ մենք տեսանք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հակառակ հայտարարությամբ հանդես եկավ՝ արձանագրելով, որ Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակությանը դեմ է ԱՄՆ կառավարությունը և իր ուշադրությունը կենտրոնացնելու է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վրա։ Մի կողմից կա ռազմականացված գործողություն Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից ամերիկյան կողմը խոսում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Թե դա ինչ է նշանակում՝ չեմ կարող ասել․ եթե ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել իր հայրենիքում էլ, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

-Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում Կոնգրեսի հայկական հարցերով սենատորներն ու Հայ դատի հանձնախումբը կարող են հասնել նրան, որ առաջիկայում ԱՄՆ-ը վերանայի Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնության չափը։

-Դժբախտաբար, այս հարցում ևս լավատես լինել չեմ կարող․ ինչ-որ առումով հույսը Կոնգրեսն է, որը պետք է փորձի կասեցնել ԱՄՆ վարչակազմի այդ քայլերը, միևնույն ժամանակ ամերիկյան վարչակազմը հիմնավորում է, որ այդ օժանդակությունն ուղղված է Կասպից ծովում Ադրբեջանի անվտանգության ապահովմանը, սակայն դա անիմաստ հիմնավորում է․ եթե Կասպից ծովից անվտանգային սպառնալիք կա Ադրբեջանին, ապա Ադրբեջանը կպաշտպանվի՝ իր միջոցներով, իսկ ԱՄՆ-ից տրամադրվող 100 մլն դոլարը Ադրբեջանը մեկ այլ տեղ կօգտագործի։ Այս պայմաններում կարող ենք ասել, որ Միացյալ Նահագներն աջակցում է Ադրբեջանին Արցախի խնդրում էլ ավելի ռազմականացված լինելու համար։

– Ադրբեջանն անընդհատ մեծացնում է զորավաժությունների մասշտաբները, ինչպես նաև նախապես չի իրազեկում զորավարժությունների անցկացման մասին։ Ի՞նչի մասին է սա վկայում, ու՞մ է ուղղված այս քայլը։

-Ադրբեջանի զորավարժությունները, որոնք իրականացվում են և՛ արցախյան ճակատով, և՛ ՀՀ արևելյան սամանագծով, եւ Նախիջեւանում նախևառաջ հայկական կողմին վախեցնելու փորձ է։ Հատկանշական է, որ միջազգային որոշ կենտրոնների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ Նախիջևանում տեղակայվել են թուրքական արտադրության հրթիռներ, որոնք ուղղակի սպառնալիք են Երևանին։ Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերը, պաշտպանության բանակը պատրաստ են դիմակայելու ցանկացած փորձի, որն Ադրբեջանը կիրականացնի։ Կարծում եմ նաև, որ Ադրբեջանը հասկանում է, որ ցանկացած ռազմական գործողություն, որի կիրականացվի Հայաստանի ու Արցախի դեմ, շատ վատ հետևանքներ կունենա ոչ միայն իր, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար։ Միաժամանակ, այս խնդրում անհասկանալի է միջազգային հանրության անտարբերությունը, որովհետև եթե տարածաշրջանային խնդիր է ծագելու և հաստատ ծագելու է, ապա դա դիպչելու է բոլորի շահերին, և հիմա անտարբեր լինել, ինչ-որ ձևերով խրախուսել, ինչ-որ իմաստով մեղսակից դառնալ Ադրբեջանի քայլերին, դա ի վերջո ուղղվելու է հենց իրենց դեմ։

-Դիվանագիտական հարթակներում հայկական կողմն ի՞նչպես պետք է արձագանքի Ադրբեջանի այս գործելակերպին։

-Մենք կարծում ենք, որ դիվանագիտական ասպարեզում շփումները պետք է ընդլայնվեն և ներկայացվեն այն խնդիրներն ու վտանգները, որը կա Ադրբեջանի քայլերում՝ այսկերպ դիվանագիտական ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ աշխարհը հասկանան, որ այսպես չի կարող շարունակվել։ Ելնելով այն հայտարարությունից, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարութունն արեց՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ այն հայտարարության, որ դատապարտում էր այս զորավարժությունները՝ մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև պետք է ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր, որն իրավական հիմք կտա Հայաստանի այն բոլոր քայլերին, որոնք արվում են, և Հայաստանը պետք է ուղղակի աջակցի Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Սրանք այն քայլերն են, որոնք ՀՀ-ն պետք է իրականացնի՝ ի պատասխան Ադրբեջանի այդ ռազմականացված քայլերի։ Հիշում ենք, որ 2016 թվականին այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդքան էլ խանդավառված չէր Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրմամբ, սակայն Ապրիլյան պատերազմի օրերին ԱԳՆ-ին հանձնարարեց պատրաստել պայմանագրի տեքստը, սակայն հետո չստորագրվեց՝ ասելով, որ ավելի հարմար պահի կսպասեն, սակայն ավելի հարմար պահը հիմա է։ Ներկայիս իշխանություններն առնվազն նույն քաղաքականությունն են շարունակում, և չի կարելի այս հնարավորությունները բաց թողնել։ Հայաստանը պետք է Ադրբեջանի ռազմականացաված քայլերին ու հայտարարություններին հստակ պատասխան տա, որպեսզի մենք իսկապես կարողանանք միջազգային ասպարեզում Արցախի ճանաչումն ապահովել։ Վարչապետն Արցախում հայտարարում է, որ հեղափոխությունն ինքնին բերելու է Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն դրանք ինքնաբերաբար եկող քայլեր չեն, այլ՝ քայլեր պետք է ձեռնարկվեն, և այդ քայլը ռազմաքաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է։ Այդ պայմանագրի շրջանակներում էլ պետք է ուղղակի աջակցել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Եթե Հայաստանը ոչ է ասել բանակցային սեղանին եղած փաստաթղթերին, ապա պետք է այլընտրանք ներկայացնի, իսկ այդ այլընտրանքը մենք տեսնում ենք այս քայլերի մեջ։

Վարդուհի Մկրտչյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company