ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ

25 Մայիս 2020 Մայիսի 25-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ:

Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ ԱՀ ԱԺ նախագահի հանդիպումների նպատակը հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է:

Շնորհավորելով Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ողջունել է նոր կարգավիճակով Արթուր Թովմասյանի այցը ՀՅԴ գրասենյակ և հույս հայտնել, որ  բարձր մակարդակի համագործակցությունը շարունակական կլինի: Դավիթ Իշխանյանը կարևորել է հանդիպումների նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա անդրադառնալու առկա հիմնախնդիրներին:

Արթուր Թովմասյանն իր խոսքում նշել է, որ Արցախի դատը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է և այդ առումով ՀՅԴ-ի հետ որևէ տարաձայնություն չի կարող լինել: ԱՀ ԱԺ նորընտիր նախագահը տեղեկացրել է, որ մինչև «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադրումը, եղել է ՀՅԴ համակիրը և բոլոր համապետական ընտրություններին քվեարկել է ՀՅԴ օգտին:

«ՀՅԴ-ի հետ ունեցած հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա եմ դնելու, որովհետև շատ եմ կարևորում ՀՅԴ դերը հայապահպանության, Հայոց Ցեղասպանությանը հարցը օրակարգում պահելու առումով: Եվ իմ առաջարկած օրակարգն էլ չի տարբերվելու ՀՅԴ օրակարգից»,- նշել է Արթուր Թովմասյանը՝ ներկայացնելով ներքին համերաշխությանն ուղղված ԱՀ նախագահի մտադրությունը:

ԱՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրի լուծման օգտին ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքներին և հույս հայտնել, որ ՀՅԴ-ն կշարունակի Արցախի ճանաչմանն ու զարգացմանն ուղղված իր ծրագրերը: Արթուր Թովմասյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ահռելի փորձ ունի այդ առումով: Նրա կարծիքով, որպես կայացած կուսակցություն, ՀՅԴ-ի փորձը կարող է օրինակելի լինել Արցախում գործող մյուս կուսակցությունների համար:

Դավիթ Իշխանյանը պատահական չի համարել այն հանգամանքը, որ նորընտիր Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորում է ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանից կշահի երկիրը, խորհրդարանական դիվանագիտությունը: Դավիթ Իշխանյանը շեշտել է, որ Արցախը և ՀՅԴ բնական դաշնակիցներ են և բոլոր հաջողություններն ու անհաջողությունները նաև ՀՅԴ-ինն են:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը կարևորել է Սահմանադրական բարեփոխումների և կառավարման համակարգում խորհրդարանի դերի բարձրացման հարցը:

Արթուր Թովմասյանը հաստատել է այդ միտքը և ավելացրել, որ ինքը միշտ էլ կողմ է եղել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: Նա հավաստիացրել է, որ որպես Ազգային Ժողովի նախագահ առաջիկայում ամեն ինչ անելու է պետական համակարգում որպես անկախ մարմին Ազգային Ժողովի դերի բարձրացման համար:

Տ. Աղաջանյան

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company