ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Դղյակների տերերին համարժեք հարկելու համար հարկային բեռ կարող է դրվել նաև համեստ ապրելակերպ ունեցողների վրա

29 Մայիս 2020 Մայիսի 27-ին կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը կհաշվվի ոչ թե կադաստրային արժեքով, այլ շուկայականով։

Հիշեցնենք, որ Factor.am-ը ավելի վաղ ծավալուն անդրադարձ էր կատարել այն փաստին, որ Հայաստանում նախկին պաշտոնյաներն ունեն միլիոնավոր դոլարների արժողության դղյակներ, սակայն դրանց դիմաց չնչին գույքահարկ են վճարում, քանի որ այն չի հաշվարկվում դրանց շուկայական արժեքով։

Իսկ ահա այդ դղյակների կադաստրային արժեքն էլ ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ հաշվարկված է շուկայականից մի քանի, երբեմն էլ՝ տասնյակ անգամ ավելի պակաս։ Օրինակ՝ Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատների տասնյակը գլխավորում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր առանձնատունը, որի կադաստրային արժեքը 428 մլն դրամ է կամ մոտ 880 հազար դոլար:

Աբրահամյանն այդ տան համար 2019 թ․ կադաստրի պետական կոմիտեից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ վճարում է տարեկան ընդամենը 4 մլն դրամ գույքահարկ: Երկրորդ ամենաթանկ տունը պատկանում է Նունե Նիկոլյանին, նա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կինն է:

Առանձնատան կադաստրային արժեքը մոտ 820 հազար դոլար է: Տարեկան գույքահարկը՝ 3 մլն 714 հազար դրամ է: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված դղյակի կադաստրային արժեքը 310 մլն դրամ է իսկ գույքահարկը՝ 2,8 մլն դրամ։ Դարձյալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատան կադաստրային արժեքը 330 մլն դրամ է , գույքահարկը 3 մլն դրամ։ Եթե ԱԺ-ի կողմից Կառավարության առաջարկած փոփոխությունն ընդունվի, ապա արդեն շքեղ դղյակների տերերն էլ կվճարեն շուկայական արժեքին համապատասխան գույքահարկ, սակայն այս փոփոխությունը իր ազդեցությունը կունենա նաև մնացած քաղաքացիների գրպանի վրա։

Ինչպես գիտեք, այժմ մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում, իսկ այս փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո հարկ կվճարեն բոլորը՝ անկախ գույքի արժեքից։ Սակայն ավելի շատ հարկ կվճարի նա, ում գույքն ավելի բարձր արժեք ունի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սրանք քայլեր են, որոնք ուղղված են երկրում սոցիալական արդարության վերականգնմանը: «Գլոբալ տրամաբանությունը հետևյալն է, կհիշեք, երբ համահարթ եկամտային հարկի անցման մեխանիզմներ էին մշակում, զուգահեռաբար քննարկվում էր, որ սոցիալական արդարության տեսանկյունից այն սուբյեկտները, որոնք նախկինում բարձր շուկայական գներ ունեցող դղյակների համար վճարել են կոպեկներ՝ այդ մասով սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի, այս առումով էլ փորձ է կատարվում այդ վերաբաշխողական գործառույթներով այնպես անել, որ այն մարդիկ, որոնք կունենան շատ ավելի բարձր արժեքով գույք՝ նրանք ավելի մեծ չափով կհարկվեն, և սա հնարավորություն կընձեռի պետությանը, սոցիալական քաղաքականության առումով, սոցիալական թվացյալ անարդարությունը, որն առկա է, որոշակի մեղմել»,- ասաց նա։

Մանուկյանը նշում է, որ հարկավոր է սպասել մինչ նախագիծը կանցնի բոլոր քննարկումները և կունենա արդեն իր վերջնական, ավարտական տեսքը, իսկ մինչ այդ, տեղեկացնում է, որ ցածր արժեք ունեցող անշարժ գույքի տերերը, նախագծի համաձայն, չնչին գումար են վճարելու։

Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը այս նախագծի մասին ասում է՝ ավելորդ է խոսել սոցիալական արդարության վերականգնման մասին, նա նշում է՝ մի քանի դղյակի գույքահարկը բարձրացնելու համար պետք չէր բոլորին հարկել․ «Նույն այս իշխանությունները, հակառակ իրենց պնդումների, թե իրենք գույքահարկի միջոցով կապահովեն եկամուտների հավասար բաշխվածություն, այս նախագծով լրիվ հակառակն են անում. նրանք հանելով մինչև 3 միլիոնի շեմը, բոլորին՝ այդ թվում և չունևոր մարդկանց, հարկման դաշտ են տանում»։

Պարսյանի պնդմամբ՝ ժողովրդահաճո երևալու համար իշխանությունները նշում են, թե դղյակների տերերը շատ գումար են վճարելու, բայց այստեղ տուժում են նաև համեստ կյանքով ապրող մարդիկ։

Տնտեսագետը մեկ այլ խնդրահարույց կետ է արձանագրել նախագծում, ըստ որի, անշարժ գույքի շուկայական արժեքը պետք է սահմանի Կադաստրային կոմիտեն, որի հիման վրա էլ կսահմանվի գույքահարկը։

Իսկ սա, ըստ Պարսյանի, նշանակում է, որ կարող են սխալ հաշվարկ իրականացնել և մարդկանց ֆինանսական ծանր դրության մեջ դնել․ «Մեր կադաստրը նման կարողություններ, հնարավորություններ այս պահին չունի: Կադաստրի կողմից շուկայական արժեքի բարձր գնահատման դեպքում կարող է, օրինակ, կենտրոնում բնակարան կամ առանձնատուն ունեցող, բայց համեստ կյանքով ապրող անձը ստիպված լինի վճարել աստղաբաշխական մեծ գույքահարկ, որը սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի և նրանց կպարտադրի, որ վաճառեն իրենց ունեցածը և տեղափոխվեն արվարձաններ ապրելու, որտեղ գույքահարկը համեմատաբար ավելի ցածր կլինի»,- նշեց տնտեսագետը։

Հավելենք, որ Կառավարությունը արդեն իսկ այս նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան

Factor.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company