ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Արցախում նշվել է Հայոց պետականության վերականգնման 102-ամյակը

29 Մայիս 2020 102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը: Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում մեծ շուքով նշվող տոնը այս տարի սահմանափակվեց հիմնականում առցանց միջոցառումներով, ինչպես նաև ՀՀ աշխարհիկ և հոգևոր ղեկավարների, ԱՀ նախագահի այցով Սարդարապատի հուշահամալիր:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի նախաձեռնությամբ Հայոց պետականության վերականգնման տոնի առթիվ Արցախում միջոցառում է կազմակերպվել: Նախ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՅԴ տարբեր մարմինների անդամներ, երիտասարդներ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնից երթով շարժվել են դեպի Բեկորի հուշակոթող, որտեղ կայացել է խոստման և երդման արարողություն՝ համալրվել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի շարքերը: Այնուհետև տոնական օրը շարունակվել է խարույկի շուրջ՝ նշանավորելով մայիսյան հաղթանակները, Հայոց պետականության վերականգնումը:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, շնորհավորելով ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերն անցած երիտասարդներին, նշել է, որ Դաշնակցությունը միատեսակ, միակերպ մտածելակերպով համախմբում է աշխարհով մեկ սփռված հայերին: «Կան բազմաթիվ, բազմանպատակ երիտասարդական միություններ, բայց դուք բացառիկ եք, որովհետև դուք միավորվում եք սրբազան գաղափարի շուրջ և սկսում եք մաս կազմել համահայկական կազմակերպության»,- իր խոսքում ասել է Սերգեյ Շահվերդյանը:


ՀՅԴ շարքերն անցած ընկերների կնքահայրը ազատամարտիկ Հրաչ Թադևոսյանն էր: Նա, ներկաներին շնորհավորելով մայիսի 28-ի ազգային-պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ որպես նախորդների շարունակություն, նոր սերունդն էլ իր նպաստը կբերի պետության կայացման, ամրացման, հզորացման գործին:

Հրաչ Թադևոսյանը խորհրդանշական համարեց երդման արարողության վայրը, քանի որ Աշոտ-Բեկորի նման հայրենիքի զավակներ պարգևած մարդիկ անպարտելի են:

«1918թ. պետականակերտման գործի շարունակությունը եղավ Արցախյան շարժումը և անկախության հռչակումը: Եվ թեպետ շատ թանկ գնով, բայց այդ հաջողությունը ամրագրվեց նաև Արցախի հինավուրց և սրբազան տարածքում: Մեր նոր սերնդի ներկայացուցիչները՝ երիտասարդները, պետք է ավելի ուշադիր լինեն և ներկա լրահոսի, զանազան թյուրիմացությունների այս տեղապտույտի մեջ կարողանան ճշմարիտ արժեքները գնահատել և ընթանան իրենց սրտի թելադրած ճանապարհով»,- նշել է Հրաչ Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ պետականության ակունքներում կանգնած քաղաքական կազմակերպությանն անդամակցելով՝ նորագիրները հնարավորություն են ստանում ՀՅԴ փորձառությունը, ռեսուրսներն ուղղել երկրի շենացմանը, զարգացմանը, Հայաստանի և Արցախի հզորացմանը:

ՀՅԴ դրոշին, կանոնակարգին, զինանշանին եւ զենքին երդված Ոսկեհատ Վարդանյանը խորհրդանշական է համարել երդման օրն ու վայրը: Նրա խոսքով՝ ծնված օրից դաստիարակվել է Դաշնակցության ոգով և պարտավորեցնող է համարում հենց մայիսի 28-ին ՀՅԴ շարքերն անցնելը:

Երդման արարողությանը հաջորդած ելույթի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ դաշնակցական լինելը բավականին ծանր ու պատասխանատու առաքելություն է: Նա անդրադարձել է օրվա խորհրդին՝ կարևորելով դարավոր պայքարից հետո Հայոց պետականության վերականգնումը:

«Մայիսի 28-ին վերականգնվեց դարերով կորցված պետականությունը, որը մեր երազների, նպատակների մարմնացումն է: Այս օրերին աշխարհի տարբեր վայրերում, ուր կա հայություն և բնականաբար Դաշնակցություն, տոնվում է մայիսի 28-ը: Բայց որտեղ էլ տոնվի, բոլորի ուշադրությունն անկեղծորեն սևեռված է Արցախի վրա, ոչ թե այն առումով, որ այստեղ ձևավորվում է նոր իշխանություն, այլ այն առումով, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Արցախը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր առաքելությունը, մեզնից յուրաքանչյուրի վրա կա այդ պարտականությունը»,- նշել է Դավիթ Իշխանյանը՝ վստահություն հայտնելով, որ ոչ միայն նորագիրները, այլ նաև տասնամյակներ շարունակ ծանր պատասխանատվություն կրող դաշնակցական ընկերները, համակիրները, ՀՕՄ-ուհիները, առիթներ ունեցել և դեռ էլի կունենան պատվով իրականացնելու այդ առաքելությունը:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company