ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը

02 Հունիս 2020 Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների) և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

1.Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
2.Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
3.Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է:


ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

01 հունիսի, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company