ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Անհրաժեշտ է ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը՝ նոր որակի իշխանության ձևավորմամբ

14 Հունիս 2020
Yerkir.am –ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը


– Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:

– Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների, կառավարության կազմակերպած աշխատանքն է, որ պարտավոր է հնարավոր դարձնել արագ արձագանքելը, համարժեք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի հետագա տարածումը, ապա` նրա դեմ արդյունավետ պայքար շղթայազերծելով: Ցավոք, ճիշտ այս առումով ՀՀ կառավարությունը թույլ տվեց լուրջ սխալներ, որոնց հետևանքով է նաև այսօրվա մտահոգիչ ու վտանգավոր իրավիճակը: Տակավին ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կդրսևորի պետական մտածողություն ու դրանից բխող գործելաոճ: Հակառակ պարագայում կունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարությունը, անձամբ`վարչապետը:

– Բայց ամիսներ առաջ մասնագետները, քաղաքական ուժերը ահազանգում էին, կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում:

– Ճիշտ եք: Բազմաթիվ առաջարկներ ներկայացված ՀՅԴի, այլ քաղաքական կուսակցությունների եւ մասնագետների կողմից, իշխանությունը պարզապես անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներից հետո փորձ եղավ մասնակիորեն նկատի առնել կամ կիսատ-պռատ արձագանքել`արդեն ուշ էր: Արդյունքը եղավ այն, որ կառավարությունը ինքն իրեն զրկեց համաճարակի դեմ պայքարի առնչությամբ մասնագիտական աջակցությունից: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բյուրոն համայն հայությանը մղեց հասնելու Հայաստանին օժանդակության. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միություններով առաջին օրերից իսկ անցավ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագրեր ու այսօր էլ հայտնում է իր պատրաստակամությունը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովրդի կարիքներին: Բնականաբար ակնկալում էինք, որ համահայկական պատրաստակմության պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարել համաճարակի դեմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանությունն ինքը պետք է հանդիսանար՝ խորհրդակցության հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի համախոհությամբ դիմագրավեին ճգնաժամի մարտահրավերները: Իշխանությունը պարտ էր դրսեւորել քաղաքական կամք՝ ամեն տարակարծություն մեկ կողմ դնելով բոլորին համախմբելու, միասնական ծրագրեր մշակելու եւ դրանք համախոհությամբ իրագործելու համար: Սակայն ճգնաժամի այս օրերին իշխանութիւնը չմնաց իր առաքելության բարձրության վրա: իշխանությունը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նույնիսկ այս իրավիճակում կատարեց պառակտիչ հայտարարություններ ու այլընտրանքային տեսակետների հանդեպ անհանդուրժողականության դրսևորումներ: Խորհուրդներին անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող ընթացքից հրաժարվելու և սեփական սխալները սրբագրելու փոխարեն՝ անընդհատ փորձեց մեղավորներ փնտրել։ Եւ կրկին ականատես եղանք իշխանության կողմից գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության: Իսկ վերջին զարգացումները արդեն վկայում են ընդդիմությանը լռեցնելու նպատակով գործադրվող բռնաճնշումների մասին։

– Նկատի ունեք վարչապետի ելույթի որակո՞ւմները ՀՅԴ հասցեին

– Ոչ միայն: Այսօր, իշխանության տեսակետից տարբեր խոսքի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի այդ ելույթին, ապա նրանում հնչած արտահայտությունները թե բովանդակությամբ, թե ձևով, թե օգտագործված բառապաշարով հարիր չէին պետության առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատության եւ հստակ առաջարկներին նման ձևաչափով պատասխանելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագույն հիմնախնդիրների դիմակայող հասարակությանը թուլացնող քայլ: Անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր քայլ: Ըստ երևույթին, վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին։

– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը։

– Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է լինի ներազգային համերաշխությամբ ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորը ենթադրում է նոր որակի իշխանության ձևավորում։

(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)

Անհրաժեշտ է ներազգային համերաշխութեամբ ճգնաժամի յաղթահարումը՝ նոր որակի իշխանութեան ձևաւորումով

Yerkir.am –ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյին ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը

– Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը:

– Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպութիւնը արդէն տուած է իր գնահատականը հիմնուած իրավիճակի բազմակողմանի վերլուծումներու և մասնագիտական տեսակէտներու համադրման վրայ: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձութիւն է` ժողովուրդներու եւ պետութիւններու համար: Ոչ մէկ երկիր, ոչ մէկ կառավարություն լիարժէք պատրաստ էր այդ ծաւալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրներուն դիմակայելու համար: Բայց պետական հաստատութիւններու, կառավարութեան կազմակերպած աշխատանքն է, որ պարտ էր հնարաւոր դարձնել արագ արձագանգելը, համարժէք լուծումներ գտնելը, նախ` կասեցնելով վարակի յետագայ տարածումը, ապա` անոր դէմ արդիւնաբեր պայքար շղթայազերծելով: Ցաւօք, ճիշդ այս առումով ՀՀ կառավարութիւնը թույլ տուաւ լուրջ սխալներ, որոնց հետևանքով է նաև այսօրուան մտահոգիչ ու վտանգաւոր իրավիճակը: Տակաւին կ’ակնկալենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարութիւնը կը դրսևորէ պետական մտածողութիւն ու անկէ բխող գործելաոճ: Հակառակ պարագային կ’ունենանք անդառնալի կորուստներ, որոնց ամբողջ պատասխանատուութիւնը կրելու է ԱԺ մեծամասնութիւնը, ՀՀ կառավարութիւնը, անձամբ`վարչապետը:

– Բայց ամիսներ առաջ ահազանգում էին մասնագետները, քաղաքական ուժերը եւ կառավարությանը անհետաձգելի միջոցառումների առաջարկներ ու համապարփակ ծրագրեր էին ներկայացնում:

– Ճիշդ էք: Բազմաթիւ առաջարկներ, ներկայացուած ՀՅԴին, այլ քաղաքական կուսակցութեանց եւ մասնագէտներու կողմէ, իշխանութիւնը պարզապէս անտեսեց, իսկ երբ շարունակական պնդումներէ ետք փորձ եղաւ մասնակիօրէն նկատի առնել կամ ալ կիսատ-պռատ արձագանգել` արդէն ուշ էր: Արդիւնքն եղաւ այն, որ կառավարութիւնը ինքնզինք զրկեց համաճարակի դեմ պայքարին առընչութեամբ մասնագիտական աջակցութիւնէ: Հակառակ այս մթնոլորտին ՀՅԴ Բիւրոն համայն հայութեան մղեց հասնելու Հայաստանի օժանդակութեան. իր շարքերով, մարմիններով, ուղեկից կառոյցներով (ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային), երիտասարդական եւ ուսանողական միութիւններով առաջին օրերէն իսկ անցաւ աշխատանքի, կատարեց առաքումներ եւ հաստատեց ծրագիրներ ու այսօր ալ կը յայտնէ իր պատրաստակամութիւնը հասնելու Հայաստանի ու Արցախի ժողովուրդի կարիքներուն: Բնականաբար կ’ակնկալէինք որ համահայկական պատրաստակմութեան պատեհ առիթն օգտագործելով՝ համախումբ մթնոլորտով, միասնական ճակատով եւ համայն ազգի միջոցներով կարողանանք պայքարիլ համաճարակին դէմ: Նման համախմբման նախաձեռնողը իշխանութիւնը ինքը պէտք էր հանդիսանար՝ խորհրդակցութեան հրաւիրելով բոլոր քաղաքական ոյժերը որպէսզի համախոհութեամբ դիմագրաւուին ճգնաժամին մարտահրաւէրները: Իշխանութիւնը պարտ էր յայտնաբերել քաղաքական կամք՝ ամէն տարակարծութիւն մէկդի դնելով բոլորը համախմբելու, միասնական ծրագիրներ մշակելու եւ զանոնք համախոհութեամբ իրագործելու: Սակայն, ճգնաժամի այս օրերուն իշխանութիւնը չմնաց իր առաքելութեան բարձրութեան վրայ: իշխանութիւնը ոչ միայն այդ չնախաձեռնեց, այլ նոյնիսկ այս իրավիճակին մէջ կատարեց պառակտիչ յայտարարութիւններ ու այլընտրանքային տեսակետներու հանդէպ անհանդուրժողականութեան դրսևորումներ: Խորհուրդներուն անսալու, օգնութեան համար երկարած ձեռքը բռնելու, ձախող ընթացքէն հրաժարուելու և սեփական սխալները սրբագրելու փոխարէն՝ անընդհատ փորձեց մեղաւորներ փնտռել։ Եւ կրկին ականատեսն եղանք իշխանութեան կողմէ գռեհիկ ոճով ներքին թշնամիներ որոնելու եւ բաժանարար գիծեր ստեղծելու քաղաքականութեան: Իսկ վերջին զարգացումները արդէն կը վկայեն ընդդիմութիւնը լռեցնելու նպատակով գործադրուող բռնաճնշումներուն մասին։

– Նկատի ունեք վարչապետի ելույթի որակումնե՞րը ՀՅԴ մասին

– Ոչ միայն: Այսօր, իշխանութեան տեսակէտէն տարբեր խօսքի հանդէպ անհանդուրժողական վերաբերմունքը համատարած է: Իսկ ինչ կը վերաբերի վարչապետի այդ ելոյթին, ապա հոն հնչած արտայայտութիւնները թէ բովանդակութեամբ, թէ ձևով, թէ օգտագործուած բառապաշարով յարիր չէին պետութեան առաջնորդին, քաղաքական ղեկավարին: Բովանդակային քննադատութեան եւ յստակ առաջարկներուն նման ձևաչափով պատասխանելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև լրջագոյն հիմնախնդիրներ դիմակայող հասարակութիւնը թուլացնող քայլ: Անթոյլատրելի, անընդունելի, վտանգաւոր քայլ: Ըստ երևոյթին, վարչապետը չէ հասկցած կամ ալ դիտմամբ կը թերագնահատէ Դաշնակցութեան էութիւնը, ոյժը, կամքն ու ոգին։

– Ստեղծված իրավիճակում ինչպես եք պատկերացնում ելքը։

– Նկատի առած ստեղծուած իրավիճակը, առաջնահերթ նպատակը պետք է ըլլայ ներազգային համերաշխութեամբ ճգնաժամի յաղթահարումը և ազգային ուղեգծին համապատասխան երկրի անվտանգ զարգացման ապահովումը։ Իսկ այս բոլորըկ’ ենթադրէ նոր որակի իշխանութեան ձևաւորում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company