ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Փաշինեանը երկիրը յետ է տարել ԼՏՊ-ի ժամանակաշրջան

15 Հունիս 2020 Առողջ ժողովրդավարութիւնը պահանջում է քննադատութիւն եւ բանավէճ՝ որպէս անհրաժեշտ բաղադրիչներ երկրի զարգացման համար, եւ դա ապահովելու, տարբեր կարծիքների եւ տեսակէտների արտայայտութեան համար, խօսքի ազատութիւնն անհրաժեշտ է, հակառակ դէպքում ժողովրդավարութեան սկզբունքները կը խափանւեն, ինչն էլ անխուսափելիօրէն կը տանի դէպի միապետութիւն կամ օլիգարխիա: Անշուշտ, առողջ ժողովրդավարական երկիրը պահանջում է իսկապէս անկախ դատական համակարգ, անաչառ եւ արդար ոստիկանութիւն, եւ կիրթ, հանդուրժող եւ հիմնաւորւած ղեկավարութիւն:

Դժբախտաբար, երբեմն «առաջնորդը» ձեռք է բերում իշխանութիւն, այնուհետեւ անտեսում է նախընտրական խոստումները, եւ, փոխարէնը, անում է հնարաւոր ամէն ինչ՝ ուժն իր ձեռքերում կենտոնացնելու համար, միեւնոյն ժամանակ շարունակելով բարձրաձայն կրկնել նոյն սին խոստումները:

Ցաւօք, գործողութիւնները խօսում են շատ աւելի բարձր, քան բառերը: Մանաւանդ, երբ «առաջնորդը» շարունակում է երկիրը բաժանել հատւածների. նրանք ովքեր իր հետ են, եւ նրանք, ովքեր իր դէմ են, լռեցնում է տարբեր տեսակէտները եւ խեղաթիւրում է ազատ խօսքը, այլախոհներին սպառնալում է բռնութեամբ եւ ծեծով (ասֆալտին փռել), հրամայում է ոստիկանութեանը հետաքննութեան եւ բանտարկութեան ենթարկել ընդդիմադիրներին եւ նրանց համակիրներին՝ երբ իր դէմ կը խօսեն, ձերբակալում է ուսանող խաղաղ ցուցարարներին, բանաւոր յարձակման եւ վիրաւորանքի է ենթարկելում կուսակցութիւններին, որոնք քննադատում կամ դէմ են արտայայտւում իր ձախողւած քաղաքականութեանը, յարձակւում եւ բռնութեան է ենթարկում նրանց, ովքեր կասկածի տակ են առնում իր իշխանութիւնն ու հեղինակութիւնը, եւ, այնուհետեւ, իր թիմակից կռավարութեան անդամներին, եւ խորհրդարանի պատգամաւորներին միլիոնների գումարներ է վճարում, կոռուպցիային վերջ տալու փոխարէն: Աւելի բարդացնելով իրավիճակը, նա ամբողջովին սխալ է կառավարում համավարկը՝ նպաստելով դրա առաւել տարածմանը: Իսկ երբ խօսում է արցախեան հիմնախնդրի լուծման մասին, նա հպարտութեամբ եւ բարձարաձայն յայտարարում է, որ խաղաղ կարագաւորում պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար:

Դժբախտաբար, այս բոլորը պատմական անձերի, բռնապետների կամ բռնակալների մասին չէ, այլ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանի մասին է, որը դաստիարակւել է Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից, եւ շարունակում է հետեւել նրան: Փաշինեանը երկիրը յետ է տարել ԼՏՊ-ի ժամանակաշրջան: Յուսով եմ, որ նա չի վաճառի Արցախը, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն Շահումեանի հետ: Յուսով եմ, որ նա չի աջակցի Արցախի ինքնավարութեանը Ադրբեջանի կազմում, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն: Յուսով եմ նա չի փակի ընդդիմութեան լրատւամիջոցները, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն:

Յուսով եմ նա չի արգելելու քաղաքական կուսակցութիւններին, ինչպէս դա արեց ԼՏՊ-ն: Նախքան փաշինեանի հաւատարիմները կասեն, որ երկրի գործերն աւելի վատ էին Քոչարեանի եւ Սարգսեանի օրօք, յստակեցնենք, որ Հայաստանի նախկին երեք նախագահների օրօք շատ խնդիրներ կային: Գործող կառավարութեան քննադատութիւնը անցեալի սխալների հաստատումը չէ, եւ անցեալին վերադառնալը բացառւած է: Այնուամենայնիւ, աւելի լաւ ապագան պահանջում է առողջ ժողովրդավարութիւն:

Մի՛ ընկէք հնի եւ նորի բանավէճի ծուղակը, ինչը եւս մէկ միջոց է ներկայիս ռեժիմի համար խորացնելու բաժանումները, եւ մոռացութեան տալու առկայ բացթողումներն ու ձախողումները՝ կանխելով փոփոխութիւնն ու կատարելագործումը:

Վերջապէս, նրանց, ովքեր ակտիւօրէն եւ բարձրաձայն կերպով դէմ են Թրամփի գործողութիւններին եւ քաղաքականութեանը, եւ ցանականում են փոխել նրան, բայց, միեւնոյն ժամանակ, շարունակում են կուրօրէն սատարել Փաշինեանին, կոչ եմ անում համեմատել երկուսին, եւ նշել նրանց վառ նմանութիւնները:

Առողջ եւ ժողովրդավար Հայաստանը նոյնպէս պահանջում է դրական փոփոխութիւն իր ղեկավարութեան մէջ՝ առանց անցեալին վերադառնալու:


ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անդամ Կարօ Մադենլեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company