ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Տնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության

19 Հունիս 2020 2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Զուտ քաղաքական պայմանավորվածություններից ելնելով՝ մեր իշխանությունները ժամանակ շահեցին և կապիտալ ներդրումներ չկատարելու հաշվին «սուբսիդավորեցին» բնական գազի սակագինը. Օրինակ՝ պետք է փոխվեին խողովականները, սարքավորումները, սակայն ի հաշիվ դրա՝ գազի գինը մնաց նույնը։ Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը դեռ 2019թ. դեկտեմբերին հայտարարում էր, որ Վրաստանից եկող մայր խողովակները շատ մաշված են և հիմնանորոգման կարիք ունեն։ Ըստ նրա՝ մայր խողովակներից շատերն 40-45 տարի գործում են առանց նորոգման, ինչի հետևանքով գազի լուրջ արտահոսք է լինում. ասել է թե՝ նաև կորուստների հաշվին է գազի սակագինը մնացել նույնը։ Իսկ այս ամենի արդյունքում տուժեց գազամատակարարման համակարգը և հնարավոր է՝ հետագա տարիներին ավելի մեծ գումարներ պահանջվի անհրաժեշտ կապիտալ ծախսերը չկատարելու հետևանքով։

Անդրադառնալով սպառողների համար սահմանված գազի սակագներին, հիշեցնենք, որ ՀՀ ՀԾԿՀ-ն որոշեց՝ 2020թ. հուլիսի 19-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, հաստատել հետևյալ սակագները (Տե՛ս աղյուսակը)՝

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 100 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,
• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,
• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,
• Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ հիմնականում բնակիչների համար բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,
• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 5,7 տոկոսով կամ 13,81 ԱՄՆ դոլարով։

Ամփոփելով վերջին 2 տարիների գազամատակարարման համակարգի վիճակը՝ պետք է փաստեմ, որ գործող իշխանություններն ի վիճակ չեղան ոչ միայն կասեցնել սահմանի վրա գազի գնի բարձրացումը, այլև չկարողացան իջեցնել բնակչության և տնտեսության համար գազի սակագները։ Ավելին՝ արդեն պաշտոնապես հաստատվեց բնական գազի սակագների բարձրացումը տնտեսվարողների համար, ինչի արդյունքում տեղի կունենան ապրանքների և ծառայությունների գների աճը, որը կդրվի սպառողների վրա, կամ մեր կազմակերպությունները արտաքին և ներքին շուկաներից դուրս կմղվեն, քանի որ գործընկեր երկրներում բնական գազի սակագինը անհամեմատ ցածր է, ինչը թույլ է տալիս ավելի էժան ապրանքներ արտադրել, իսկ այս իրավիճակում պարզապես շահեկան չի լինի Հայաստանում արտադրություն սկսելը։ Սեղմված բնական գազի թանկացման արդյունքում մեծ վնաս կկրեն նաև տաքսու, հանրային տրանսպորտի վարորդները՝ ստիպված լինելով իրենց գրպանից վճարել։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար հատկապես այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։

Մի հատկանշական փաստ ևս. բնական գազի սակագնի բարձրացման արդյունքում պետական բյուջեի հարկային մուտքերը կավելանան 15-20 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչին և անհամբեր սպասում են իշխանությունները։

Հիշեցնեմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավելի բարձր սակագնի հայտ էր ներկայացրել՝ խոստանալով 2020-2024 թվականներին շուրջ 60,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարել։ Ակնհայտ է, որ գազամատակարարման համակարգը այդ ներդրումների կարիքը ունի։ Նկատի ունենալով, որ 2020 թվականի ընթացքում բնական գազի բորսայական գինը գրեթե երկու անգամ ավելի ցածր է սահմանի վրա վաճառվող գազի գնից, Հայաստանը լավ հնարավորություն ունի նվազագույնը 2021 թվականի համար կնքել ավելի գազի մատակարարման ավելի շահավետ համաձայնագիր, ինչը թույլ կտա 2021 թվականին իջեցնել բնական գազի սակագները և ֆինանսավորել գազամակատարարման համակարգի ներդրումները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել կառավարության որդեգրած էներգետիկ քաղաքականությունը և պատասխանատվության կանչել գազային բանակցությունները տապալած պատասխանատու պաշտոնյաներին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company