ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Արդյո՞ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը

23 Հունիս 2020 Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյո՞ ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրավունքը։

ՍԴ դիմումի առարկա կարող են լինել ինչպես օրենքները, կառավարության որոշումները և այլն, այնպես էլ Ազգային ժողովի որոշումները։ Հետևաբար, ԱԺ բոլոր այն որոշումները, որոնք կապված են սահմանադրական փոփոխության հարցը Ազգային ժողով ներկայացնելու, քննարկելու, ընդունելու կամ ՍԴ դիմելու կամ չդիմելու հետ, կարող են վիճարկվել ՍԴ-ում՝ դրանց ընդունման ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առումով։ Դրան զուգահեռ, համակարգային կապի մեջ գտնվող ցանկացած նորմատիվ իրավական ակտ նույնպես կարող է սահմանադրականության տեսանկյունից բողոքարկման առարկա լինել։

Բացի դա, ՍԴ դիմելու հիմք կարող է տալ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է ԱԺ-ում քվեարկություն՝ սահմանադրության փոփոխությունը ՍԴ ուղարկելու մասին։ Հարցն այն է, որ օրենքով նախատեսված այս հնարավորությունը ինքնին չի համապատասխանում սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ի համար սահմանված սահմանադրական պարտավորության պատշաճ կատարմանը։ Այսինքն, երբ կանոնակարգ օրենքով նախատեսված է հնարավորություն, որ կարող է քվեարկվել ՍԴ դիմելու սահմանդրական պարտավորությունը կատարելու հարցը, ապա դրա չընդունումը կհանգեցնի ԱԺ կողմից Սահմանադրության պահանջի խախտման, եթե դրանից հետո, ԱԺ-ի մեկ այլ քվեարկությամբ ընդունվում է Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի ականատեսը մենք եղանք։ Հետևաբար, նույն սուբյեկտները, ներառյալ 27 պատգամավոր, Հանրապետության նախագահը և այլն, կարող են դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի այս կանոնի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Վերջապես, ի թիվս այլ հնարավորությունների, ՍԴ-ում վիճարկման հարցը կարող է պայմանավորվել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի որևէ խախտմամբ։ Հիշեցնեմ, որ այս մասով սահմանված է, որ սահմանադրական փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին՝ ստորագրելու և հրապարակելու համար։ Այսինքն, այս պահանջի ցանկացած փոփոխությունը, ներառյալ այն, որ սահմանադրության փոփոխությունը կարող է ստորագրել ու հրապարակել ԱԺ նախագահը և, որի մասին երեկ նշվում էր Ազգային ժողովում, նույնպես կարող է դառնալ ՍԴ դիմելու օրինական հիմք։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե իրավական հնարավորություն տրված չէ վիճարկելու սահմանդրության փոփոխության վերաբերյալ հարցերը ՍԴ-ում, մեղմ ասած, առվազը ճիշտ չեն։ Կա այդ հնարավորությունը։

Ավելին, վերևում նշված դիմումի առկայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ իրավունք ունի կասեցնել վիճարկվող ակտի գործողությունը՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։

Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել պատասխանատվություն և չթաքնվել սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատճառների ետևում։

Արծվիկ Մինասյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company