ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը…

27 Հունիս 2020 1. Հեռաւոր անցեալի փաստը (Բոլշեւիզմի հակադաշնակցութիւնը)
Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...
Արդիւնքը, սակայն, պարզ է ու հաստատ եւ անհրաժեշտ էլ չէ փակագծերը լայնօրէն բացել ...:

2. Ոչ-հեռաւոր անցեալի փաստը (յետխորհրդային Նէօ-լիբերալական հակադաշնակցութիւն)
1990-ականների սկզբում Հայաստանի Անկախութեան վերականգնման օրերին, իշխանութեան եկած ՀՀՇ-ամէտները՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, շղթայազերծեցին նոյնպէս հակադաշնակցութեան պայքար, ոչ միայն նորանկախ Հայաստանում, այլեւ ու մանաւանդ նոյն անկախութեամբ յուսաւորւած սփիւռքեան գաղթօջախներում: Բաժանարար գիծը, սակայն, այլ անւանումներով էր հրամցւում՝ «նարինջ ուտողներ», «հակահայաստանեաններ», ու մասնաւորապէս ՀՅԴ-ի շարքերում, որպէս թւացեալ պառակտման մարտավարութիւն՝ տարածում էին «բազէների եւ աղաւնիների», ընդհուպ մինչեւ՝ թմրանիւթերի բիզնեսով զբաղւելու խելակորոյս ամբաստանութիւններ՝ ընդդէմ ՀՅԴ կառոյց-կուսակցութեան, մասնաւորաբար թիրախաւորելով ղեկավար կադրերին:Սրա արդիւնքն էլ է յայտնի հայ ժողովրդի համար, եւ որ ինչ վախճան ունեցաւ ԼՏՊ-ական հակադաշնակցականութիւնը:

3.- Ներկայիս՝ «Թաւշեայ յեղափոխութեան» երկամեայ ժամանակաշրջան (Հակադաշնակցութիւն՝ պոպուլիզմով)
Տւեալ ժամանակաշրջանում ՀՅԴ-ն յայտնւեց պոպուլիզմի (ամբոխավարութիւն) ըստ էութեան ազգային պառակտմանը միտող՝ «հակայեղափոխականների», «սեւերի», «մերժւած նախկինների» ու դեռ… «այլեւս քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցողի» ցանկում: Յատկանշելին, սակայն, եւ որ կարմիր թելի պէս ակներեւ է, հեռաւոր անցեալից մինչ այժմ ՀՅԴ-ին ամէն կերպ կոտորակելու-պառակտելու նոյնատիպ գործելաոճն է, որին էլ կառչելով փորձել են տարատեսակ քարոզչամիջոցներով հասարակական թիւր կարծիք ստեղծել, շրջանառութեան մէջ դնելով ամբոխահաճ յայտարարութիւններ…

Եւ այսպէս.-

– «…. Հայաստանեան վատ դաշնակցականներ, Սփիւռքեան լաւ դաշնակցականներ…»,
– «Առողջ ու կառուցողական դաշնակցականներ, ծայրայեղական, հակապետական ու հակահայաստան դաշնակցակններ»,
– «Բիւրոամէտ դաշնակցականներ ու հակաբիւրօ դաշնակցականներ..», եւ այդպէս շարունակ՝ եզրագիծը հատում են «ՀՅԴ-ի թաղման կարգով» ու նրան «պատմութեան աղբանոցը նետելով»:

…. Դեռ լաւ է, որ այս ամէնը ընդդէմ այն կուսակցութեան է ասւում ու արւում, որն ըստ անւանարկողների՝ «քաղաքական զրօ ազդեցութիւն» ունի. հապա՝ թէ զրոյից առաւել լինէր, ինչեր, որ չէին յօրինի մերօրեայ ամբոխավարները: Այսպէս, ահա, պոպուլիստներն են ասպարէզում գերիշխում ու իրենց մէկ ու միակ զէնքն է՝ մեղմ ասած՝ ամբոխահաճոյ խոստումներն ու յայտարարութիւնները, որոնք երկու տարի շարունակ շեփորւում են ոչ թէ յօգուտ ժողովրդի կենսագործելու, այլ ինքնանպատակ՝ իրենք իրենց գովազդելու ու դրանով ազգի եւ պետականութեան անվտանգութիւնը խաթարելու գնով:

Պատմա-հասարակական բազմաթիւ փաստեր կան ապացուցելու, որ ժողովուրդները, ընտրութիւնների մասնակցող ու նոյնինքն քւէարկող հասարակայնութիւնը ամենաշատը իրենց խաբւած են զգացել նոյն այս ամբոխավարներից: Այսօր առաւելեւս այդպէս է, քանզի պոպուլիզմին լաւապէս ծառայեցւում են համացանցային աշխարահատարած հնարաւորութիւնները, միջազգային այսպէս ասած սորոսական նիւթա-տեխնիկական դաւադիր միջոցներով:

Ահաւասիկ, ՀՅԴ-ի դէմ շղթայազերծւած մերօրեայ պայքարը թէ՛ ՀՀ-ից ներս, եւ թէ՛ Սփիւքեան համայնքներում (յար եւ նման սովետների ու ՀՀՇ-ականների, բայց աւելի արդիականացւած) իր անճարակ ընթացքն է որդեգրել, որտեղ յերիւրանքների առիւծի բաժինը յատկացւում է ՀՅԴ-ի կառոյցների ինչպէսեւ՝ շարքերի միջեւ բաժանարար սեպ խրելու անյոյս ու անհեռանկար ջանքերին: Անհեռանկար՝ քանզի իրենց կնքահայրերից ժառանգած ու այլեւս ժանգոտած սեպի մարտավարութիւնը ըստ ամենայնի ձախողւելու է:

Ցաւօք՝ նրանք կրկին ու կրկին չեն գիտակցում, որ ՀՅԴ 130- ամեայ գաղափարական արժեհամակարգը առաւել եւս պոպուլիստ բախտախնդիրների ու սրանց տեղական թէ՛ արտերկրային խամաճիկների ստապատիր եւ պառակտողական քարոզչութիւնների ընդմիջից վեր է յառնելու աւելի կազմակերպ, աւելի կոփւած ու առաւել ամուր կամքով ու հաւատքով՝ ի խնդիր հայոց պետական ու համազգային գերնպատակների կենսագործման:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company