ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական․ Զգույշ խոսիր Հայաստանում

01 Հուլիս 2020 Դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից արևմտյան աշխարհում մեծ ուշադրության արժանացան տեղեկատվության հնարքները: Այդ ժամանակահատվածում տեղեկատվություն փոխանցելու համար մշակվեցին հանրության վրա ազդելու զանազան միջոցներ: Նախնական շրջանում դրանք օգտագործվում էին գովազդային նպատակներով՝ առևտրային այս կամ այն ապրանքը գովազդելու համար: Հետագայում այդ հնարքներն օգտագործվեցին նաև քաղաքականության մեջ: Հանրության վրա ուղղակի կամ անուղղակի տեղեկատվությամբ ազդելու գործիքակազմը լուրջ ուշադրության արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ: Շատերի համար մատչելի դարձավ տեղեկատվության հասանելիությունը, և նրանց վրա ազդելու միջոցը ևս կատարելագործվեց:

21-րդ դարում, հատկապես վերջին տասնամյակում հանրությանը տեղեկատվություն մատուցելու հետ նրան ուղղորդելու համակարգը համարվում էր ազդեցիկ զենք քաղաքական նպատակներ իրականացնելու համար: Յուրաքանչյուրս մեր առօրյայում ընդունում և տարածում ենք տեղեկություններ, որն ազդում է թե մեր վարքագծի վրա, թե հանրագումարում մեր շրջապատի, և, վերջին հաշվով, հանրության հակազդեցությունների և կողմնորոշումների վրա:

Բայց ինչ է տեղեկատվությունն ինքնին: Կարճ ասած՝ խոսք, որն արտահայտում է դիրքորոշում, տեսակետ և փորձում է ազդել դիմացինի վրա, ինչու չէ՝ նաև ապակողմնորոշում կամ ստի միջոցով խոսքն ընդունող ենթակային ուղղորդում դեպի այլ իրականություն:

Քաղաքականության մեջ լրատվության միջոցով վերը նշված խոսքի ազդեցությունը ամեն պահ օգտագործվում է: Որևէ թեմայի շուրջ կանոնավոր կերպով լրատվական տարափի տակ է հայտնվում ունկնդիրը՝ լինի դա սոցցանցերի, հեռուստատեսության կամ օդում շրջանառվող բամբասանքի բնույթ կրող տեղեկատվության փոխանցման միջոցով: Այսպիսով, քաղաքականության մեջ տեղեկատվության այս համակարգն օգտագործվում է որպես փափուկ զենք, իսկ զենք օգտագործողը նախ և առաջ պետք է ունենա հարկ եղած հմտությունը: Հակառակ պարագայում, զենքը դառնում է վտանգավոր հենց օգտագործողի համար, և որի միջոցով կարող է վնասվել թե՛ օգտագործողը և թե՛ նույն դիրքում կանգնած նրա զինակիցը:

Համաշխարհային տեղեկատվական հևքին զուգահեռ՝ հայ իրականության մեջ ևս, հատկապես Հայաստանի Հանրապետության պետական այրերի՝ տեղեկատվական միջոցների անխնա օգտագործման արդյունքում մեծ տարածում է գտնում համացանցի օգտագործմամբ պետական այրերի ուղղակի կամ միջնորդավորված խոսքի փոխանցման միջոցները: Օրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում ենք լուրերի հաստատման, հերքման, նախորդ տեղեկատվության մերժման, կամ այլ անձանց խոսքի հակազդման: Եվ այսպես ուղղորդվում է միտքն ու զգացողությունը: Մի պահ սթափվելով՝ հանկարծ գտնվում ենք այնտեղ, որտեղ ո՛չ կուզեինք գտնվել և ո՛չ էլ կպատկերացնեինք: Այնուամենայնիվ, խոսքի արժեքը մեզ մոտ միշտ էլ գնահատվել և շատ դեպքերում լռությամբ է արժևորվել: Հիշենք՝ «լռությունը ոսկի է» իմաստուն խոսքը: Իսկ Հայաստանում խոսելուց՝ հիշենք Գևորգ Էմինին.

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում, —

Այստեղ ամեն գագաթ ու ձոր,

Արձագա՛նք է տալիս հզոր

Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում…

Թե բարի են խոսքերը քո,

Հայոց լեռներն ակնածանքով

Կխոնարվե՜ն քո դեմ լռին`

Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,

Հրաբխի բնե՛րն անմեռ,

Որ լռել են, բայց չե՛ն հանգել,

Քեզ լավայո՛վ կարձագանքեն,

Որ լեռնե՛ր է քշում-տանում…

«Ապառաժ»-ի խմբագրական
1 հուլիսի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company