ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին

02 Հուլիս 2020 Երկրի քաղաքական օրակարգի` վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին և դրա վերաբերյալ ընդունված օրենքը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու հայտարարությանը։

Այլ հրապարակմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը։ Սրանով փորձեմ կարճ անդրադառնալ Ազգային ժողովի կողմից արագընթաց կարգով հունիսի 30-ին ընդունված` Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքի կարգավիճակին։ Արդեն շատ է նշվել, որ ընդունված օրենքի ստորագրումն ու հրապարակումը, որից էլ բխում է դրա ուժի մեջ մտնելու հարցը, սահմանված է Սահմանադրության 129-րդ հոդվածով։ Որոշակիորեն կոնկրետացնելով այս հոդվածը` Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրել է, որ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, ով, ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Հետևաբար, առանձնացնենք հետևյալ հարցադրումներն ու պնդումները.

1. Ազգային ժողովի նախագահը ուղարկե՞լ է, արդյոք, ընդունված օրենքը Հանրապետության նախագահին և ե՞րբ, քանի որ Հանրապետության նախագահի կողմից ձեռնարկման ենթակա գործողության ժամկետի հաշվարկը սկսվում է միայն ԱԺ նախագահի գրությունը ստանալուց հետո։ Տակավին հրապարակված չէ այս տեղեկատվությունը։ Նշվում է միայն, որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ օրենքը չստորագրելու իր մտադրության մասին։

2. Ի՞նչ իրավական հետևանք ունի Հանրապետության նախագահի կողմից ԱԺ նախագահին ուղղված այս տեղեկացումը։ Բացարձակապես ոչ մի իրավական հետևանք, քանի որ Հանրապետության նախագահի համար սահմանված է երկու լիազորություն՝ ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը կամ դիմել Սահմանադրական դատարան։ Թե՛ Սահմանադրությամբ և թե՛ օրենքով այս ժամկետում Հանրապետության նախագահը չունի որևէ այլ լիազորություն, որը կոնկրետ իրավական հետևանք կունենա։ Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը` որպես պետական մարմին ու պաշտոնատար անձ, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ուստի Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ցանկացած հայտարարություն, տեղեկացում, գրություն, որն ուղղված չէ այս կոնկրետ գործողություններից որևէ մեկի իրականացմանը, այլ ոչ թե չիրականացմանը (անգործությանը), չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի նախագահի կողմից Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հնգօրյա ժամկետում օրենքը ստորագրելու և հրապարակելու իր լիազորությունը իրականացնելու համար։ Այլ խոսքով` ԱԺ նախագահի այս լիազորությունը առաջանում է որպես հետևանք Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական լիազորությունը (այս դեպքում՝ 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելու, Սահմանադրական դատարան չդիմելու կամ սահմանադրական դատարան դիմելու պարագայում վերջինիս դրական որոշման առկայությամբ՝ հնգօրյա ժամկետում օրենքը չստորագրելու պարտականությունը) չիրականացնելու դեպքում։ Այս առումով ԱԺ նախագահը Սահմանադրության 6-րդ հոդվածի վերը նշված հիմքով չունի այլ լիազորություն։

Նաև նշենք, որ, ըստ էության, Հանրապետության նախագահի կողմից 21-օրյա ժամկետում օրենքը չստորագրելը կամ Սահմանադրական դատարան չդիմելը նշանակում է, որ նա չի կատարում սահմանադրական իր պարտականությունը, որի համար իրավական հետևանքները մի քանիսն են, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի՝ օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորության առաջացումը, ինչպես նաև Հանրապետության նախագահին Սահմանադրությունը խախտելու համար օրինական պատասխանատվության կանչելը։

3. Անկախ վերը բերված ընթացակարգերից` Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության` օրինական ուժի մեջ չլինելը, ինչպես նաև դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունված չլինելը, արձանագրենք՝ նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը փոփոխված չէ և պարտավոր է աշխատել։ Սա նաև նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն կամ խոչընդոտ, որոնք ներկայումս ստեղծվում են Սահմանադրական դատարանի դատավորների, նրա նախագահի կամ փոխնախագահի համար, անհապաղ ենթակա են իրավապահ մարմինների միջամտությանը։ Այսինքն` ներկայումս դատարանի այն անդամները, որոնք չեն կարողանում ներկայանալ աշխատանքի, պետք է պահանջեն պետական մարմիններից, այդ թվում` իրավապահ, ապահովել իրենց` աշխատանքի ներկայանալու պատշաճ հնարավորությունները։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրական դատարանի կազմը՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի, ինչպես նաև դատարանի մյուս 7 դատավորների մասնակցությամբ, պարտավոր է շարունակել իր աշխատանքը։ Այս իրավունքն ու պարտականությունը ամրագրված է թե՛ հայաստանյան օրենսդրությամբ և թե՛ միջազգային պարտավորություններով։

Այս իրավունքների խախտումը հիմք է նաև միջազգային կազմակերպությունների ուղղակի միջամտության համար, ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի։

Արծվիկ Մինասյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company