ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հայ դատ

Առցանց Հանդիպում՝ Եղիսաբէթ Չուլճեանի եւ Պետօ Տէմիրճեանի հետ

06 Հուլիս 2020 ՏԻԹՐՈՅԹ.- Շաբաթ, Յունիս 27-ին, Միշիկընի Հայ Դատի Յանձնախումբը կազմակերպեց առցանց հանդիպում մը համայնքին, Եղիսաբէթ Չուլճեանի (Ուաշինկթըն) եւ Պետօ Տէմիրճեանի (Լիբանան) հետ: Հանդիպման նպատակն էր արծարծել Հայ Դատի գրասենեակներու ներկայ դիմագրաւած զանազան հարցերը, թէ՛ Պէյրութի եւ թէ՛ Ուաշինկթընի մէջ:

Միշիկընի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետուհի՝ Ծովինար Հացագործեան ողջունեց մասնակիցները եւ անդրադարձաւ վերջին շրջանի ճգնաժամային իրավիճակին տարբեր հայ համայնքներու մէջ, մասնաւորաբար Լիբանանի Հայ գաղութին դիմագրաւած ծանր տնտեսական եւ քաղաքական անկայուն մթնոլորտին:

Միւս կողմէն, Ուաշինկթընի Հայ Դատի Յանձնախումբը կը պայքարէր Արցախի եւ Հայաստանի օժանդակութիւններ ապահովելու համար: Հացագործեան նշեց, թէ այս բոլոր առկախ հարցերը յստակացնելու համար, Միշիկընի Հայ Դատի Յանձնախումբը հրաւիրած էր Լիբանանի Հայ Դատի Յանձնախումբէն Պետօ Տէմիրճեանին եւ Ուաշիկթընի Հայ Դատի գրասենեակէն Եղիսաբէթ Չուլճեանին:

Խօսք առաւ Չուլճեան տեղեկացնելով թէ Հայ Դատի Յանձնախումբին ուժը իր մասնաճիւղերն են, իր գաղութներն են եւ այդ գաղութներու կարգին, Միշիկընը միշտ առաջնահերթը եղած է մեր Հայ Դատի յառաջացման մէջ: Այս առօրեայ աշխատանքները շատ մեծ ազդեցութիւն ունին Հայ Դատի ընդհանուր աշխատանքներուն վրայ:

Առաջին կէտը որուն Չուլճեան անդրադարձաւ, Արցախի օժանդակութեան հարցն էր: «Ամերիկայի կառավարութիւնը միակն է որ Արցախին ուղղակի օժանդակութիւն կ՛ընծայէ: Ասիկա 20 տարուայ Հայ Դատի ժրաջան աշխատանքի արդիւնքն է, որու հետեւանքով մօր եւ մանկան առողջութեան կեդրոնը վերանորոգելու, ըմպելի ջուր հայթայթելու եւ ականազերծման աշխտանքները շարունակելու կարելիութիւնները ստեղծուած են: Հետզհետէ Ատրպէյճանը աւելի ծանր ճնշում կը բանեցնէ Ամերիկայի Արտաքին Գործոց Նախարարութեան վրայ, որ կասեցնէ այս անհրաժեշտ օժանդակութիւնը: Ամերիկայի կառավարութիւնը կ՛ուզէ փոխարինել ականազերծման աշխատանքը՝ ՛՛ժողովուրդները խաղաղութեան պատրաստելու՛՛ ծրագրով, ինչ որ թուղթի վրայ շատ գեղեցիկ կը թուի, բայց երբ փոխարէնը Ամերիկայի կառավարութիւնը 100 միլիոն տոլար կ՛ուղղարկէ Ատրպէյճանին ռազմամթերք գնելու համար, այս բնաւ ընդունելի չէ», բացատրեց Չուլճեան:

Անցնելով երկրորդ կէտին, ան ներկայացուց Հայ Դատի Յանձնախումբին տարած աշխատանքները Հայաստանին յատկացնելու 25 միլիոն տոլար, օժանդակելու Հայաստանին Քորոնա Ժահրի դէմ պայքարելու իրենց ջանքերուն:

«Հայ Դատի Յանձնախումբը Մարտէն իսկ կոչ ուղղած էր, որ 25 միլիոնը այդ գումարներէն որ արդէն իսկ ծրագրուած էր Հայաստանի համար, յատկացուի Քորոնա Ժահրի դէմ պայքարելու պայքարին, որովհետեւ մեր ժողովուրդի առողջութիւնը ամէն բանէ վեր է», աւելցուց Չուլճեան:

Ան իր խօսքը աւարտեց, արդրադառնալով Քոնկրէսի գրադարանի բնութագրումը Հայոց Ցեղասպանութեան իր նիւթերու վերնագրին մէջՙ իբրեւ Հայոց ջարդեր: Ան աւարտեց իր խօսքը ըսելով, «Հայ Դատի գրասենեակը աշխատանք կը տանի որ ճիշտ բառը օգտագործուի, որովհետեւ ինչպէս որ Քոնկրէսի գրադարանը բնութագրէ Հայոց Ցեղասպանութիւնը , նոյնպէս ալ թէ՛ Ամերիկայի եւ թէ՛ միջազգային գրադարանները պիտի օգտագործեն այդ բառը»:

Հանդիպումը շարունակուեցաւ Լիբանանի իրավիճակի ներկայացումովՙ Պետօ Տէմիրճեանի կողմէ: Ան նշեց թէ 2020 թուականը Լիբանանի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման 20-րդ ամեակն էր, եւ Լիբանանի Հայ Դատի Յանձնախումբը ծրագրած էր նախաձեռնութիւններ խորհրդարանի, Արտաքին Գործոց Նախարարութեան եւ Նախագահական Պալատին հետ, որոնք չ՛իրականացան երկրի ներկայ վիճակին պատճառաւ: Տէմիրճեան տեղեկացուց Լիբանանի մէջ բարեկամներու միութիւն մը հիմնելու մտայղացման մասին, որ պիտի բաղկանար Լիբանանէն Արցախ այցելած ակադեմիկոսներէ, լրագրողներէ եւ դասախօսներէ:

«Վերջին շրջանին որոշ համայնքի մը կողմէ դրդուած հակահայ շարժումին, այդ մէկը պատահական չէր, պարզապէս առիթ մըն էր: Բաւական է որ մենք կը զգանք Լիբանանի մէջ, Թուրքիոյ նախագահ Էրտողանի կողմէ յառաջացած թրքական համայնքի մը ստեղծումը: Թուրքիան կ՛ուզէ նախկին Օսմանեան Կայսրութեան երկիրներուն մէջ ընդլայնել իր ազդեցութիւնը, որոնց մէջ է նաեւ Լիբանանը» բացատրեց Տէմիրճեան: Ան աւելցուց թէ գաղութի ներկայացուցիչները դատական հարց ներկայացուցած էին կազմակերպիչներուն դէմ:

Տէմիրճեան անդրադարձաւ ներկայ Լիբանանի իրավիճակին, տեղեկացնելով՝ «Տնտեսական ճգնաժամը գաղութը ահաւոր ծանր վիճակի մատնած է: Բայց մեր եկեղեցիները, ակումբներն ու հաստատութիւնները միասնաբար կը գործեն, փրկելու համար գաղութը»: Ան շեշտեց կարեւորութիւնը դուրսէն եկած օժանդակութեան, որուն կ՛ապաւինի հայ գաղութը:

Մասնակիցները առիթը ունեցան հարցադրումներ կատարելու, որոնք իրենց պատասխաններով փորձեցին լուսաբանել հարցերը:

Հացագործեան փակեց յայտագիրը շնորհակալութիւն յայտնելով խօսնակներուն, վստահեցնելով թէ Միշիկընի Հայ Դատի յանձնախումբը միշտ պատրաստակամ է, իր բոլոր կարելիութիւններով օգտակար դառնալու:

Միշիկընի Հայ Դատի Յանցնախումբը կը ծրագրէ գալիք ամիսներուն, կազմակերպել այլ առցանց ներկայացում-հանդիպումներ:

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company