ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ի՞նչ բացահայտվեց վարչապետի և փոխվարչապետների պարգևավճարների չափի հրապարակումից

07 Հուլիս 2020 Լրատվամիջոցներով հրապարակվեց ՀՀ վարչապետի և փոխվարչապետների պարգևավճարների չափի մասին տեղեկությունը, ինչի առիթով ստորև ներկայացնում ենք մի քանի կարևոր դիտարկումներ:

2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր բարձրաստիճանների վարձատրության չափերի թռիչքաձև աճի առումով: 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականին չի բարձրացվել: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը ևս չի բարձրացվել, 2020 թվականին նույնպես մնալու է անփոփոխ: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: 2019 թվականին, ինչպես նաև 2020 թվականին չի նվազել և չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:

Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունը առնվազն կրկնապատկվել է խնդրահարույց պարգևատրումներով և ինքնապարգևատրումներով:

2020 թվականին արդեն էապես նվազել է բարձրաստիճանների եկամտային հարկի բեռը՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխություններով:

Ակնհայտ են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ: Եվ սա էլ այն դեպքում, երբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ հրապարակմամբ նոր հայտնի դարձած՝ ՀՀ վարչապետի և փոխվարչապետների պարգևատրման չափերին, ապա պետք է արձանագրենք, որ, համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ վարչապետը 2019 թվականին չի ստացել պարգևատրում, իսկ փոխվարչապետները, նախարարները, մարզպետները, նախարարի և մարզպետի տեղակալները, աշխատակազմերի քարտուղարները և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այդ ժամանակահատվածում ստացել են ամսական պարգևատրումներ՝ առնվազն իրենց պաշտոնային դրույքաչափերին համարժեք:

Ավելին՝ փոխվարչապետների, նախարարների, նախարարների առաջին տեղակալների, մարզպետների ամսական վարձատրության չափերը գերազանցել են վարչապետի ամսական վարձատրության չափը՝ համապատասխանաբար շուրջ 63, 26, 5 և 5 տոկոսներով:

Եթե պարգևատրումների մասին հանրությանը պարբերաբար հայտնի դարձած պաշտոնական տեղեկատվությունն իրական է, ապա ստացվում է, որ խախտվել են նաև վերը նշված օրենքի 4-րդ հոդվածով սահմանված, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետևյալ հիմնական սկզբունքները`

-միասնական, արդարացի, պարտականություններին ու պատասխանատվությանը համապատասխանող վարձատրության ապահովումը,
վարձատրության չափերի հիմնավորված տարբերակումը,
-համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը:

Ամփոփենք. պարգևատրումների արատավոր այս պրակտիկան՝ ի հայտ եկող իր նոր դրսևորումներով, հակասում է պետական հատվածի վարձատրության գործող համակարգի ողջ տրամաբանությանն ու կարգավորումներին: Նման իրավիճակն՝ իր խորքի մեջ, անընդունելի է բոլոր առումներով, հատկապես՝ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company