ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՀՅԴ ԳՄ ՄՈՀ գրասենյակի դիրքորոշումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ

08 Հուլիս 2020 Հուլիսի 6-ին ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի որոշումը, որով էական փոփոխություններ են մտցվել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության մեջ։

Փոփոխությունները վերաբերում են գրասենյակի նպատակներին, խնդիրներին, գործառույթներին և կառուցվածքին։ Առաջին մասում դրանք խոշոր հաշվով խմբագրական բնույթ են կրում, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա այստեղ էական փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես դադարել է Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը։

Ստեղծվել է օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն, իսկ սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչությունը և սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման և իրականացման վարչությունը միաձուլվել են, արդյունքում ստեղծվել է սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչություն։

Համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխվել է ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:

Արդյունքում, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայումս ունի մասնագիտական-կառուցվածքային հետևյալ ստորաբաժանումները․

1.սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն
2.ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչություն
3.օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն։

Վերոգրյալի առթիվ, ընդգծում ենք հետևյալ շեշտադրումները․

1.Վարչապետի կողմից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատվել է 2019 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։ Ստացվում է, որ առավել քան մեկ տարի հանձնակատարի գրասենյակը գործել է ներկա իշխանությունների կողմից այդքան քննադատվող նախկին սփյուռքի նախարարության ճիշտ նույն կառուցվածքով։ Հարց է առաջանում, սփյուռքի նախարարության, իշխանությունների տեսակետով` անարդյունավետ գործունեության պայմաններում, ինչու՞ է դրա կառուցվածքը պահպանվել առավել քան մեկ տարի, երբ նման որոշման կայացումը բավական կարճ ժամանակ ենթադրող վարչական աշխատանք է։ Սա կարող է խոսել ոլորտում առկա համակարգվածության և հետևողական աշխատանքի բացակայության մասին։

2.Թեև գովելի է այն փաստը, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկա կարգավորումներում կարևորվել է սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացումը, այնուամենայնիվ խիստ տարակուսելի է այն, որ հանձակատարի գրասենյակի կանոնադրական փոփոխությունները պատշաճ ձևով չեն քննարկվել սփյուռքյան տարաբնույթ կազմակերպությունների հետ։ Իշխանությունների այսպիսի գործելաոճը կարող է վտանգել գրասենյակի կանոնադրական նպատակների իրագործումը, քանի որ դրանք նախ և առաջ ենթադրում են գործընկերային հարաբերություններ ու սահուն փոխգործակցություն սփյուռքյան և կամ համահայկական կազմակերպությունների հետ։

3.Խիստ կասկածելի է նաև այն, որ արդյո՞ք մասնագիտական-կառուցվածքային ընդամենը երեք ստորաբաժանումները կարող են արդյունավետորեն սպասարկել գրասենյակի առջև դրված նպատակները, գործառույթներն ու խնդիրները։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ինչպես ցանկացած սփյուռք, հայկական սփյուռքը ևս միատարր չէ։ Հայկական սփյուռքի համայնքները իրարից տարբեր են, տարբեր են նաև հասարակական, սոցիալ-տնտեսական և քաղաքակրթական այն տարածքները, որտեղ դրանք ձևավորվել և գործում են։ Տարբեր են համայնքների քաղաքականացվածության մակարդակները, համայնքային կազմակերպությունների գործելաոճը, և վերջապես, ընդունող երկրների՝ էթնիկ համայնքներին վերաբերող քաղաքականությունները։ Այս առումով, գտնում ենք, որ տարածաշրջանային կտրվածքով կառուցվածքի վերացումը խիստ անարդյունավետ քայլ է։

Միաժամանակ, անկախ հայրենական իշխանության բնույթից և սփյուռքին վերաբերող քաղաքական շեշտադրումներից՝ Հ Յ Դաշնակցությունը վերահաստատում է իր հանձնառությունն առ այն, որ ամբողջ աշխարհում շարունակելու է իր հայապահպան քաղաքականությունն ու հայկական իրավունքների և շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում՝ շարունակելու է աջակցել հայրենադարձությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության,
սփյուռքի և հայրենադարձության հարցերի մասնագիտական ոլորտային հանձնախումբ

08․07․2020 թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company