ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Բաքվի ցույցերի նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ ժողովուրդն է ցանկացել պատերազմել

15 Հուլիս 2020 New Armenia.am –ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Երեկ Բաքվում «Մահ հայերին», «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ», «Ղարաբաղը մերն է, մերն էլ կլինի» կոչերով ցույց էր ընթանում։ Ինչ եք կարծում, իշխանության մատը խա՞ռն էր դրանում, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում կարանտին է հայտարարված, կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած ցույցն էր դա։

-Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների՝ ուժի միջոցով հարցերին փորձել լուծում տալու տրամադրվածությունների շարունակությունն էր դա։ Կարծում եմ, որ իշխանությունները փորձում են որոշակի ֆոն ստեղծել, որ ժողովուրդը, այո՛, պատերազմ է ցանկանում, ժողովուրդը ձգտում է իր հողերն ազատագրել։ Այս միջոցով Ադրբեջանը, հնարավոր պատերազմի պարագայում, միջազգային հանրության համապատասխան կենտրոններին փորձում է ցույց տալ, որ դա ժողովրդի պահանջն է, որ ժողովուրդը գնաց այդ ճանապարհով։ Մյուս կողմից էլ, դա փորձ է ցույց տալ թուրքական աշխարհին, որ կա ազգային միասնականություն, իշխանության և ժողովրդի հետ կա ընդհանուր մեկ ճակատ։ Այս կարգի հարցերն ընդհանրացնելով՝ այո՛, կարող ենք ասել, որ ինչ-որ մի տեղ դա իշխանությունների կազմակերպածն է։ Նկատելի է նաև, որ ոչ միայն Բաքվում, այլ նաև շրջաններում է նմանատիպ բաներ տեղի ունենում․ նրանց մտավորականների, առանձին կազմակերպությունների դիմումներն ուղղված իշխանություններին, որ իրենք պատրաստ են պատերազմել, Հայաստանին ծնկի բերել։ Այս ամենը իրար հաջորդող քայլեր են։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ցույցերը կվերածվեն հակակառավարական մեծ ցույցերի, քանի որ դրա բոլոր նախադրյալները կան, երբ հակահայ ցույցի ժամանակ սկսեցին հնչել պաշտոնանկությունների պահանջներ։

-Իհարկե, Ադրբեջանի ընդդիմադիր դաշտը ունի իր խնդիրներ և կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, բայց, համոզված եմ, որ Ադրբեջանում չկա լուրջ ընդդիմություն, որ կարողանա պայքարել այսօր գործող բացարձակ իշխանության դեմ։ Այսօրվա ադրբեջանական հանրությունը ղեկավարվում է ալիևյան կլանի կողմից։

-Պարո՛ն Բալայան, միջազգային հանրությունը պե՞տք է արձագանքի այդ ցույցերում հնչող ակնհայտ հակահայ կոչերին։


-Նման արձագանքներ ընդհանրապես կան, բայց մենք պիտի ձգտենք հայամետ ուժերի կոնսոլիդացիայի, որպեսզի կարողանանք դիմակայել առաջիկայում մեզ սպասվող մարտահրավերներին։ Սա սոսկ տարածքների հարց չէ, սա քաղաքակրթությունների բախում է և, կարծում եմ, որ համաշխարհային առաջադեմ հանրությունը, վերջիվերջո, պետք է կանգնի մի ժողովրդի կողքին, որը մշտապես իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Սակայն, կարծում եմ, որ առավել շատ պետք է աշխատենք մեր ռեսուրսները մոբիլիզացնելու վրա, որովհետև եղած դեպքերի վերաբերյալ ցավակցական կամ բարի խոսքեր լսելը ոչնչով չեն օգնում։ Պետք է կարողանանք մեր խնդիրներն ինքներս լուծել։

-Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում։

-ՀԱՊԿ-ը միատարր կառույց չէ, այստեղ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը, և հույսը դնել, որ ՀԱՊԿ-ը խնդիրներ կլուծի, ցավոք, ես այդ կարծիքին չեմ։ Մենք առավել շատ պետք շեշտադրում անենք Հայ-ռուսական հարաբերությունների վրա, այստեղ կարող ենք որոշակի հաջողություններ արձանագրել։ Պատմական որոշակի փորձ ունենք, և այս տեսանկյունից, երկու երկրների միջև ռազմավարական այդ դաշինքը պետք է ավելի ամրապնդենք, ավելի գործնական դարձնենք։

-Որո՞նք պետք է լինեն մեր պետության քայլերը, որ միջազգային համապատասխան կառույցները համապատասխան արձագանքեն այս կամ այն իրավիճակին, ըստ Ձեզ։

-Պետք է նախաձեռնությունն ավելի մեծացնել, այսինքն՝ ավելի նախաձեռնող լինել, փորձել թիրախավորել այն հատվածները, որոնք մեզ համար կարող են խնդիրներ առաջացնել։ Ցավոք սրտի, Արցախի Հանրապետության հնարավորություններն, այդ առումով, ավելի քիչ են, մեր չճանաչվածության հանգամանքը մեզ թույլ չի տալիս առավել ակտիվ լինել, բայց հնարավորության սահմաններում անում ենք ամեն բան։ Այդ տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության հնարավորություններն առավել մեծ են։

-Ինչ եք կարծում, ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ ռազմական գործողություններ սանձազերծեց Հայաստան-Ադրբեջան, ոչ թե Արցախ-Ադրբեջան սահմանին։

-Վերջին շրջանում Ադրբեջանը, ռազմավարական տեսանկյունից, փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել։ Նախիջևան-Ղրիմը ռազմականացնելու հանգամանքը՝ այստեղ բավական մեծ խմբավորում կուտակելը, տեխնիկական հագեցվածությունը, թուրքական ներկայությունն ավելի մեծացնելը։ Այս նույն ձևով նաև Հայաստանի՝ տվյալ պարագայում Տավուշի հատվածում ակտիվանալը։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ, Աստված չանի, ապագա ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանը մի քանի ճակատում կգրոհի, այսինքն՝ և՛ Արցախ, և՛Հայաստան, ցավոք դա տեսանելի է։ Այս ամենին համարժեք գործողություններ մենք պետք է կատարենք, ինչու չէ՝ նախահարձակ գործողություններով պետք է սաստենք այդ ամենը։

-Պարո՛ն Բալայան, կարծում եք պե՞տք է համեմատել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը և Տավուշի դեպքերը, քանի որ նման համեմատականներ արդեն շրջանառվում են։

-Թե՛ ռազմի, թե՛ տեղեկատվական դաշտում պատերազմն ավարտված չէ, մենք անընդհատ պատերազմի մեջ ենք, և այս տեսանկյունից, իհարկե մեզ համար սա նորություն չէ, պարզապես թշնամին փորձում է շոշափել մեր կարողությունները՝ փորձելով գտնել մեր թույլ կողմերը և հարվածը նպատակաուղղել դրան։ Եվ, այո՛, ինձ համար դա Ապրիլյան պատերազմի նման ինչ-որ մի բան է, այսինքն՝ հրդեհ է, որ բռնկվում է այս կամ այն հատվածում։ Սա մեզ համար պետք է զգոնության դաս լինի։

-Ինչպե՞ս եք գնահատում մեր Զինված ուժերի կատարած աշխատանքը՝ տավուշյան գործողությունների համատեքստում։

-Ապրիլյան պատերազմից հետո բանակի վերափոխման գործընթացը, բնականաբար, իր դրական արդյունքը տվել է, այսինքն՝ նորագույն սպառազինությամբ բանակը համալրելը շատ ճիշտ մոտեցում է։

-Հայ-ադրբեջանական սահմանին համեմատական անդորր է։ Ինչ եք կարծում, Ադրբեջանը համապատասխան հակահարված ստանալուց հետո որոշեց դադարեցնե՞լ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունը, թե՞ կշարունակի սահմանային լարվածությունը։

-Պատերազմը ավարտված չէ, այն շարունակվում է, հարցին այս տեսանկյունից պետք է նայել։ Թշնամին խորամանկ է, ամեն րոպե մենք ինչ-որ բանի պետք է սպասենք, մենք չպետք է հոգնենք, այդ պարագայում տանուլ կտանք, իսկ մշտապես զգաստ, արթուն մնալու պարագայում մենք կհաղթենք։

Քրիստինե Աղաբեկյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company