ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Մեր դատը արդար է եւ իրավացի

18 Հուլիս 2020 Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին իրավիճակի սրման ֆոնին Եվրոպայում հայկական լոբբին լուրջ հաջողություններ է գրանցում։ Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով մի քանի տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները։ Ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ հայտարարությունը թվիթերի իր էջում անգամ տարածել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ով ընդամենը մեկ ամիս առաջ քննադատել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցումը։

Այս օրերին Եվրոպոկան կառույցների եւ եվրոպացի տարբեր պաշտոնյաների կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտելու, Եվրոպայում ադրբեջանական լոբբիի հակազդման ուղղությամբ իրականացվող քայլերի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Դայ Դատի գրասենյակի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ։

Դեռեւս հուլիսի 14–ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կոչ էր արել Եվրոպական միությանը, ԵՄ հաստատություններին եւ անդամ-երկրներին խստորեն դատապարտել ատելության խոսքի տարածման եւ Արցախյան հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու ցանկացած փորձ։ Մինչ այս պահը ի՞նչ արձագանքներ եք ստացել ԵՄ կառույցներից եւ պետություներից։

Եվրոպայում գործող Հայ դատի հանձնախմբերի ջանքերով մի քանի տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, Եվրոխորհրդարանի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանի անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները եւ խաղաղության կոչով հանդես եկել։ Պաշտոնական արձագանքներ են եղել նաեւ ԵՄ անդամ երկրների կողմից, մասնավորապես Ֆրանսիայից, Միացյալ թագավորությունից, Հունաստանից, Կիպրոսից։ Կային երկրներ էլ, որոնք Ադրբեջանին ուղղակի ագրեսոր դիտարկեցին։

ԵՄ արտաքին գործերի հանձնակատարն իր հերթին կոչ արեց վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Եվրոպական ամենամեծ կուսակցությունները՝ ԵԺԿ–ն եւ Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը (S&D) նույնպես խիստ դատապարտեցին ռազմական գործողություններըեւ կոչ արեցին անհապաղ հրադադար հաստատել։ S&D–ն Եվրախորհրդարանի իր խմբակցության միջոցով միաժամանակ կոչ արեց լուծել Ղարաբաղյան հիմնահարցը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների՝ այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Ուշագրավ է, որ այս կոչը նաեւ տարածեց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ով ընդամենը մեկ ամիս առաջ երկու այլ պատգամավորների հետ համատեղ Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման կապակցությամբ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել։

Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Եվրոպական կառույցների ուշադրությունն է հրավիրել նաեւ Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության վրա՝ ներկայացնելով Ադրբեջանի ահաբեկչական, անմարդկային քայլերն ու ծրագրերը։

Այս օրերի ադրբեջանական լոբբին ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրում Եվրոպայում եւ դրա հակազդման ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր է իրականացնում ձեր գրասենյակը։

Չնայած նավթադոլարների քանակին, որը Ադրբեջանի ռեժիմը ծախսում է Եվրոպայում իր «խավիարային դիվանագիտության» համար, հստակ կարող եմ ասել, որ իրենց գրանցած արդյունքները բավականին ցածր են։ Այս օրերին շատ քիչ թվով եվրոպացի քաղաքական գործիչներ են սատարել Ադրբեջանին, ավելին, Եվրոպայում իրենց ամենակարեւոր լոբբիստներից մեկը՝ Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուն, որը հայտնի է Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ եւ Ալիեւի հետ ունեցած կապերով, հայկական կողմի ջանքերով օրեր առաջ հրաժարական ներկայացրեց։ Թուրք–ադրբեջանական լոբբին միաժամանակ Հայ Դատի ակտիվիստներին հետապնդելու նպատակ է հետապնդում, ինչը սակայն մեզ որեւէ կերպ չի հուսահատեցնում, ընդհակառակը, մենք ավելի ենք ոգեւորվում եւ ավելի մեծ ճիգեր ենք գործադրում Հայ Դատի պաշտպանության համար։

Նախկինում, երբ Ադրբեջանը սրում էր սահմանային իրավիճակը, Եվրոպական տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում արդյոք խնդիր չէ՞ նման հավաքների կազմակերպումը։

Ճիշտ եք հիշում, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին հայկական համայնքները ողջ աշխարհում, այդ թվում Եվրոպայում ցույցեր կազմակերպեցին Ադրբեջանի դեսպանատների առջեւ։ Կորոնավիրուսի պայմաններում դժվար է նմանատիպ ակցիաներ կազմակերպելը, քանի որ արտակարգ իրավիճակով պայմանավորված տարբեր երկրներ արգելքներ են սահմանել։ Սակայն այս օրերին Հոլանդիայի, Գերմանիայի եւ Միացյալ թագավորությունների հայ համայնքները նախաձեռնել կամ նախաձեռնելու են բողոքի ակցիաներ այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների շենքերի առջեւ, որպեսզի մեր դժգոհությունը հայտնենք։

Իսկ Շվեդիայում եւ Ֆրանսիայում արդեն իսկ ակտիվիստները Ադրբեջանի դեսպանատների շենքերի վրա հակապատերազմական կոչերով գրություններ են արել։

Կորոնավիրուսի պայմաններում ինչպես բոլորի, այնպես էլ մեր աշխատանք է բարդանում, սակայն կամաց–կամաց կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին, եւ մենք շարունակելու ենք Եվրոպայի քաղաքական շրջանակներում ներկայացնել ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան, քանի որ մեր պաշտպանած դատը արդար է եւ իրավացի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company