ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ճգնաժամի պայմաններում խոշոր հարկատուները 18,3 մլրդ ՀՀ դրամ ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե․ Օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել համահարթ հարկումից

20 Հուլիս 2020 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի մասին տվյալները։ Մասնավորապես՝ 2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրվել է շուրջ 492,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,3 մլրդ ՀՀ դրամով կամ 3,6 տոկոսով։ Հատկանշանակ է, որ շաբաթներ առաջ ՊԵԿ-ը հայտարարեց, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ ՀՀ դրամ կամ 2.3 տոկոս: Պարզ համադրման արդյունքում ստացվում է, որ այս տարվա հարկային թերհավաքագրումների հիմնական «մեղավորները»՝ խոշոր հարկ վճարողներն են։

Ստեղված իրավիճակը ճիշտ գնահատելու և լուծումներն առաջարկելու համար պետք է դիտարկել հարկային մուտքերը ըստ հարկատեսակների։

Եվ այսպես․ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մաքսային մարմնի կողմից հավաքագրումները նվազել են 17 մլրդ ՀՀ դրամով կամ 17,5 տոկոսով, որի հիմնական պատճառը ներկրման ծավալների 12,8 տոկոսով կրճատումն է․ զգալի կրճատվել են ավտոմեքենաների ներկրումը և սառեցվել են բազմաթիվ ներդրումային նախագծեր։

Կանխատեսելի էր շահութահարկից մուտքերի 22 մլրդ ՀՀ դրամով կամ 20,1 տոկոսով կրճատումը, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխությամբ, մասնավորապես՝ կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի մեծությունը նվազեցվեց, ինչպես նաև կազմակերպությունները ազատվեցին 3-րդ եռամսյակի համար նախատեսված շահութահարկի կանխավճարից, բացի այդ, այս տարվա ընթացքում ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները արագացվեցին։ Շահութահարկից մուտքերի կրճատումը շարունակվելու է ոչ միայն այս տարվա, այլև հաջորդ տարվա ընթացքում, քանի որ մեր նեոլիբերալ իշխանությունները հարկումը եկամտից տեղափոխեցին սպառում, այսինքն՝ բարձրացնելով անուղղակի հարկերը՝ ակցիզային հարկը, ԱԱՀ-ն՝ ունևորներին, օլիգարխներին զիջված հարկային բեռը տեղափոխեցին ողջ հասարակության վրա, ինչի արդյունքում՝ շարքային քաղաքացիները ստիպված են ավելի թանկ վճարել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզելային վառելիքի, բենզինի և այլ ապրանքների համար։

2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափերը համահարթեցվեցին․ անկախ աշխատավարձի մեծությունից բոլորը վճարելու են միևնույն՝ 23 տոկոս եկամտային հարկը, ինչը, անշուշտ, անարդար է և անարդյունավետ։ Համահարթեցման հեղինակները պնդում էին, որ սա խթան կհանդիսանա իրական աշխատավարձերի գրանցման համար, ինչի արդյունքում պետական բյուջեն մեծ կորուստներ չի կրի։ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում եկամտային հարկից մուտքերը նվազել են 4,3 մլրդ ՀՀ դրամով կամ 4,1 տոկոսով․ սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են շուրջ 50 հազարով, իսկ միջին ամսաման անվանական աշխատավարձը, այս ճգնաժամի պայմաններում, համաշխարհային օրինաչափություններից դուրս, աճել է 7,9 տոկոսով։

ԱԱՀ-ի շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամի կամ 0,6 տոկոսի կրճատումը գլխավորապես պայմանավորված է սպառման ծավալների կրճատմամբ, մասնավորապես՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին առևտրի ոլորտը նվազել է 10,2 տոկոսով, ինչը աննախադեպ վատ ցուցանիշ է վերջին տասնամյակների համեմատ։ Չնայած ֆինանսատնտեսական ճգնաճամի բացասական ազդեցությանը՝ ԱԱՀ-ի հավաքագրումների ներկայիս մակարդակը բացատրվում է նաև ստվերի դեմ պայքարով և հարկային համակարգում կոռուպցիայի նվազմամբ։

Ակցիզային հարկից մուտքերը ավելացել են 3,3 մլրդ ՀՀ դրամով կամ 7,4 տոկոսով։ 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացան ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաև վերջին տարիներին ունենք մեծ քանակության օրինական և ապօրինի ծխախոտի վերարտահանում։

Այլ հարկերի և վճարներից մուտքերի 1 մլրդ ՀՀ դրամով կամ 1,6 տոկոսով աճը կարելի է բացատրել տնտեսության մեջ ստվերի կրճատման դրական միտումներով։

Ամփոփելով վերոգրյալը, փաստեմ, որ ստվերի կրճատման և կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ մասամբ հաջողվում է ապահովել հարկային եկամուտները, որոնց հավաքագրումը էականորեն դժվարանալու է հաջորդ ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը և սխալ հարկային քաղաքականությունը։ Այս ճգնաժամի ազդեցությունը երկար ժամանակ զգացնել է տալու, և օր առաջ հարկավոր է վերանայել համահարթ և ծայրահեղ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ավելացնել պետական պարտքը կամ կրճատել (հետաձգել) բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Այո, շատ ունեցողը պետք է ավելի շատ վճարի։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company