ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Յայտարարութիւններ

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

22 Հուլիս 2020
22 հուլիս, 2020 – Բրյուսել


Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:

Հստակ մատնանշելով, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է՝ բարեկամության խմբի անդամները չափազանց մտահոգիչ են համարել Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։

Մեկնաբանելով Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հայտարարությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման։ Ուժեղ ենք նաև նրանով, որ մեր կողքին ունենք արդարության ջատագովներ, մարդիկ, որոնց համար սկզբունքն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ քաղաքական շահը»։

Նշենք, որ բարեկամության խումբը կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից և հասարակական գործիչներից:

Ստորև ներկայացնում ենք Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի հայտարարության թարգմանությունը՝

Արդբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակով, որը 2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզում ադրբեջանական ռազմական սադրանքի հետևանք է: Այն արդեն հանգեցրել է ողբերգական մարդկային կորստների՝ երկու կողմերից:

Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը չափազանց մտահոգիչ են: Ուստի անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին և անցնել անկեղծ երկխոսության: Պետք է նաև վերջ տալ պատերազմապաշտական հռետորաբանությանը ու ատելության խոսքին, որը հատկապես ուժգին է Ադրբեջանում:

Կցանկանայինք նաև շեշտել վստահության ամրապնդման միջոցների կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած առաջարկները, ինչպիսիք են՝ դիպուկահարների դուրս բերումը շփման գծից, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի կիրառումը և ԵԱՀԿ դիտորդների դերի ընդլայնումը:

Ադրբեջանը պետք է հետևի Հայաստանի օրինակին, որն արդեն ընդունել է այս միջոցները և կիրառի դրանք: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման համար այլընտրանք չի կարող լինել:

20 Հուլիս 2020

André du Bus, Coordinateur du Cercle d’Amitié
Marie Lecocq, Députée bruxelloise
Pr. Bernard Coulie, Ancien recteur de l’UCL
Georges Dallemagne, Député fédéral
Zoé Genot, Députée bruxelloise
Serge de Patoul, Parlementaire honoraire
Emmanuel De Bock, Député bruxellois
Pierre Kompany, Député bruxellois, Bourgmestre
Julie de Groote, Parlementaire honoraire
Josy Dubié, Parlementaire honoraire
Hervé Doyen, Bourgmestre – Parlementaire honoraire
Fatoumata Sidibé, Parlementaire honoraire
Simone Susskind, Parlementaire honoraire
Jean-Claude Defossé, Parlementaire honoraire

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company