ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յայտարարութիւններ

Ռուսաստանի հայ հասարակայնության հայտարարությունը

24 Հուլիս 2020 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանական Հանրապետությունը հերթական ռազմական ագրեսիան է իրականացրել ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ` սանձազերծելով ռազմական գործողություններ նրա հյուսիսային սահմանի երկայնքով: Կիրառելով ծանր տեխնիկա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր` ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են ոչ միայն Հայաստանի առաջադիրքերը, այլ նաև Բերդ, Այգեպար, Չինարի բնակավայրերը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

Հարձակողական գործողությունների մասշտաբն ու ինտենսիվությունը, գործի դրված ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի թվաքանակը, նաև ադրբեջանական ու թուրքական իշխանությունների աննախադեպ ցինիկ հայտարարությունները վկայում են, որ հուլիսյան իրադարձությունները նախապես ծրագրված ռազմական գործողություն են, որն ուղեկցվել է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ:

Հայաստանի զինված ուժերի արժանի պատասխանից և բազմաթիվ կորուստներից հետո միայն Ադրբեջանի ղեկավարությանը պարզ դարձավ, որ ռազմական ագրեսիայի և սադրանքների միջոցով անհնար է հասնել որևէ արդյունքի, բացի տարածքային կորուստներից:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները զսպող կոշտ միջոցներ կիրառել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար: Անհրաժեշտ է նաև հրադադարի ռեժիմի վերահսկողության միջազգային մեխանիզմների հավաքական մշակում, մասնավորապես` 2016-ին Արցախում Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետ մղումից հետո ձեռք բերված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացմամբ : Նաև անհրաժեշտ է արգելել ժամանակակից մահաբեր զենքերի մատակարարումները կրկնահանցագործ պետությանը:

Ռազմական ագրեսիային զուգահեռ` ադրբեջանական կողմը ներկայումս սադրիչ գործողություններ է իրականացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքում, մասնավորապես` արգելելով հայկական ապրանքների վաճառքը շուկայի տարբեր` իրենց ենթակա հատվածներում, ինչը, ըստ էության, ազգային հատկանիշներով տնտեսական խտրականություն է:

Նույն իրավիճակում Սանկտ Պետերբուրգում, քաղաքի վարչակազմի և հայ համայնքի համագործակցությամբ, օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել և արդյունավետ որոշումներ կայացվել: Սակայն այդ դրական օրինակը կարող է անբավարար լինել, խնդրի արմատներն ավելի խորն են, և ամենը կարող է կրկնվել դեռևս ոչ մեկ անգամ Ռուսաստանի ցանկացած քաղաքում ու տարածաշրջանում: Հարկավոր է դա արմատապես ու ժամանակին կանխել` չկրկնելով անցյալի աղետալի սխալները, խուսափել չվերադարձի կետերից, որից սկսվել են Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն: Արդյո՞ք դա չեն վկայում հուլիսի 23-ին Մոսկվայում ադրբեջանական համայնքի արմատական ծայրահեղականների ավազակախմբերի կողմից առանձին հայերի հետ հաշվեհարդարների տեսակադրերը: Այդ ահաբեկիչները հպարտությամբ համապատասխան կոչով տեսանյութերը տեղադրել են համացանցում, իսկ նրանց շատ հայրենակիցներ Ռուսաստանում, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները ձեռքներին, հրապարակավ աջակցել են` հայերի հասցեին սպառնալիքներով:

Քանի որ ադրբեջանցի արմատականների նման ծայրահեղական վարքագիծը տարբեր քաղաքներում ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության տնտեսական, իրավական և ազգամիջյան անվտանգությանը, մենք

– մի կողմից` կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին` չենթարկվել սադրանքների, աչալուրջ լինել ու անմիջապես տեղեկացնել մեզ ու իրավապահ մարմիններին արմատականների նոր գործողությունների վերաբերյալ փոքր կասկած ունենալու դեպքում անգամ,

– մյուս կողմից` պահանջում ենք դաշնային և մունիցիպալ իշխանություններից` արդարացի ու անկողմնակալ հրապարակային գնահատական տալ ազգամիջյան երկպառակության դրսևորման, Ռուսաստանի ինքնիշխանության, իրավակարգի ու անվտանգության նկատմամբ ոտնձգությունների բացահայտ փաստերին` խիստ պատասխանատվության ենթարկելով օտարերկրյա պատվիրատուներին, գործակալներին, սադրիչներին ու կատարողներին:

23 հուլիսի 2020 թ.

Տեքստը ստորագրել են`

«ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա

««Նոյ» մանկական կենտրոն» լրացուցիչ կրթության ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն

Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարություն

Զելենոգրադի հայկական համայնք

Աշխարհի հայեր»

«Հայաստանի զրուցակից» ամսագիր

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

HAYASA մշակութային-լուսավորչական միություն

«Համազգային» կրթամշակութային միություն

Բալաշիխայի հայերի ազգային-մշակութային ինքնավարություն

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ոչ առևտրային կազմակերպություն

Մոսկվայի ՀՄԸՄ

Ռուսաստանի հայերի միություն

«Ռուս-հայկական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային ՀԿ

«Ռուս-արցախյան բարեկամության ընկերակցություն» տարածաշրջանային ՀԿ

«Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերակցություն» տարածաշրջանային ՀԿ

«Ռուսաստան-Հայաստան. ինֆո» տեղեկատվական-վերլուծական կայքի խմբագրություն

Miaban.ru կայքի խմբագրություն

«Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանում» AGA-Tribunal.info կայքի խմբագրություն

Rossia-Artsakh.ru կայքի խմբագրություն

«ԱրմՊետերբուրգ» սոցցանցեր ընկերակցություն

«Մոնթե» սպորտային ակումբ

Հայ Օգնության Միություն

«Դեպի Արարատ» միություն

«Տիր» հայագիտական կենտրոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company