ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հարցազրոյցներ

Երբ շրջանցում են ժամանակի եւ տարածութեան ֆակտորը

25 Հուլիս 2020 Հարցազրոյց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հարաւային Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց դաշնակցութեան կենտրոնական վարչութեան անդամ Արամ Մանուկեանի հետ

«alikonline.ir» - Հայաստանի հիւսիսարեւելեան սահմանին իրավիճակի սրման ֆոնին` ՀՅԴ երիտասարդական կառոյցներին այդպէս էլ չխանգարեց ո՛չ ժանանակը, եւ ոչ էլ առհասարակ, տարածութիւնը, ինչ որ աւելի մեծ երեւոյթի մաս կազմելու միտքը ընկալելու եւ սեփական հայեացքը իրական արժէքներին ուղղելուն։

Ինչ-որ տեղ կարելի է պնդել, որ միշտ էլ հէնց այդ զգացումն է ՀՅԴ երիտասրդական կառոյցների շարքերին անդամակցող երիտասարդներին ստիպել դուրս գալ «ես»-ի՝ անհատական աշխարհագրական սահմանափակումներից, չէզոքացնել ժամանակների եւ տարածութեան ֆիզիքական սահմանները, դառնալով այդպէս էլ չհնացող, սերունդների կայացման կայուն բաղադրիչը:

Խօսքը Ադրբեջանի հիւպատոսութեան առջեւ, մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէս քաղաքում, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Հարաւային Կալիֆորնիայի երիտասադրական կազմակերպութեան անդամների միջոցով կազմակերպւած բողոքի ակցիայի մասին է, որի շուրջ կրքերը թէժ էին, պայմանաւորւած դրա, ե՛ւ աննախադէպ մարդկային ծաւալի գործօնով, ե՛ւ թէ Ադրբեջանի հիւպատոսութեան արձագանքներով: Դրա մանրամասնութիւնները փորձեցինք պարզել նոյն շրջանի երիտասարդական կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անդամ Արամ Մանուկեանի հետ ունեցած տեսակապային զրոյցի ընթացքում։

– Արամ, փաստօրէն, ոչ տարածութիւնը եւ ոչ էլ ժամանակը, կորոնավիրուսով պայմանաւորւած, AYF-ցիներին չխանգարեց պայքարել յանուն հայրենիքի տարածքային ամբողջականութեան անվտանգութեան ապահովման, եւ ըննդէմ ադրբեջանական ագրեսիայի։

– Իրականում, կորոնավիրուսով պայմանաւորւած մեզ մօտ մտահոգութիւնները բաւականին շատ էին: Բայց, դա մեզ չստիպեց կանգ առնել եւ յետ կանգնել յանուն արդարութեան պայքարելու, եւ կատարւածի մասին ամերիկացիներին եւ, առհասարակ, ամբողջ աշխարհին իրազեկելու, եւ ադրբեջանցիների գործողութիւնները դատապարտելու ֆորմատով ակցիաներ կազմակերպելու մտքից: Մի խօսքով՝ այդ ամէնի շուրջ ամերիկահայերին համախմբելու գաղափարը դարձաւ մեր շարժառիթը։

– Արամ, AYF-ը Կալիֆորնիայում համախմբեց հազարաւոր հայերի, անցկացւեցին խաղաղ ցոյցեր, որի ընթացքում գրեթէ բոլոր մասնակիցները կրում էին դիմակներ, այդ ամէնը իրականում չէր պատահի, եթէ չլինէր մոբիլիզացնող ուժը՝ AYF-ը։ Կը պատմես ակցիայի կազմկերպման անհրաժեշտ նախապատրաստական, եւ տեղի հայ հասարակութեան մոբիլիզացման աշխատանքների մասին։

– Բանն այն է, որ մեզ մօտ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացման եւ ակցիայի մասնակիցների առողջութեան անվտանգութեան ապահովման հարցը սկզբունքային էր: Հէնց այդ պատճառով էլ ժողովրդին ի սկզ

Ինչ վերաբերում է ակցիայի անցկացման եւ դրա ժողովրդական մոբիլիզացման աշխատանքներին, այդ մասին լուրեր տարածեցինք AYF-ի սոցիալական մեդիա հարթակներով։բանէ յորդորեցինք մասնակցել բժշկական դիմակներով եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոններին հետեւելով։

Բողոքի ցոյցի անցկացման գաղափարը մեծ տարածում եւ աջակցութիւն գտաւ տեղի հայերի կողմից։

– Ակցիայի անցկացման եւ դրա անհրաժեշտ իրաւական կարգաւորման գործընթացի մասին պատմիր, փաստօրէն, ադրբեջանական կողմին այդպէս էլ երբեք չի յաջողւել ԱՄՆ-ում նման մասշտաբի ցոյցեր կազմակերպել։

– Ակցիայի անցկացման իրաւական կարգաւորումների հարցը ապահովեց տեղի Հայ Դատի գրասենեակը, ովքեր տասնամեակներ շարունակ սփիւռքում շարունակում են պաշտպանել հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, եւ ներկայացնում են հայութեան հաւաքական տեսակէտը բոլոր մակարդակներով։

Եւ, այո, իրականում կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիների գրանցած արդիւնքները մեր համեմատ բաւականին ցածր են, եւ այդ ամէնը շնորհիւ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերի։


– Անդրադառնալով հէնց ադրբեջանցիներին, Արամ, հիւպասորանի առջեւ հաւաքւել էին մի քանի տասնեակ ադրբեջանցիներ, մեդիայում, նրանց հետ բախումների մասին լուրեր տարածւեց: Պատմիր միջադէպի մանրամասնութիւնների մասին։ Հակառակորդի հիւպատոսարանները աշխարհի խոշոր քաղաքներում բողոքում են Դաշնակցութիւնից: Նրանք ոստիկաններից խնդրում են իրենց պաշտպանել երիտասարդ դաշնակցականներից ինչ կասես այդ մասին:

– Բանն այն է, որ բազմահազարանոց ցոյցի անցկացումը, դրա խաղաղասիրական գաղափարի իրականացումը, եւ մասնակիցների դրսեւորած կարգապահութեան բարձր մակարդակը արժանացաւ տեղի ոստիկանութեան բարձր գնահատականին: Նրանք մեզ գնահատեցին մեր կարգապահութեան համար, այդ ամէնը տեսնելով ադրբեջանցիների մօտ առաջացաւ իրավիճակը խեղաթիւրելու ցանկութիւն։ Ակցիայի աւարտից յետոյ ադրբեջանցիները սադրանքներ հրահրեցին եւ յարձակւեցին մասնակիցներից երկուսի վրայ, ինչի հետեւանքով էլ կողմերի միջեւ սկսւեց բախում, այնւամենայնիւ, իրավիճակի լարումը կանխւեց։

– Արամ, եւ վերջում կը խնդրեմ պատմես AYF-ի եւ կառոյցի ապագայ ծրագրերի եւ կորոնավիրուսով պայմանաւորւած կառոյցի աշխատանքների մասին։

– AYF-ի մասին կարող եմ ժամեր խօսել, եւ թէ երիտասարդներն այնտեղ ինչով են զբաղւած: Մենք կազմակերպում ենք ամենատարբեր ծրագրեր՝ ուղղւած ազգային եւ համամարդկային արժէքների պահպանմանը, ամերիկահայերին մոբիլիզացման եւ, առհասարակ, հասարակական տարբեր աշխատանքների իրականացմանը: Կորոնավիրուսով պայմանաւորւած մեր աշխատանքներն այդպէս էլ չդադարեցին: Մենք ապահովեցինք կառոյցի ակտիւութիւնը, հիմնականում օգտւելով վիրտուալ հարթակից։

– Շնորհակալութիւն Արամ, ամփոփի՛ր խնդրեմ:

– Շնորհակալ եմ զրոյցի կազմակերպման համար: Վերջում ցանկանում եմ կոչ անել բոլոր հայերին եւ, մասնաւորապէս, սահմանային գօտում կանգնած մեր զինւորներին՝ ասելու, որ մենք նրանց կողքին ենք եւ ՀՅԴ երիտասարդական կառոյցները, այդ թւում, AYF-ի եւ ընդհանրապէս սփիւռքում ապրող հայերի աջակցութեան նախաձեռնութիւնները՝ յանուն հայրենիքի, երբեւէ չի դադարելու։

Արամը մէկն է բոլոր այն երիտասարդներից ովքեր ներկայացնում են ՀՅԴ շարքերին անդամակցող երիտասարդների իրականութեան սուր ընկալումները համեմւած երիտասարդական իդէալիզմի, ռոմանտիզմի, եւ իրականութեան տրամադրութեան մեղմ բախումներով, որոնց ֆիզիքական սահմաններն այդպէս էլ, երբեւէ, չխանգրեցին եւ չշղթայեցին հայրենիքին աջակցութիւն յայտնելու իրենց երեւակայութեան սահմանները:

Իրականում, անձնական ապրումներն այդ միջավայրերում, միշտ էլ ընդմիջւում են գերիշխող թիմային մտածողութեան մթնոլորտի արդիւնքում հասունացած ապրումներով, անհրաժեշտութեան դէպքում ստանալով բողոքի եւ ընդվզման ազգային-սոցիալական դրսեւորումներ, ստանալով իրական թիրախներ ու հասցէատէրեր։

Իսկ միթէ՞ դաստիարակչական միաւորների, վերջնական նպատակը մարդուն ինքն իրեն յաղթահարել սովորեցնելը չպէտք է, որ լինի … պատասխանը, կարծում եմ, որ յստակ ու միանշանակ է:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company