ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական․ Առաջին դիրքերում՝ ազնիվ և անաչառ գործելաոճով

31 Հուլիս 2020 Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցածը հայկական աշխարհը կանգնեցրել է նոր իրավիճակի դեմ հանդիման: Կարծես թե պարտադրվեց իրականությանը նայել բաց աչքերով՝ պատրանքի ու լավատեսության շղարշը մի կողմ թողնելով և զգոնությունն ու աչալրջությունը մեր առօրյայում երբեք չկորցնելու հրամայականով:

Պարզ և հստակ դարձավ, որ հայկական պետության սահմանային թեժ գիծը ոչ թե միայն ազատագրական պայքարի արդյունքում ազատագրված Արցախի սահմաններն են, այլ հայկական զույգ պետությունների սահմանային գիծն ամբողջությամբ: Հայկական բանակն այսօր Հայրենիքի սահմանն է պահում ինչպես Տավուշի, այնպես էլ Մռովի, Թալիշի, Ակնայի, Արաքսի ափի, Սյունիքի, Վայոց ձորի, Ախուրյանի ափի դիրքերում և սահմանային հենակետերում: Հայրենիքի անվտանգությունն սկսվում է այս ընդհանուր սահմանից և պահպանվում է հայ ժողովրդի դարավոր թշնամու՝ պանթուրքիստական նկրտումներ իրականացնող Թուրքիայի և իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի ոտնձգություններից:

Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Թուրքիան ցանկանում է վճռորոշ դերակատարություն ապահովել ոչ միայն տարածաշրջանի արևելյան և հարավային հատվածներում, այլ նաև կովկասյան հատվածում: Դա համաշխարհային ուժերի սևեռուն ուշադրության կենտրոնում է, և այդ առումով՝ աշխարհաքաղաքական խնդիր: Ասյպիսով, այլևս սահմանները ոչ միայն առարկայական սահմաններ են, այլ տնտեսական, տեղեկատվական և զանազան երկրներում առկա համայնքային շահերի բախման օջախներ: Այստեղ է, որ զգալի է դառնում ցանցային համակարգի, նրա կառավարման և վերահսկման կարևորությունը:

Տավուշյան դեպքերից հետո, երբ զանազան երկրներում ցույցերը, դրանց հետևած բախումները, ինչպես նաև Հայ Դատի գրասենյակների լայնածավալ դիվանագիտական աշխատանքներն ապացուցեցին, որ հայկական իրականության մեջ առկա է ցանցային համակարգ, որի գլխավոր դերակատարներից է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Դրան զուգահեռ, դեպքերի զարգացումն ապացուցեց նաև, որ հայկական պետական կառույցները, արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի հետ առնչվող համապատասխան օղակները հաճախ ուշ արձագանքեցին տեղի ունեցածին, քան համայնքներում առկա ՀՅԴ կառույցներն ու Սփյուռքի ինքնակառավարման ավանդական համակարգը: Դեպքերի այս հոլովույթը պարտադրեց ՀՀ իշխանություններին, որ հաշվի նստեն իրենց գնահատմամբ «քաղաքական զրո ազդեցություն» ունեցող ուժի հետ: Մինչև իսկ իշխանության խոսափող հանդիսացող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հարցազրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ:

Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Դաշնակցությունն ազնիվ և անաչառ է իր գործելաոճով, հայրենիքի անվտանգությունն առաջնային է և չի կարող սակարկության ենթարկվել:

ՀՅ Դաշնակցությունն իր աշխարհասփյուռ կառույցով բոլորանվեր զինվորն է հայրենիքի ու հայ ժողովրդի:

«Ապառաժ»-ի խմբագրական
31 հուլիսի, 2020թ
.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company