ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Կը Յաղթահարենք Նաեւ Ա՛յս Փուլը

06 Օգոստոս 2020 Երկրաշարժի համազօր պայթումը ծայր աստիճան տագնապահար վիճակի հասցուց երկիրը իբրեւ պետութիւն եւ իբրեւ հասարակութիւն: Անկախ պայթումի բուն շարժառիթներուն յայտնաբերումէն, յետցնցումային նոր իրավիճակ պիտի ստեղծուի նաեւ քաղաքական հարթութեան վրայ:

Լիբանանը երկար ամիսներէ ի վեր տարածաշրջանային քաղաքականութեան հետ կապուած օրակարգերու պատճառով շրջափակուած է: Արգելակուած են ամէն տեսակի օժանդակութիւն, աջակցութիւն երկրին հասցնելու բոլոր տեսակի ֆինանսական եւ տնտեսական գործընթացները:

Հիմա աղէտի գօտիի յայտարարութեամբ կ՛ակնկալուի մարդասիրական օժանդակութիւններու առաքում պետական մակարդակով: Իրար ետեւէ կը գրանցուին այն երկիրները, որոնք պատրաստակամութիւն կը յայտնեն օժանդակելու Լիբանանին:

Քաղաքական առումով միակ երկիրը, որ բարձրագոյն պաշտօնատարով այցելութիւն կը կատարէր Պէյրութ, Ֆրանսան էր` արտաքին գործոց նախարարի մակարդակով: Այսօր Լիբանան կը հասնի նոյն երկրի հանրապետութեան նախագահը: Ֆրանսական նախաձեռնութիւնը բաւարար չէր Լիբանանը ապամեկուսացնելու:

Հիմա օժանդակութիւններու պատրաստակամութեան թէ գործնապէս սատարելու ուղղութեամբ առնուած քայլերը նկատի ունենալով կարելի է ըսել, որ թէկուզ մարդասիրական բնոյթով թէ՛ Միացեալ Նահանգները, թէ՛ Եւրոպական Միութեան երկիրները եւ թէ՛ Արաբական ծոցի պետութիւնները ո՛չ միայն պատրաստակամ են, այլ նաեւ քայլ առնելու նախաշեմին են:

Եթէ արտաքին ընդհանուր յայտարար մը կը ձեւաւորուի մարդասիրական ապաշրջափակման հոլովոյթ սկսելու, ապա ներլիբանանեան առումով նոյնիսկ երկրաշարժային ցնցումը չէ յաջողած ի մի համախմբել լիբանանեան կողմերը գործադիրին շուրջ` հետզհետէ խորացող ճգնաժամէն դուրս գալու ուղիները միասնաբար գտնելու առումով:

Լիբանանահայ մակարդակի վրայ նոյնքան ծանր է իրավիճակը: Միաժամանակ սակայն կայ գիտակցութիւնը համայնքին ուժերով հասնելու բոլորին: Ընկերային հարցերու մէջ տուայտողին, թագավարակէն ախտահարուածին, հիմա ալ բնակարան կորսնցուցածին կամ վիրաւորին:

Ազգային, հոգեւոր, միութենական, կուսակցական, երիտասարդական, բարեսիրական շրջանակներ զօրաշարժի ենթարկուած յետցնցումնային իրավիճակի հետեւանքները յաղթահարելու կ՛աշխատին:

Եւ եթէ համայնքային է պատկերը, ապա անպայման կ՛ունենայ համասփիւռքեան, ինչու չէ նաեւ համահայկական զօրակցութիւն: Հայաստանի հանրապետութենէն, Արցախէն եւ սփիւռքեան շրջանները արդէն սկսած են հնչել լիբանանահայութեան կարիքներուն փութալու պատրաստակամութեան կոչեր:

Անպայման կը համակարգուի աշխատանքը: Կը թեթեւնան սնունդի պայքար մղողներուն հոգերը, կը բուժուին թագավարակակիրները, կը վերաշինուին բնակարանները, կը վերանորոգուին եկեղեցիներն ու մեր հաւաքական կեդրոնները եւ կազմակերպուածութեան բարձրագոյն աստիճան նուաճած այս համայնքը վերանորոգ թափով կը լծուի իր առաքելութեան:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company