ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

30 տարի առաջ այս օրը ՀՅԴ-ն Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին

08 Օգոստոս 2020 30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին։

Այդ հայտարարությամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը հաջորդած 30 տարիների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած և առաջնորդած, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի հետո, աշխարհաքաղաքական ծանրագույն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական ուժը։

Իր կազմակերպական ներկայությունն էր բացահայտում 1920-ին հաջորդող 70 տարիների ընթացքում աշխարհի ավելի քան 30 երկրներում հայկական ինքնության և արժեքների պահպանման, ազգային կյանքի կազմակերպման, օտար երկրներում հիմնադրած հայ մշակութային և կրթական հաստատությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ հայության համախմբումը ապահոված ազգային ուժը։ Հայրենիք էր վերադառնում Հայոց պահանջատիրության ձայնը բարձրացրած, օտար ափերում, տարաբնույթ պայմաններում Հայ դատի դրոշը պարզած ու մեր ազգային տեսլականն իր ամենօրյա գործունեությամբ աշխարհին ներկայացնող քաղաքական ուժը։

1988-ին, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի սկզբնավորումից ընդամենը ամիսներ անց ՀՅ Դաշնակցությունը որդեգրեց «Դեպի երկիր» կարգախոսը, որի ոգուն համահունչ ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի քան կես դար առաջ, բոլշևիկյան ամբողջատիրության ճնշումների հետևանքով լուծարված իր կազմակերպական կառույցի վերականգնման աշխատանքներին։

Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան՝ ամբողջությամբ գիտակցելով որպես քաղաքական կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում գործունեության ծավալելու բոլոր մարտահրավերները։ Միաժամանակ ակնհայտ էր նաև, որ խաղաղ ցույցերով և հանրահավաքներով հնարավոր չէ հասնել Արցախի հայության արդարացի պահանջի կատարմանն ու ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Եվ չնայած բոլոր արգելքներին, ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի հավաքական ներդման ու մասնակցության շնորհիվ կուսակցությունը ոչ միայն հաստատվեց Երկրում, այլև պատվով իրականացրեց իր առջև դրված խնդիրները։

Անցած 30 տարիների ընթացքում ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն անցավ Արցախյան պատերազմի բովով, մեր փառահեղ Հաղթանակի զոհասեղանին դնելով իր յուրաքանչյուր հինգ անդամներից մեկի կյանքը, իր ազգային ու գաղափարական սկզբունքների պաշտպանության համար ենթարկվեց քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների, հանուն պատմական արդարության, մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը որպես պետական ուղեգիծ որդեգրելով՝ համագործակցեց տարբեր քաղաքական ուժերի հետ, երկրի քաղաքական կյանքում արձանագրելով վերելքներ և վայրէջքներ։

Մեկ բան, սակայն, անհերքելի է. թե՛ համախոհների, թե՛ հակառակորդների կողմից ՀՅ Դաշնակցության հայաստանյան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այսօր էլ ծանրակշիռ ներկայություն ու ազդեցություն ունեցող ազգային այն ուժն է, որն իր գաղափարական ու ծրագրային սկզբունքներին, արժեհամակարգին համապատասխան քաղաքական օրակարգ է ձևավորում: Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի:

Հայոց պետականաշինության անընդհատ շղթայում, աշխարհաքաղաքական և ներքաղաքական ամենաբարդ հոլովույթում իսկ, մաս կազմելով ՀՅ Դաշնակցության համաշխարհային մեծ ընտանիքին, ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անում է և անելու է Հայոց պետության ու Հայրենիքի շուրջ հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր պետականությունը ամրապնդելու, մեր անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար:

ՀՅԴ առաքելությունն անժամկետ է, սկզբունքներն՝ անսակարկելի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company